ԵԼ
Կլոպը Ադրբեջանի հանդեպ տարրական հարգանքի բացակայություն է դրսևորում. Չինգիզ Աբդուլաև
Ադրբեջանցի գրող Չինգիզ Աբդուլաևը մեկնաբանել է Յուրգեն Կլոպի խոսքերը ԵԼ եզրափակիչը Բաքվում անցկացնելու հետ կապված: «Կլոպը բացարձակ պրոֆեսիոնալ ու հանրահայտ մասնագետ է: Դա իսկապես այդպես է: Բայց նրա խոսքերը Բաքվի օգտին եղած ընտրության մասին ինձ նեղացրել են: «Ի՞նչ են նրանք նախաճաշին կերել, երբ եզրափակչի համար ընտրել են Բաքուն», – հարցրել է նա: Եվ հիմա արդեն…
Ադրբեջանը կապահովի Մխիթարյանի անվտանգությունը. Վագիֆ Ջավադով
Ադրբեջանի հավաքականի նախկին հարձակվող Վագիֆ Ջավադովը վստահ է, որ իր երկիրը կապահովի Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը, եթե վերջինս որոշի մեկնել Բաքու։ «Եթե մեր երկիրն անվտանգություն է երաշխավորում, ապա այդպես էլ կլինի։ Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ մրջազգային մրցաշարեր է ընդունել, որոնց մասնակցել են հայ մարզիկներ։ Մենք երբեք մեր անվտանգության երաշխքիների հետ կապված կասկածերի առիթ չենք տվել։…
Մեր մոտիվացիան նույնն է, ինչ առաջին խաղից առաջ. Էմերի
Ունայ Էմերին խոսել է «Վալենսիայի» հետ պատասխան խաղից ունեցած սպասելիքների մասին. «Մեր մոտիվացիան նույնն է, ինչ առաջին խաղից առաջ: Շանսերն առաջվա պես 50/50 են, ու առաջին խաղի արդյունքը ոչինչ չի փոխել: Մեզ շատ բարդ հանդիպում է սպասվում: «Արսենալը» կմտածի հաղթանակի մասին: Իսկ հաղթելու համար մեզ գոլ է պետք: Դիմակայելու ենք լավ կազմակերպված թիմի՝ հուսալի պաշտպանությամբ,…
Այնտրախտը շատ վտանգավոր է. Սարի
Մաուրիցիո Սարին մեկնաբանել է «Այնտրախտի» հետ առաջին խաղի արդյունքը (1:1): «1:1 հաշիվն այնքան էլ վատ արդյունք չէ: Չեմ կարծում, որ մենք ինչ-որ բան փոխեցինք ընդմիջմանը: Մեր թիմը դեռ առաջին կեսում փոխեց տրամադրվածությունը: Առաջին 25 րոպեի ընթացքում մենք փորձեցինք պահել 0:0 հաշիվը: Պետք է խուսափեինք հակագրոհներից, քանի որ մրցակիցը շատ վտանգավոր է, երբ ազատ տարածություն է…
Մեկ քայլով ավելի մոտ ԵԼ-ի եզրափակչին. Մխիթարյան
Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է «Վալենսիայի» նկատմամբ տարած հաղթանակը. «Հաղթանակ առաջին խաղում ու մեկ քայլով ավելի մոտ ԵԼ-ի եզրափակչին:Շնորհակալ ենք երկրպագուներին մեր կողքին լինելու համար»,- գրել է Մխիթարյանը սոցիալական ցանցի իր էջերում ու լուսանկար հրապարակել: Նշենք, որ «Արսենալը» մրցակցի հարկի տակ 3:1 հաշվով հաղթանակ տարավ: Մխիթարյանը փոխարինման մտավ 75-րդ րոպեին ու բավականին լավ տեսք ուներ:
Եվրոպա լիգայում «Արսենալը» մեծ նպատակներ և լուրջ մոտիվացիա ունի. Էմերի
Ունայ Էմերին խոսել է «Վալենսիայի» հետ դիմակայության կարևորության մասին: «Եվրոպա լիգայում «Արսենալը» մեծ նպատակներ և լուրջ մոտիվացիա ունի: Սա կիսաեզրափակիչ հանդիպում է, նշանակում է՝ անչափ բարդ է լինելու: Դեռևս մրցաշրջանի մեկնարկում հասկանում էինք, որ Պրեմիեր լիգայի լավագույն քառյակում հայտնվելը բարդ է լինելու: Մենք շարունակում ենք պայքարել Պրեմիեր լիգայում, սակայն չենք ցանկանում անընդհատ նայել մրցաշարային աղյուսակին:…
Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը` Նապոլիի դեմ խաղում
Whoscored.com վիճակագրական կայքը ներկայացրել է Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը «Նապոլիի» հետ առաջին խաղում: Մխիթարյանը փոխարինման է մտել 66-րդ րոպեին: Հայ ֆուտբոլիստն 22 անգամ է դիպչել գնդակին, կատարել է 2 առանցքային փոխանցում` 76,9 % ճշգրտությամբ: Մխիթարյանը, սակայն, ոչ մի հարված չի կատարել դարպասին: Հենրիխը ստացել է միջին` 6,40 գնահատականը:
Իրավիճակը շտկելը բարդ կլինի, բայց ոչ անհնարին․Անչելոտի
Կառլո Անչելոտին մեկնաբանել է իր թիմի կրած պարտությունն «Արսենալից» (0:2). «Զարմացած եմ վճռականության և անհատական գործողությունների պակասությունից: Իրավիճակը շտկելը բարդ կլինի, բայց մենք կխաղանք տանը` «Սան-Պաուլու» մարզադաշտում, և երկրպագուները կօգնեն մեզ: Երկրորդ կեսում մենք ավելի լավ էինք խաղում, ստեղծեցինք պահեր, այնպես որ ես պատասխան խաղի հետ հույսեր եմ կապում: Դժվար կլինի, բայց ոչ անհնարին»,- Անչելոտիի…
Պետք է շարունակենք կենտրոնացած մնալ և չկորցնենք սթափ դատելու ունակությունը. Էմերի
Ունայ Էմերին մեկնաբանել է Եվրոպա լիգայի շրջանակներում տեղի ունեցած «Նապոլիի» հետ խաղի արդյունքը: «Մենք վիթխարի պլան ունեինք` մրցակցին թույլ տալ տիրել գնդակին: «Նապոլին» արդյունքում մեկ պահ ստեղծեց առաջին կեսում և ևս երկուսն` ընդմիջումից հետո: Մենք խաղում էինք նաև երրորդ գոլի համար: Հյուրընկալվելիս ամեն ինչ այլ կլինի: Պետք է շարունակենք կենտրոնացած մնալ և չկորցնենք սթափ դատելու…
Արսենալն հաղթեց Նապոլիին․ԵԼ
«Արսենալը» Եվրոպա լիգայի շրջանակներում ուժերը չափեց «Նապոլիի» հետ:Հանդիպումը ավարտվեց «Արսենալի» հաղթանակով: 14-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Աարոն Ռեմսին: 24-րդ րոպեին Լուկաս Տորեյրայի հարվածից հետո գնդակը անդրադարձի օգնությամբ հայտնվեց Ալեքս Մերեթի պաշտպանած դարպասում: Հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով 67-րդ րոպեին մտավ փոխարինման: Նշենք, որ պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին: https://streamable.com/e79ul
Հայտնի են ԵԼ-ի 1/4 եզրափակչի զույգերը
Շվեյցարիայի Նիոն քաղաքում գտնվող ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է Եվրոպա լիգայի 2018-19թթ. խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի վիճակահանությունը: Այս փուլի ուղեգիր էին նվաճել «Չելսին» (Անգլիա), «Նապոլին» (Իտալիա), «Վալենսիան» (Իսպանիա), «Վիլյառեալը» (Իսպանիա), «Այնտրախտը» (Գերմանիա), «Արսենալը» (Անգլիա), «Սլավիան» (Չեխիա) և «Բենֆիկան» (Պորտուգալիա): Վիճակահանության արդյունքում կիսաեզրափակչի ուղեգրերի համար կպայքարեն հետևյալ զույգերը. «Սրսենալ»-«Նապոլի» «Վիլյառեալ»-«Վալենսիա» «Բենֆիկա»-«Այնտրախտ» «Սլավիա»-«Չելսի» 1/4 եզրափակչի վիճակահանությունից հետո կայացավ…
Օբամեյանգն ու Ժիրուն հավակնում են ԵԼ-ի` շաբաթվա լավագույն խաղացողի կոչմանը
ՈւԵՖԱ-ն նշել է այն ֆուտբոլիստներին, ովքեր հավակնում են դառնալ Եվրոպա լիգայի` շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը: Հավակնորդների թվում են «Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, «Բենֆիկայի» հարձակվող Ժոնասը, «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն և «Սլավիայի» կիսապաշտպան Տոմաս Սոուչեկը: Օբամեյանգը դուբլի հեղինակ է դարձել «Ռենի» հետ խաղում (3:0): Ժիրուի ակտիվում հեթ-տրիկ կա Կիևի «Դինամոյի» հետ խաղում (5:0): Ժոնասն օգնել է «Բենֆիկային» Զագրեբի «Դինամոյի» հետ խաղը տեղափոխել…
ԵԼ. Ինտերը լքում է պայքարը
Եվրոպա լիգայում կայանում են 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները: Միլանի «Ինտերը» մրցում էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ: Առաջին խաղում հաշիվը չէր բացվել՝ 0:0: Պատասխան հանդիպումն ավարտվեց «Այնտրախտի» հաղթանակով՝ 1:0 հաշվով: Միակ գոլը 6-րդ րոպեին խփեց Լուկա Յովիչը ով գտնվում է եվրոպական գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։ Այսպիսով, «Այնտրախտը» հաղթում է ընդհանուր 1:0 հաշվով ու դուրս թողնում միլանյան ակումբին…
Արսենալը հաղթեց Ռենին և շարունակում է պայքարը
Եվրոպա լիգայի 2018/19 մրցաշրջանում կայացան 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները: Լոնդոնի «Արսենալի» մրցակիցը ֆրանսիական «Ռենն» էր: «Արսենալը» առաջին խաղում պարտվել էր 1:3 հաշվով: «Արսենալը» հանդիպումը շատ ակտիվ սկսեց: Արդեն առաջին 15 րոպեի ընթացքում տանտերերը երկու գոլ խփեցին: 5-րդ րոպեին հաշիվը բացեց Օբամեյանգը, իսկ 10 րոպե անց գոլի հեղինակ դարձավ Մեյտլենդ-Նայլսը: 69-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի…














