ԵԼ
Ստյաուա – Ալաշկերտ մեկնարկային կազմեր (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)
Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում՝ Երևանի «Ալաշկերտը» Ռումինիայի մայրաքաղաք Բուխարետում կխաղա ռումինական «Ստյաուայի» հետ։ Խաղի մեկնարկը՝ 22:30-ին։ Հիշեցնենք, որ հայկական ակումբը առաջին խաղում պարտվել էր 3:0 հաշվով։ Ներկայացնում ենք ձեզ թիմերի մեկնարկային կազմերը․ «Ստյաուա» – Վլադ, Բելասա, Ֆիլիպ, Տենասե, Մոուտինյո, Կրիստյա, Վինե, Պոպեսկու, Օայդե, Բելու-Յորդակե, Ստան «Ալաշկերտ» – Չանչարևիչ, Վոսկանյան, Իշխանյան, Դաղբաշյան, Գալվաո, Մարմենտինի, Հայրապետյան, Նենադովիչ, Կամետա,…
Յաբլոնեց – Փյունիկ մեկնարկային կազմեր. Ուղիղ հեռարձակում
Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլիս շրջանակներում՝ Երևանի «Փյունիկն» այսօր պատասխան խաղն է անցկացնում չեխական «Յաբլոնեցի» հետ։ Խաղի մեկնարկը՝ 21:00-ին։ Հիշեցնենք, որ հայկական ակումբը տնային խաղում հաղթել էր 2-1 հաշվով։ Ներկայացնում ենք ձեզ թիմերի մեկնարկային կազմերը․ «Յաբլոնեց» – Գանուշ, Հյուբշման, Յուգաս, Պովաժանեց, Սիկորա, Կրատոհվիլ, Դոլեժալ, Գոլիկ, Մատոուշեկ, Բրեչկա, Յովովիչ «Փյունիկ» – Դրագոևիչ, Մանուչարյան, Մարկու, Ժեստոկով, Ստանկով, Եֆիմով, Եդիգարյան, Մկրտչյան, Վարդանյան,…
ԵԼ․ Ալաշկերտը Երևանում մրցեց Ստյաուայի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Ալաշկերտը» Ավանի ֆուտբոլի ակադեմիայում ընդունեց ռումինական «Ստյաուային»։ Հայաստանի գավաթակիրը պարտվեց՝ 3։0 հաշվով։ «Ալաշկերտ» – «Ստյաուա»՝ 0։3 Գոլերը՝ Ֆլորին Տենասե (60′) Յուլիան Կրիստյա (68′) Ֆլորինել Կոման (82′) Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 1-ին՝ Բուխարեստում։
ԵԼ․ Փյունիկը Գյումրիում պարտության մատնեց Յաբլոնեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Փյունիկը» Գյումրիում ընդունեց չեխական «Յաբլոնեցին»։ Հայաստանի փոխչեմպիոնը առավելության հասավ՝ 2։1 հաշվով։ Արթուր Միրանյանի «դուբլին» (6′, 30′) չեխական ակումբը պատասխանեց Մարտին Դոլեժալի գոլով (53′): Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 1-ին՝ Չեխիայում։ Լուսանկարը` «Փյունիկ» ՖԱ-ի։
ԵԼ․ Գյումրիում Այսօր կկայանա Փյունիկ – Յաբլոնեց հանդիպումը
Հուլիսի 25-ին, «Փյունիկը» Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում Գյումրիի քաղաքային մարզադաշտում կընդունի չեխական «Յաբլոնեցին»: Հայկական ակումբի Facebook-ի պաշտոնական էջում իվենթ է բացվել, որտեղ նշվում է, որ այսօր՝ ժամը 14:00-ին, «Փյունիկ» մարզադպրոցից տեղի կունենա անվճար տեղափոխություն դեպի Գյումրի բոլոր երկրպագուների և լրագրողների համար։ «Փյունիկ» – «Յաբլոնեց» հանդիպումը հանդիպումը կմեկնարկի 17:30-ին։
Փյունիկը դուրս եկավ ԵԼ-ի հաջորդ փուլ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հուլիսի 18-ին Եվրոպա լիգայի 2019/20թթ. խաղարկության որակավորման առաջին փուլում տեղի ունեցավ «Շկուպի» – «Փյունիկ» պատասխան հանդիպումը: Խաղը մեկնարկեց լարված և այդպես ընթացավ մինչև վերջ: 7-րդ րոպեին «Փյունիկը» բացեց հաշիվը: Հեռահար հարվածով գոլի հեղինակ դարձավ Արտակ Եդիգարյանը: «Շկուպիի» դարպասին երկրորդ գոլի հեղինակը դարձավ Արթուր Միրանյանը, ով հարվածը իրացրեց Էրիկ Վարդանյանի փոխանցումից: Առաջին խաղակեսն ավարտվեց՝ 0-2: 82-րդ…
Եվրոպա լիգա․ Բանանցը հյուրընկալվեց սերբական Չուկարիչկիին
Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Բանանցը» առաջին հանդիպումը անցկացրեց մրցակցի հարկի տակ սերբական «Չուկարիչկիի» հետ։ Երևանյան ակումբը պարտվեց 3։0 հաշվով։ «Չուկարիչկիի» կազմում գոլերի հեղինակ դարձան՝ Սլոբոդան Տեդիչը (43′, 90+2′) և Ստեֆան Կովաչը (80′) : Պատասխան հանդիպումը տեղի կունենա Երևանում հուլիսի 16-ին։ Լուսանկարը` «Բանանցը» ՖԱ-ի։ Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։
Եվրոպա լիգա․ Փյունիկը գերլարված հանդիպում անցկացրեց մակեդոնական Շկուպիի հետ
Երևանի «Փյունիկը» Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Գյումրիում ընդունեց մակեդոնական «Շկուպիին»: 4-րդ րոպեին Էրիկ Վարդանյանը, անվրեպ իրացնելով 11 մետրանոց հարվածը, բացեց խաղի հաշիվը: Հանդիպման ընթացքում Հայաստանի փոխչեմպիոնը պարտվում էր 1:3 հաշվով, սակայն խաղի վերջին րոպեներին Մաքսիմ Ժեստոկովի և Էդգար Մանուչարյանի խփած գոլերի շնորհիվ Ալեքսանդր Տարխանովի սաները կարողացան վերականգնել հաշվի հավասարակշռությունը: Ամեն ինչ կորոշվի…
Եվրոպա լիգա․ Ալաշկերտը վստահ հաղթանակ գրանցեց
Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում Հայաստանի գավաթակիր Երևանի «Ալաշկերտը» ընդունեց Հս. Մակեդոնիան ներկայացնող «Մակեդոնիա» թիմին։ Հայկական ակումբը կարողացավ վստահ հաղթանակի հասնել։ «Ալաշկերտի» կազմում գոլերի հեղինակ դարձան՝ Նիկիտա Տանկովը (16′ ) Դանիլո Սեկուլիչը (67′) իսկ 3-րդ գնդակը սեփական դարպասը ուղարկեց Լիմա դա Սիլվան (82′), հյուրերի կազմում միակ գոլը հեղինակեց՝ Ալեն…
Հաղթանակը նվիրում եմ այն ֆուտբոլիստներին, որոնք այսօր բացակայում էին․ Սարի
«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է «Արսենալի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (4-1). «Մենք հաղթել ենք 15 խաղերից 12-ում: Եվրոպա լիգայում ամենաշատ գոլի հեղինակն ենք դարձել, իսկ եզրափակչում շատ լուրջ մրցակցին հաղթել ենք 4-1 հաշվով: Հաղթանակս նվիրում եմ «Նապոլիի» երկրպագուներին, քանի որ չեմ կարողացել այս երջանկությունը պարգևել նրանց: Ինչպես նաև հաղթանակը նվիրում եմ այն ֆուտբոլիստներին,…
Այժմ եկել է նոր մարտահրավերի ժամանակը. Ազար
Եվրոպա լիգայի գավաթակիր դառնալուց հետո Էդեն Ազարը ակնարկել է, որ հեռանալու է «Չելսիից»․ «Այո, ես կարծում եմ, որ սա հրաժեշտ է: Սակայն ֆուտբոլում երբեք չես իմանա, թե ինչ տեղի կունենա: Միշտ երազել եմ խաղալ Պրեմիեր լիգայում: 7 տարի եմ անցկացրել աշխարհի լավագույն ակումբներից մեկում: Այժմ երևի, եկել է նոր մարտահրավերի ժամանակը»,- Ազարի խոսքը մեջբերում է…
Լինեկերի կոչն Արսենալի ֆուտբոլիստներին
Գարի Լինեկերը կարծիք է հայտնել, թե այսօր Եվրոպա լիգայի եզրափակչում հաղթելու դեպքում «Արսենալի» ֆուտբոլիստներն ինչպես կարող են տոնել հաղթանակը. «Հաճելի կլինի, որ հաղթանակի դեպքում «Արսենալի» յուրաքանչյուր ֆուտբոլիստ մրցանակաբաշխությանը ներկայանա Մխիթարյանի խաղաշապիկով»,- գրել է Լինեկերը Twitter-ի իր էջում: Նշենք, որ Եվրոպա լիգայի եզրափակիչը կկայանա այսօր:
Մխիթարյանի երկրպագուները նրա շապիկով շրջում են Բաքվում
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի երկրպագուները նրա շապիկով շրջում են Բաքվի փողոցներում: Ոստիկաններին թույլ չտվեցին նրանց տանել բաժին: https://www.facebook.com/ashot.asatryan.7549/videos/2160933290622062/
ՈՒԵՖԱ-ն «Արսենալի» ֆուտբոլիստներին արգելել է ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Մխիթարյանի
Բրիտանական The Daily Mail-ի հաղորդմամբ՝ ՈՒԵՖԱ-ն «Արսենալի» ֆուտբոլիստներին արգելել է ակցիա իրականացնել՝ ի աջակցություն թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի։ Ակցիայի շրջանակներում ակումբի ֆուտբոլիստները ցանկացել են Մխիթարյանի անունով շապիկներ կրել նախավարժանքի ժամանակ: Սակայն եվրոպական ֆուտբոլը ղեկավարող կառույցն արգելել է, որ նման ակցիա լինի: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն ակումբի երկրպագուներին էր արգելել ակցիա իրականցնել՝ ի աջակցություն հայ…














