եկմ
Հազարավոր թագավորներ ու նախագահներ են եկել, գնացել, հողն է մնայուն․ Սասուն Միքայելյան
Այս ամսվա սկզբին Եկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ հանդիպումներ են տեղի ունեցել Սյունիքի և Վայոց ձորի մարզերի ԵԿՄ բաժանմունքներում։ Այս մասին տեղեկանում ենք ԵԿՄ վարչության Facebook-յան էջից։ Միքայելյանը կոչ է արել բոլորին՝ թողնել ամեն ինչ ու զբաղվել այսօրվա իրավիճակով, երկրում կատարվողով։ Նա նշել է, որ հազարավոր թագավորներ ու նախագահներ են եկել, գնացել, բայց…
Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է․ վարչապետը ծաղիկներ է խոնարհել նրա հուշարձանին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 63-ամյակի կապակցությամբ այցելել է Երկրապահ կամավորականների միություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Փաշինյանը շնորհավորեց Վահագն Խաչատուրյանին Փաշինյանը շնորհավորել է Միշուստինի ծննդյան օրը Նշվում է, որ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:
ԵԿՄ-ն մեկնել են սահման՝ մարտական հերթապահության
Երկրապահ կամավորականների միության վաշտերը մեկնել են սահման՝ մարտական հերթապահության: Այս մասին հայտնել է ԵԿՄ-ի Facebook-ի էջը: Չդիմե´նք քայլերի, որոնք կարող են տանել անդառնալի կորուստների. ԵԿՄ հայտարարությունը Դուք պիտի իմանաք դպրոցից, որ մենք ունենք դարավոր թշնամի․ ԵԿՄ նախագահը՝ սյունեցի պատանի երկրապահներին «Մենք մեր առաքելությունն ենք կատարում ՀՀ ԶՈՒ հետ համաձայնեցված»,- հայտարարել է ԵԿՄ վարչության նախագահ Սասուն…
Դուք պիտի իմանաք դպրոցից, որ մենք ունենք դարավոր թշնամի․ ԵԿՄ նախագահը՝ սյունեցի պատանի երկրապահներին
Оրերս Սյունիքում աշխատանքային այցով գտնվող Ազգային ժողովի պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը Կապանի Գարեգին Նժդեհի հուշահամալիրում հանդիպել է «Պատանի երկրապահի» ակումբի շարքերը համալրելու եկած Գորիսի ու Կապանի 45 պատանիների հետ։ «Ամեն սերունդ, ցավոք, իր իր պատերազմն է ունենում, մենք վստահ էինք, որ մեր սերնդով այն կավարտվի ու ձեզ չի հասնի, բայց այդպես չեղավ,…
Սթափվել է պետք, հակառակորդ երկրի ղեկավարը հոխորտում ու սպառնում է Զանգեզուրը նվաճելով․ ԵԿՄ
ԵԿՄ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ ՀՀ ԵԿՄ վարչությունը գիտակցելով իրավիճակի լրջությունը, պետության ամրապնդման, ինչպես նաև ՀՀ ԶՈւ հզորացման անհրաժեշտությունը, հայտնելով մեր հավատարմությունը ազատամարտի մասնակիցներին, ազգային գաղափարները կրող, ազգի ճակատագրով մտահոգ, հայրենասեր, հայրենատեր մարդկանց համախմբման կոչ է անում։ Սթափվել է պետք հակառակորդ երկրի ղեկավարն արդեն հոխորտում ու սպառնում է Զանգեզուրը նվաճելով, ուստի․…
Վիճաբանություն՝ Սասուն Միքայելյանի ու լրագրողի միջև (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Այսօր թեթև վիճաբանություն տեղի ունեցավ Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանի ու Tert.am-ի լրագրողի միջև։ Լրագրողը սուր հարցեր էր ուղղում Միքայելյանին, իսկ վերջինս անընդհատ նշում էր, որ մամուլի ասուլիս կհրավիրի և կպատասխանի հարցերին։ Ավելի մանրամասն՝ տեսանյութում։ https://www.facebook.com/azatutyun/posts/4228194307225914?__cft__%5B0%5D=AZUSfblkdyR1y-tpsNIzgPanBk83r2Q8NOHxVQzizGiAMA2N0syFdzD3yv5ByveZgv4CjsQQEcAJSFlBLmkXEcfgMyL5UhgEqrWBCQLMkgAfgr2yNwzr8k6mPGAM1HHFeNWmrmANhhZy1dt8751Zl5mFpjsRA7xqD0ehPvhV1GFD6g&__tn__=%2CO%2CP-R
Հայրենիքը փոփոխման և փոխանակման ենթակա չէ. Սեյրան Մարգարյան
Մեր բանակը մեր պետության ամրության ու ազգի լինելիության երաշխիքն է։ Բայց ամուր բանակ ունենալու նախապայմանն ու գրավականը նվիրյալ հայորդիների ներկայությունն է հայկական բանակի կազմում։ Երեք պատերազմ ու մի շարք չգրված հարձակումներ․․․ Քանիսի՞ն ենք ծանոթ մենք և քանիսի՞ միջով են անցել այսօրվա նժդեհները։ 1990-ականներ՝ կերտված հաղթանակ ու ազատ Շուշի։ 2016 թվականի համառ ճակատամարտ ու լայնամասշտաբ պատերազմի…
Մահացել է Մանվել Գրիգորյանը
Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը։ Այս մասին լուրը հաստատել է նրա փաստաբանը։ Վերջինից բացի Facebook-ի իր էջում Մանվել Գրիգորյանի մահվան մասին գրել է նաև ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը։
Վիրավորվել է Սասուն Միքայելյանը․ կյանքին վտանգ չի սպառնում
ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն Արցախում մեջքի ու ոտքի շրջանում բեկորային վիրավորում է ստացել: Այս լուրը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել են ԵԿՄ վարչությունից: Աղբյուրը տեղեկացել է նաև, որ Միքայելյանին այժմ վիրահատում են: ԵԿՄ-ից տեղեկություն է հաղորդվել նաև, որ Միքայելյանը պատերազմի 3-րդ օրվանից առաջնագծում է։ Նշվում է, որ առողջական վիճակն այս…
Ամեն ինչի հիմքը դրվեց կամավորականների խմբերով․ ԶՈւ ԳՇ պետի շնորհավորական խոսքը
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհավորական խոսք է հղել Երկրապահի օրվա կապակցությամբ, նշելով, որ երբ հայ ժողովուրդը ոտքի ելավ պաշտպանելու ու ազատագրելու, մենք չունեինք կանոնավոր բանակ ու կայացած զինված ուժեր և ամեն ինչի հիմքը դրվեց կամավորականների խմբերով։ ԶՈւ ԳՇ պետի շնորհավորական խոսքը հրապարակել է ՀՀ ԶՈւ պաշտոնական կայքը, որն ամբողջությամբ ներկայացնում…
Հանրաքվեին ոչ մի ընտրակեղծարար չի լինելու․ Սասուն Միքայելյան
Մենք ձգտելու ենք ապրել այն Հայաստանում, որը, ինչպես Վազգենն էր նշում, 21-րդ դարը մերը լինի: Այս մասին Եռաբլուրում ասաց ԵԿՄ նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, որը ԵԿՄ անդամների հետ այցելել էր Եռաբլուր՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ: Նա նշեց, որ քայլ-քայլ գնում ենք դեպի այն Հայաստանը, որը երազում էր թե´ Սպարապետը, թե´…
Բանակը միշտ պետք է համալրվի․ Սասուն Միքայելյան
Բանակում գործեր կատարվում են ու կկատարվեն։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։ Հարցին՝ ինչպես է գնահատում սպառազինության համալրման աշխատանքները, Միքայելյանն ասաց, որ սպառազինության համալրման աշխատանքների գնահատելու ժամանակը չէ։ «Ես ուզում եմ մեր ամբողջ հայ ժողովրդին՝ արցախահայությանը, սփյուռքահայությանը, Հայաստանի Հանրապետության ժողովրդին շնորհավորել, խոնարհվում եմ…
Հայոց Բանակը օրեցօր վերազինվում ու արդիականանում է. ԵԿՄ շնորհավորանքը
ԵԿՄ վարչությունը շնորհավորական ուղերձ է հղել հայոց բանակի 28-ամյակի առթիվ: Շնորհավորանքում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ. Ազգային բանակ ունենալը դարեր ի վեր եղել է մեր ժողովրդի երազանքը, և ահա քսաներորդ դարավերջին մեր նորանկախ պետության առջև ծառացած բազում և դժվարին մարտահրավերները՝ փլուզված կայսրությունը, կազմալուծված տնտեսությունը, տակավին փլատակների մեջ գտնվող աղետի գոտին և, ի վերջո, աստիճանաբար լայնամասշտաբ պատերազմի…
Միջնորդություն ներկայացվեց Մանվել Գրգորյանին ուղարկելու Ֆրանսիա՝ բուժման համար
ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպաններն այսօր՝ հունվարի 21-ին, դատարանին միջնորդություն ներկայացրին՝ նրան բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու վերաբերյալ։ Պաշտպան Լևոն Բաղդասարյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանի հարազատները կհոգան Ֆրանսիայում բուժվելու բոլոր ծախսերը: «Շուրջ 20 տարի Ֆրանսիայի բժիշկները բուժել են Մանվել Գրիգորյանի շաքարային դիաբետը»,-հավելեց նա։ Պաշտպանները ներկայացրին նաև Ֆրանսիայի հիվանդանոցներից մեկի պրոֆեսորի գրությունը դատարանին։ Գրության մեջ…
Այսօր պարզ կլինի՝ Մանվել Գրիգորյանի առողջությունը կկարգավորվի՞, թե՞ ոչ․ պաշտպան
ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի սրտի ռիթմը եթե կարգավորվեց, ապա կրիտիկական փուլը կանցնենք, եթե ոչ, ապա սրտի կանգ կարող է արձանագրվել։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին հայտնել է Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։ «Հիվանդությունը կրիտիկական է։ Անցել են ակտիվ բուժման։ Եթե սրտի ռիթմը կարգավորվեց ապա նշանակում է վատ փուլն անցանք, թե չէ, ապա սրտի կանգն…















