եվրոպական դատարան
ՄԻԵԴ-ը քննության է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի բողոքները
ՌԻԱ-Նովոստի-ի հաղորդմամբ՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը քննության է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի բողոքները` մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ միմյանց ուղղված մեղադրանքներով: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:
Ռազմագերիների խոշտանգելու, սպանելու փաստով դիմվել է ՄԻԵԴ
ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչներ Սիրանուշ Սահակյանը և Արտակ Զեյնալյանը հայտարարություն են տարածել Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին։ «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, ինչպես նաև 2020 թ.-ի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, շարունակվել են գերեվարվել ազգությամբ հայ քաղաքացիական անձինք և զինծառայողներ: Գերության մեջ հայտնված անձանցից 19-ը…
Արդեն հասանելի են Եվրոպական դատարանի վճիռների հայերեն համառոտագրերը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի կողմից ընտրվել և հայերեն լեզվով համառոտագրվել են Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուղենիշային (էական) գործերով թվով 19 վճիռներ ինչպես պրակտիկ իրավաբաններին, այնպես էլ իրավաբան-գիտնականներին Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերջին զարգացումներին (հիմնականում 2018-2020 թվականներ) ծանոթացնելու նպատակով: Այս մասին հայտնում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի Facebook-ի էջից։ «Ընտրված վճիռների առանձնահատուկ հետաքրքրությունն…
ՄԻԵԴ-ը հայ գերիների հարցով ծանուցել է ԵԽ Նախարարների կոմիտեին
Մարտի 9-ին Եվրոպական դատարանը, հիմք ընդունելով ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի բազմաթիվ դիմումները, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի կառավարությունը բազմիցս խախտել է Եվրոպական դատարանի սահմանած ժամկետները և չի տրամադրել ամբողջական տեղեկություն, որոշում է կայացրել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց իրավունքների ոտնահարումների խնդրի մասին ծանուցել ԵԽ Նախարարների կոմիտեին: Այս մասին տեղեկանում ենք…
ՄԻԵԴ-ը բավարարել է ռազմագերիների և առանգված քաղաքացիական անձանց վերաբերյալ ևս մեկ դիմում
Հունվարի 4-ին Եվրոպական դատարանը բավարարեց Հայաստանի ներկայացրած ևս մեկ դիմում ռազմագերիների և առեւանգված քաղաքացիական անձանց վերաբերյալ՝ կիրառելով միջանկյալ միջոց և պահանջելով Ադրբեջանից ներկայացնել տեղեկություն սահմանված ժամկետում։ Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։ «Միաժամանակ, հաշվի առնելով Ադրբեջանական իշխանությունների բացահայտ արհամարական վերաբերմունքը իրավական գործընթացների և հատկապես Եվրոպական դատարանի որոշումների նկատմամբ, ինչպես նաև Դատարանի որոշումներում սահմանված ժամկետների…
ՄԻԵԴ-ը բավարարել է Խծաբերդում շրջափակման մեջ հայտնված 62 զինվորականների վերաբերյալ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմումը
ՄԻԵԴ-ը բավարարել է Խծաբերդում շրջափակման մեջ հայտնված 62 զինվորականների վերաբերյալ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը: «Դեկտեմբերի 18-ին ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի՝ Խծաբերդում շրջափակման մեջ հայտնված 62 զինվորականների ազգականների հետ Գյումրիում կայացած հանդիպումից անմիջապես հետո ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի կողմից նախապատրաստվել է զինվորականներից 53-ի վերաբերյալ Ադրբեջանի…
Կառավարությունը ՄԻԵԴ-ի «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով կվճարի 5 հազար եվրոյին համարժեք դրամ
ՀՀ կառավարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2020 թվականի հոկտեմբերի 8-ի վճռի համաձայն` դիմումատուին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում կվճարի 5 հազար եվրոյին համարժեք դրամ՝ սահմանված արդարացի հատուցման համար: Այս մասին կառավարությունն այսօր որոշում կայացրեց: Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2020…
ՄԻԵԴ-ը շարունակում է կիրառել Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցը
2020 թվականի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջև ստորագրված համատեղ հայտարարությունը հիմք ընդունելով՝ Թուրքիայի Հանրապետությունը ս.թ. նոյեմբերի 17-ին դիմել է Եվրոպական դատարան՝ չեղարկելու իր հանդեպ կիրառված միջանկյալ միջոցի որոշումը: Դեկտեմբերի 1-ին Եվրոպական դատարանը, հիմք ընդունելով վերոգրյալ հայտարարությունը, վերանայել է Թուրքիայի նկատմամբ 2020 թվական հոկտեմբերի…
ՄԻԵԴ-ը բավարարել է գերության մեջ հայտնված գերիների հարցով մեր դիմումները
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը Facebook-ի իր էջում գրառում է արել Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին: «Մամլո հաղորդագրություն – 4 Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին 27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը բավարարել է մեր դիմումները…
ՄԻԵԴ-ն ընդունեց Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու մասին դիմումը
ՄԻԵԴ-ը մամուլի հաղորդագրություն տարածեց Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմում ներկայացված լինելու մասին: Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետությունը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, այն է՝ պարտադրել Ադրբեջանին դադարեցնելու քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը ՀՀ-ի և Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով, պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ ոչ ընտրանքային հարձակողական գործողություններից,…
ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով
Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, այն է՝ _պարտադրել Ադրբեջանին դադարեցնելու քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը ՀՀ-ի և Արցախի Հանրապետության սահմանի ողջ երկայնքով, _ պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ ոչ ընտրանքային հարձակողական գործողություններից, _պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց: Այս մասին նշվում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի…
ՄԻԵԴ-ը Գուրգեն Մարգարյանի սպանությունը չվերագրեց Ադրբեջանին
ՄԻԵԴ դիմումատուների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը գրառում է կատարել Facebook-ում, որում մասնավորապես ասվում է. «2020 թվականի մայիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի գործով կայացրեց վճիռ՝ կապված Ռամիլ Սաֆարովի՝ Հունգարիայից Ադրբեջան տեղափոխման իրավաչափության, հետագա ներման ու հերոսացման հետ: Եվրոպական դատարանը գտավ, որ դաժան հանցագործին ներում շնորհելով Ադրբեջանը խախտել է…
ՍԴ դատավորների գործը ՄԻԵԴ-ում ներկայումս գտնվում է քննության փուլում. ներկայացուցիչ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Դիմումատուների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը գրառում է կատարել Facebook-ում: Ներկայացուցիչը տեղեկատվություն է հայտնել ՄԻԵԴ-ում Սահմանադրական դատարանի նախագահի և դատավորների դիմումեների վերաբերյալ: «ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Սահմանադրական դատարանի նախագահի և դատավորների դիմումի վերաբերյալ Երեկ երեկոյան ակտիվորեն ապատեղեկատվություն էր տարածվում այն մասին, թե իբր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Սահմանադրական դատարանի նախագահի…
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է կատարել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Անահիտ Հարությունյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի՝ մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի հետազոտությունների և զարգացման վարչության պետ: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և…









