Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, այն է՝
_պարտադրել Ադրբեջանին դադարեցնելու քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը ՀՀ-ի և Արցախի Հանրապետության սահմանի ողջ երկայնքով,
_ պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ ոչ ընտրանքային հարձակողական գործողություններից,
_պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց:
Այս մասին նշվում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի Facebook-ում զետեղված հայտարարության մեջ։
https://www.facebook.com/ECHRARM/posts/186660666300804
