Երասխ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը եղել է Երասխի հատվածում տեղակայված մարտական հենակետում
Օգոստոսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ – ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի և մի շարք սպաների ուղեկցությամբ, այցելել է հանրապետության հարավ-արևմտյան սահմանագոտի։ Վիճակահանության արարողություն ՊՆ վարչական համալիրում Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ ՀԱՊԿ…
Իրադրությունը Երասխի հատվածում կայունացել է
Օգոստոսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այսօրվա ժամը 18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, այսօր կեսօրին ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքից հետո կայունացել է, հակառակորդի կրակահերթերից միջդիրքային տարածքում բռնկված հրդեհը մարել է։ Որոնողական աշխատանքներն այսօր արդյունք չեն տվել Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ Նշվում է, որ…
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
ՀՀ ՊՆ-ը հայտնում է, որ օգոստոսի 6-ին, ժամը 12:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նաև հրդեհվել է միջդիրքային հատվածի խոտածածկույթը։ Հայկական կողմն իրականացնում է հակազդման և հակառակորդի կրակը լռեցնելու գործողություններ։ Հայկական կողմից տուժածներ չկան։
Ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ Երասխի հատվածում․ ՊՆ
Ասյօր՝ հուլիսի 31-ին, ժամը 06։30-ին, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ և փորձել ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Հակառակորդը սադրանքի է դիմել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ․ ՊՆ Հայկական ՀՕՊ-ը կասեցրել է հակառակորդի ԱԹՍ-ների՝ ՀՀ տարածք մուտքի փորձերը Նշվում…
Երասխում հայկական կողմը զոհ չունի․հերքել է Արարատի մարզպետի օգնականը
Հուլիսի 28-ին Spսtnik Արմենիայի հետ զրույցում Արարատի մարզպետի օգնական Քրիստինե Պողոսյանը հայտնել է, որ իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում այս պահին հանգիստ է։ Նշենք, որ առավոտյան Գեղարքունիքում ընթացող մարտերից հետո սոցցանցերում լուրեր էին շրջանառվում, որ Երասխում նույնպես իրավիճակը լարված է, անգամ` զոհ ունենք։ Ինչպես նշել է Քրիստինե Պողոսյանը, իրավիճակը հանգիստ է Երասխի ուղղությամբ, հավելելով՝ ՊՆ…
Վիրավորում ստացած Երասխի համայնքապետը ապաքինվում է
Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանը, ով դիրքերում եղած ժամանակ բեկորային վնասվածք էր ստացել հուլիսի 19-ին, արդեն ապաքինվում է։ Երասխի համայնքապետը բեկորային վնասվածք է ստացել Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում։ Նա նշել է, որ ժամանակավորապես վերադարձել է շարք՝ առօրյա գործերին։
Երասխի ուղղությամբ հակառակորդը վերսկսել է կրակոցները
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Երասխում հակառակորդը 15:30-ից վերսկսել է կրակոցները: Առավոտյան ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ հուլիսի 26-ին, ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։ Այս մասին տեղեկանում ենք 24News-ից։
Արմաշի և Սուրենավանի ուղղությամբ հակառակորդը չի կրակել. Արարատի մարզպետարան
Հուլիսի 26-ին Արարատի մարզպետարանի Facebook-ի էջում տեղեկություն է հրապարակվել, ըստ որի՝ մամուլում տարածվող տեղեկությունը, թե հակառակորդը կրակել է Արարատի մարզի Արմաշ և Սուրենավան համայնքների ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Թաթոյանի գլխավորած խումբը փաստահավաք աշխատանքների նպատակով գտնվում է Երասխում Երասխի հատվածում ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն «Հուլիսի 26-ին՝ ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է հայ-ադրբեջանական սահմանի Արարատի…
Ադրբեջանը մի քանի ժամվա տարբերությամբ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Այս գիշեր հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում։ Մեր կողմից տուժածներ չկան։ Պաշտպանական գերատեսչությունից տեղեկացնում են նաև, որ ժամը 11:30-ից սկսած ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմը…
Վթար Երևան-Երասխ ճանապարհին․ տուժածներից մեկը հղի է եղել, ում երեխան մահացել է
Երեկ՝ հուլիսի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վանաձորի Դեմիրճյան փողոցում։ Նշված վայրում միմյանց են բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաները։ Ընդհանուր 7 մարդ վթարի արդյունքում հոսպիտալացվել է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Ցավոք, «Ֆոլքսվագենի» 28-ամյա հղի ուղևորուհու 7 ամսական երեխան ծննդաբերության ժամանակ մահացել է: Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն։
Ֆրանսիայում ամենաբարձր մակարդակով տեղյակ են, թե ինչ է կատարվում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին. Լաքոթ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում խոսել է Հայաստանի ու Ֆրանսիայի հարաբերությունների մասին, ինչպես նաև անդրադարձել է իր հայտնի գրառմանը․ «Երբ Երասխը չի կարող քնել, Երևանը նույնպես արթուն է մնում»։ Նա նշել է, որ այդ գրառմամբ համերաշխության ուղերձ է հղել ու դրանով ասել է, որ Ֆրանսիան հետևում է սահմանային իրավիճակին։ Լաքոթի խոսքով՝…
Ողբերգական վթար Արարատի մարզում․ կա զոհ (ԼՈւՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երեկ՝ հուլիսի 21-ին՝ ժամը 11-ի սահմաններում, Երևանի 38-ամյա բնակիչը իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Երասխ-Երևան ավտոճանապարհով դեպի Երևան ընթանալիս Արարատի մարզի Դիմիտրով համայնքի վարչական շրջանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ ստացած մարմնական վնասվածքներից վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են բժշկական…
Երասխի բնակիչների մոտ խուճապ չկա, խուճապը լրագրողների մեջ է․ մարզպետ
Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն այսօր Կառավարության նիստից նիստից լրագրողների հետ կարճ զրույց ունեցավ, որի ընթացքում խոսվեց Երասխում իրավիճակի մասին։ Նա ասաց, որ այս գիշեր լրիվ նորմալ է եղել։ Նրա խոսքով՝ սահմանին այդ վիճակը չի շարունակվի, բայց պետք չէ ոչինչ բացառել։ Լրագրողի հարցին, թե արդյո՞ք Երասխի բնակիչների մոտ խուճախ կա, Թևոնյանն ասաց, որ խուճապ չկա ու…
ՊՆ-ում ռազմական կցորդներին ներկայացվել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը
Հուլիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ ՊՆ-ում հանդիպում է եղել դեսպանությունների ռազմական կցորդների հետ։ «Հուլիսի 21-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա դեսպանությունների հավատարմագրված ռազմական կցորդներին։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Երասխի հատվածում Ադրբեջանի…














