երթևեկություն
Այգեստանում ավտոմեքենան կողաշրջվել էր ու խափանել երթևեկությունը
Հունիսի 22-ին, ժամը 00:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այգեստանի 11-րդ փողոցում «Ford Tranzit» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով երթևեկությունը խափանվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարներն ուղղել են «Ford Tranzit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ.Բ.): Այս մասին…
Թբիլիսիում երթևեկությունը վերականգնվել է
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում երթևեկությունը վերականգնվել է: Քաղաքապետարանի աշխատակիցների աշխատանքների միջոցով պողոտայի տարածքը կարգի է բերվել: Պառլամենտի շենքի դիմաց դեռ կան մի շարք ցուցարարներ, հաղորդում է Ռիա Նովոստին: Իրավիճակը ներկայում հանգիստ է:
Ծառի ճյուղն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված
Հունիսի 21-ին, ժամը 08:41-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքում Մալխասյանց փողոցի թիվ 25 շենքի մոտակայքում հաստաբուն ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառի ճյուղը կոտրվել և ընկել է երթևեկելի հատված` միակողմանի փակելով այն. տեղում…
Ժամանակավորապես փակ կլինի Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցը
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է. Հարգելի համաքաղաքացիներ, մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցում (Արամ Խաչատրյան և Փափազյան փողոցների խաչմերուկից դեպի «Արաբկիր զբոսայգի» տանող հատված) վթարային և վտանգավոր բարդիների էտման և հատման աշխատանքներով պայմանավորված՝հունիսի 22-ին՝ ժամը 9:00-ից մինչ 17:00-ն, երթևեկությունը նշված հատվածում կդադարեցվի: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար Երևանի քաղաքապետարանը հայցում է ներողամտություն:
Հունիսի 16-ին միակողմանի կդադարեցվի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է. Հարգելի համաքաղաքացիներ, Երևանի քաղաքապետարանը հունիսի 16-ին՝ առավոտյան ժամը 05:00-ից մինչև 12:00-ն Մյասնիկյան պողոտայում (դեպի Նոր Նորք և Ավան բարձրացող հատվածում) իրականացնելու է վթարային և վտանգավոր բարդի ծառատեսակների հատում: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ պողոտայի նշված հատվածը միակողմանի փակ կլինի: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը:
Հունիսի 15-ից հուլիսի 10-ը Իսակովի պողոտայում երթևեկը կկազմակերպվի ջրամատակարարման ցանցի շինարարությանը զուգահեռ
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է. Հարգելի համաքաղաքացիներ, մայրաքաղաքի Իսակովի պողոտայի հ.11/1 հասցեում տեղակայվող նորակառույց «Ինովացիոն տեխնոլոգիաների զարգացման կենտրոն»-ի կարիքների համար ս.թ. հունիսի 15-ից մինչև հուլիսի 10-ը ներառյալ պողոտայի երթևեկելի հատվածում կընթանան ջրամատակարարման, ջրահեռացման և հեղեղատար համակարգերի կառուցման աշխատանքները: Այդ ընթացքում տրանսպորտային երթևեկությունը կկազմակերպվի ցանցի շինարարությանը զուգահեռ: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:
Հունիսի 16-ին միակողմանի կդադարեցվի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է. Հարգելի համաքաղաքացիներ, Երևանի քաղաքապետարանը հունիսի 16-ին՝ առավոտյան ժամը 05:00-ից մինչև 12:00-ն Մյասնիկյան պողոտայում (դեպի Նոր Նորք և Ավան բարձրացող հատվածում) իրականացնելու է վթարային և վտանգավոր բարդի ծառատեսակների հատում: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ պողոտայի նշված հատվածը միակողմանի փակ կլինի: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը:
Ավտոմեքենայով երթևեկության կանոնների դիտավորյալ խախտումները, որոնք դրսևորվում են հասարակական կարգի կոպիտ խախտմամբ, կարող են որակվել որպես խուլիգանություն․ դատախազություն
ՀՀ Վերաքննիչ դատարանը ևս քրեական գործով հիմնավոր է համարել ՀՀ դատախազության այն դիրքորոշումը, որ առանձին դեպքերում ավտոմեքենայով երթևեկության կանոնների կոպիտ խախտումները, որոնք արտահայտվել են հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, երթևեկության այլ մասնակիցների մոտ խուճապ և տագնապ առաջացնելով, կարող են որակվել որպես խուլիգանություն: Մասնավորապես Լոռու մարզի դատախազի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության Տարոնի բաժնում 2018թ. հունվարի 24-ին ՀՀ…
Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Երևանի քաղաքապետարանը հունիսի 8-ին` առավոտյան ժամը 05:00-ից, Մյասնիկյան պողոտայի՝ դեպի կենտրոն իջնող ուղղությամբ հատվածում իրականացնելու է վթարային և վտանգավոր բարդի ծառատեսակների հատում: Անվտանգության նկատառումներից ելնելով` պողոտայի նշված հատվածը ժամանակավորապես փակ կլինի: Քաղաքապետարանը պատճառվող անհարմարությունների համար հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը:
Ծառի ճյուղը կոտրվել էր և խանգարում էր երթևեկությանը
Մայիսի 30-ին, ժամը 23:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լեոյի փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում ծառի ճյուղը քամուց կոտրվել, կախվել է և խոչընդոտում է երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ծառի ճյուղը տեղափոխել են անվտանգ տարածք: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ…
Հունիսի 1-ին կարգելվի երթևեկությունը Երևանի Բաղրամյան պողոտայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ կայանալիք միջոցառման մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով, մայիսի 31-ին, ժամը 22.00-ից մինչև հունիսի 1-ը, ժամը 24.00-ն երկկողմանի փակ է լինելու Բաղրամյան պողոտան՝ Բաղրամյան պողոտա – Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ: Բացի այդ, մայիսի 31-ին, ժամը 20.00-ից արգելվելու է կայանումը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկից մինչև Սահմանադրական…
Երթևեկության փոփոխություններ՝ Երևանում
Տրանսպորտային միջոցների երթևեկության բարելավման նպատակով մայիսի 25-ից Երևան քաղաքի Իտալիայի փողոց−Խորենացու փողոց−Վ.Սարգսյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Իտալիայի փողոցով դեպի Վ.Սարգսյան փողոցի ուղղությամբ աջ եզրային 1-ին գոտիով երթևեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկում կարող են երթևեկել միայն դեպի աջ՝ նախկինում ուղիղ կամ դեպի աջ երթևեկելու փոխարեն, իսկ ձախ եզրային 3-րդ գոտիով երթևեկողները՝ ուղիղ…
Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են ծառերի ճյուղերը
Մայիսի 19-ին, ժամը 19:13-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Դիլիջան հատվածի 7-րդ կմ-ին ծառ է ընկել և երթևեկությունը դարձրել միակողմանի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հեռացրել են ծառի ճյուղը ճանապարհի երթևեկելի հատվածից: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Ծառը կոտրվել և ընկել էր ճանապարհի երթևեկելի հատված
Մայիսի 19-ին, ժամը 00:41-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական…












