երթևեկություն
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Սունդուկյան փողոցի Փափազյան և Վաղարշյան փողոցների հատվածում
Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի մայիսի 11-ից Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի Փափազյան և Վաղարշյան փողոցների հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Սունդուկյան փողոցի նշված հատվածում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Վաղարշյան փողոցի ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Քամուց պոկված ծառի ճյուղերը մասնակիորեն փակել էին ավտոճանապարհը
Մայիսի 9-ին, ժամը 19:09-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին քամուց բարդիների ճյուղերը պոկվել և ընկել են, ճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարները «Եղեգնաձորի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների հետ համատեղ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 116-118-րդ կմ-երից հեռացրել…
Դիլիջանի թունելը մայիսի 9-ին ժամանակավորապես փակ կլինի
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փոսային նորոգման աշխատանքներով պայմանավորված` մայիսի 9-ին` ժամը 10:00-13:00-ն ընկած հատվածում, Դիլիջանի թունելը փակ է լինելու երթևեկության համար: Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է օգտվել շրջանցիկ՝ Սեմյոնովկա գյուղով անցնող ճանապարհահատվածից: Պատճառվող անհարմարության համար նախարարությունը հայտնում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Վաղարշյան և Ա.Խաչատրյան փողոցների խաչմերուկում
Տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Վաղարշյան և Ա.Խաչատրյան փողոցների խաչմերուկում մայիսի 7-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Վաղարշյան փողոցի Կոմիտասի պողոտայից դեպի նշված խաչմերուկ երթևեկության ուղղության 1.3 գծանշման դեպի ձախ տեղափոխած հատվածի երկարությունը կկարճացվի մինչև 30 մետր երկարության` նախկին 50 մետրի փոխարեն, և միաժամանակ կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը Վաղարշյան…
Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին այսօր՝ մայիսի 6-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի պատճառով նույն օրը՝ ժամը 12:00-18:00-ն ընկած հատվածում, Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։ Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։…
Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հետիոտնային տեղաշարժի անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Ա.Միկոյան փողոցի (Եղվարդի խճուղի) Դավիթաշեն 4-րդ թաղամասի 27-րդ շենքի դիմացի ճանապարհահատվածում 2019թ. մայիսի 5-ին կկազմակերպվի արհեստական անհարթության հետ համատեղմամբ՝ անհրաժեշտ ճանապարհային նշաններով ու գծանշումներով կահավորված հետիոտնային անցում: Նշված հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը կսահմանվի 40կմ/ժ:
Պոկված էլեկտրական լարերը խոչընդոտել են երթևեկությունը․ փրկարարներն իրականցրել են հերթապահություն
Մայիսի 3-ին, ժամը 08:09-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան փողոցի 11ա հասցեում գտնվող ընկերության մոտակայքում արտաքին լուսավորման սյունը թեքվել է, էլեկտրական լարերը պոկվել և կախվել են ճանապարհի երթևեկելի հատված՝ խոչընդոտելով երթևեկությունը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ «Երքաղլույս»…
Մայիսի 5-ից ուժի մեջ կմտնեն երթևեկության մի շարք փոփոխություններ
Մայիսի 5-ին ճանապարհային երթևեկության մի շարք փոփոխություններ ուժի մեջ կմտնեն, այդ թվում`այսպես կոչված «վաֆլիները» և խնդրահարույց խաչմերուկներում նորից կգծանշվեն «վաֆլիներով», կդրվեն ճանապարհային նշաններ և խախտողնրը կտուգանվեն 5000 դրամով: Այս մասին ապրիլի 30-ին ասաց ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանը: ՃՈ պետի տեղակալ Արման Չիլինգարյանն էլ մանրամասնեց, որ մայիսի 5-ից նաև այլ փոփոխություններ են սպասվում: «Եթե փորձենք…
Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Վերջին շրջանում հաճախակի են դարձել քաղաքացիների դժգոհությունները՝ կապված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների փաստերով կայացված որոշումների ծանուցման գործընթացի հետ: Ճանապարհային ոստիկանությունն իրազեկում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով՝ որոշումն ուղարկվում է պատվիրված նամակով՝ տրանսպորտային միջոցի հաշվառման կամ նախապես անձի կողմից հայտնված հասցեով: Եթե փոստով ուղարկված որոշումը տարբեր պատճառներով հնարավոր…
Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Վերջին շրջանում հաճախակի են դարձել քաղաքացիների դժգոհությունները՝ կապված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների փաստերով կայացված որոշումների ծանուցման գործընթացի հետ: Ճանապարհային ոստիկանությունն իրազեկում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով՝ որոշումն ուղարկվում է պատվիրված նամակով՝ տրանսպորտային միջոցի հաշվառման կամ նախապես անձի կողմից հայտնված հասցեով: Եթե փոստով ուղարկված որոշումը տարբեր պատճառներով հնարավոր…
Քաղաքացիների ահազանգերին ընթացք է տրվել օրենքով սահմանված կարգով
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում գործող «թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով 2019թ. մարտ ամսին ստացվել է 201 հեռախոսազանգ: Նախարարություն ահազանգած քաղաքացու պնդմամբ իբրև «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքներից մեկում կենսաթոշակները վճարելիս 600-700 դրամի չափով անհիմն պահումներ են կատարվում: Փոստային քաղաքականության վարչությունը քաղաքացու դիմումն անմիջապես վերահասցեավորել է «Հայփոստ» ՓԲԸ-ի ղեկավարությանը, որտեղից տեղեկացրել են, որ քաղաքացին…
Վարորդներին կոչ եմ անում ամառային անվադողերով չերթևեկել․ նախարար
ՀՀ Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է կատարել, որով կոչ է անում վարորդներին չերթևեկել ամառային անվադողերով։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի գրեթե ողջ տարածքում ձյան տեղումներ են գրանցվել։ Ճանապարհները սպասարկող ընկերությունները ակտիվորեն զբաղված են ձնամաքրման աշխատանքներով։ Բոլոր վարորդներին կոչ եմ անում ամառային անվադողերով չ’երթևեկել, չվտանգել իրենց, ուղևորների և երթևեկության…
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վ.Սարգսյան-Խորենացու-Իտալիայի-Բեյրութի փողոցների խաչմերուկում
Երթևեկության կազմակերպման բարելավման նպատակով Երևան քաղաքի Վ.Սարգսյան-Խորենացու-Իտալիայի-Բեյրութի փողոցների խաչմերուկում (Ստ.Շահումյանի անվ. հրապարակ) 2019 թվականի մարտի 10-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում նշված հրապարակում գծանշման միջոցով կկազմակերպվի լրացուցիչ առանձնացված երթևեկելի գոտի, որը հնարավորություն կտա Վ.Սարգսյան փողոցով Հանրապետության հրապարակից Խորենացու փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին կատարելու հետադարձ մինչև նշված խաչմերուկ հասնելը:
Մարտի 3-ին ժամանակավոր կդադարեցվի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի (Արմենակյանից Գլինկա) երթևեկությունը
Մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով պայմանավորված՝ ս.թ. մարտի 3-ին, ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան փողոցից մինչև Գլինկա փողոցն ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը: Երևանի քաղաքապետարանը պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը:














