երթևեկություն
Ստեղծված իրավիճակում թերացող օղակը, ըստ իս, ոստիկանությունն է․ Գոռ Առաքելյան
Azat.tv մեդիանախաձեռնության համահիմնադիր Գոռ Առաքելյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հարգելի Աժ պատգամավորներ, երթևեկության կանոնների խախտումները նկարահանելու և ոստիկանությանը փոխանցելու հավելվածի (app) օրինագիծը ընդունեցիք, լավ արեցիք, բայց մի փոքր անդրադարձ անենք եղած իրավիճակին: Իհարկե, ես բնավ չեմ կասկածում օրինագծի հեղինակների անկեղծ մղումների ու բարի ցանկությունների վրա, ոչ էլ թերագնահատում եմ հանրային վերահսկողության դերը, բայց մի…
Հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու համար տուգանքի բարձրացման նախագիծը չի քննարկվի ԱԺ-ում
ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստի օրակարգ չընդգրկեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի կողմից ներկայացված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Դրանով, մասնավորապես, առաջարկվում էր տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու դեպքում արդեն իսկ նշանակված տուգանքի չափը բարձրացնել: Նախագիծն օրակարգ ընդգրկելու քվեարկությանը կողմ քվեարկեց 25 պատգամավոր, դեմ՝ 82,…
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Տիգրան Մեծի պողոտա-Քրիստափորի փողոց խաչմերուկում (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Տրանսպորտային միջոցների երթևեկության բարելավման նպատակով 2019թ. հոկտեմբերի 8-ից Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա−Քրիստափորի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Քրիստափորի փողոցով Արշակունյաց պողոտայի կողմից Տիգրան Մեծի պողոտայի ուղղությամբ ձախ եզրային 3-րդ գոտիով երթևեկող տրանսպորտային միջոցները Տիգրան Մեծի պողոտա−Քրիստափորի փողոց խաչմերուկում կարող են երթևեկել միայն դեպի ձախ՝ նախկինում ուղիղ կամ դեպի ձախ երթևեկելու փոխարեն:…
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Բուզանդի փողոցի Մ.Ադամյան և Հանրապետության փողոցների հատվածում (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի հոկտեմբերի 3-ից Երևան քաղաքի Բուզանդի փողոցի Մ.Ադամյան և Հանրապետության փողոցների հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում Բուզանդի փողոցի նշված հատվածում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Մ.Ադամյան փողոցից դեպի Հանրապետության փողոցի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Չինաստանի մետրոյում դեմքի ճանաչման միջոցով վճարման նոր ձև են ներդրել
Չժենչժոու քաղաքի (Կենտրոնական Չինաստան) մետրոպոլիտենում երթևեկության համար դեմքի ճանաչման միջոցով վճարման նոր, պաշտոնական ձև են ներդրել: Այս մասին հայտնում է «Սինխուա» լրատվականը։ Ըստ աղբյուրի՝ հատուկ բջջային հավելվածում գրանցված ուղևորներն այժմ կարող են արագ անցնել տուրնիկետների միջով՝ ժամանակ չկորցնելով և հերթեր չգոյացնելով։
Երթևեկության սահմանափակում՝ Սինգապուրի վարչապետի այցի և ԵԱՏՄ նիստի կապակցությամբ
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է Սինգապուրի Հանրապետության վարչապետի՝ Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի, ինչպես նաև ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի կապակցությամբ մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը սահմանափակվելու է: Այս մասին տեղեկցնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: «Մասնավորապես՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 08.00-ից 15.00-ն փակ է լինելու Անտառային փողոցը՝ Անտառային – Լեռ Կամսարի խաչմերուկից Անտառային-Դեմիրճյան…
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց թեժ քննարկումների առիթ դարձած նախագիծը
Այսօր խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության» պատգամավորներ Արմեն Փամբուխչյանի ու Սիսակ Գաբրիելյանի հեղինակած նախագիծը, որը վերաբերում էր երթևեկության կանոնների խախտումները նկարահանելու և հավելվածի միջոցով ոստիկանությանը փոխանցելուն: Նախագիծն ԱԺ-ում արժանացավ բուռն քննարկումների ԱԺ պատագամվոր Սիսակ Գաբրիելյանը նշեց․ «Ակնհայտ է, որ հեղափոխությունից հետո քաղաքացիներն այսօր, ավելի քան երբևէ, պատրաստակամ են համագործակցելու իրավապահ մարմինների հետ: Շատ…
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Խորհրդարանի փողոցում
Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի սեպտեմբերի 13-ից Երևան քաղաքի Խորհրդարանի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նշված փողոցի զորամասից մինչև Գր.Լուսավորչի փողոց մոտ 140 մետր հատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Գր.Լուսավորչի փողոցի ուղղությամբ:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևան քաղաքի 2 խաչմերուկներում (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի սեպտեմբերի 12-ից Երևան քաղաքի Ահարոնյան փողոցի Ռուբինյանց և Դրոյի փողոցների հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում Ահարոնյան փողոցի նշված հատվածում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Ռուբինյանց փողոցից դեպի Դրոյի փողոց ուղղությամբ, հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:
Գյումրիում մեքենայով երթևեկելը լինելու է բավական դժվար. Ոստիկանության հորդորը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ անկախության 28-րդ տարեդարձի առթիվ բազմաբնույթ միջոցառումներ կիրականացվեն Գյումրում։ Սեպտեմբերի 21-ին կազմակերպվելու են համերգներ, կինոդիտումներ, հանրային քննարկումներ, ցուցահանդեսներ, տեղադրվելու են մարզերի կոլորիտը ներկայացնող տաղավարներ, իսկ երեկոյան ժամը 19-ին Վարդանանց հրապարակում տեղի կունենա գալա համերգ։ Անկախության օրվա արթիվ Գյումրու կենտրոնական զբոսայգում առանձին տաղավարներով կներկայանան Երևանում հայտնի բարերն ու սրճարանները։ Միջոցառումների մասնակցողներին հորդորում ենք ալկոհոլ օգտագործած վիճակում…
Երթևեկի կանոնների խախտման բալային համակարգի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվեց
Սեպտեմբերի 11-ին հերթական նիստի ընթացքում խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց երթևեկության կանոնների խախտման բալային համակարգի ներդրման մասին նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեցին 94 պատգամավոր, 2-ը դեմ էին, մեկը՝ ձեռնպահ: Դեմ էին քվեարկել Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորները: ԼՀԿ-ն էլ կողմ քվեարկեց միայն այն պայմանով, որ մինչև երկրորդ ընթերցումը ժամանակ իրենց առաջարկները նույնպես կքննարկվեն: Ըստ նոր նախագծի՝ ամեն 1…
Ճանապարհային ոստիկանությունը նորամուծություններ է կիրառել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքի և առողջության անվտանգության մակարդակը, ինչպես նաև երթևեկության մշակույթը բարձրացնելու նպատակով Ճանապարհային ոստիկանությունն իրականացնում է ամենօրյա աշխատանք՝ կատարելով նորամուծություններ։ Վերջին նորամուծություններից է Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկի լուսացույցերի սյուներին տեղադրված հավելյալ լույսերը, որոնց գույները լուսացույցի համապատասխան ազդանշանին զուգահեռ փոխվում են, ինչի շնորհիվ վարորդները կարող են նախքան խաչմերուկին մոտենալը ճիշտ կողմնորոշվել։ Նորամուծություն…
Ոստիկանությունը զգուշացնում է․ արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել առջևի նստատեղին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով սեպտեմբերի մեկից ոստիկանության մի շարք ստորաբաժանումներ անցել են ուժեղացված ծառայության: «Զգուշացեք, երեխաներ են» միջոցառման շրջանակում ուսումնական բոլոր հաստատությունների մոտ ծառայություն են իրականացնում ճանապարհային ոստիկաններ, պարեկապահակետային ծառայողներ, դպրոցական ու անչափահասների գծով տեսուչներ, օպերլիազորներ ու համայնքային ոստիկաններ: Նպատակը մեկն է՝ ապահովել մեր քաղաքացիների անվտանգությունը: Այս հարցում ոստիկանությունը ակնկալում է նաև…
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում
Երթևեկության անվտանգության բարելավման և խաչմերուկի անցանելիության բարձրացման նպատակով 2019 թվականի օգոստոսի 16-ից Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտա-Գայի պողոտա-Մալյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գայի պողոտայով դեպի նշված խաչմերուկ 1-ին գոտով երթևեկող տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել միայն դեպի աջ՝ դեպի Մալյան փողոց, ապա Մալյան փողոցից դեպի Գայի պողոտա երթևեկող տրանսպորտային…














