երթևեկություն

  • Մայթով երթևեկած մեքենան ու վարորդը հայտնաբերվել են (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Մայթով երթևեկած մեքենան ու վարորդը հայտնաբերվել են (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Հունվարի 23-ին մայրաքաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում մի մեքենա երթևեկել էր մայթով։ Նույն օրը ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները հայտնաբերել են մեքենան և վարորդին։ Տրանսպորտային միջոցը տեղափոխվել է Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք և վարորդի նկատմամբ կազմվել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Ճանապարհային ոստիկանությունը հետևողական է։ Այս…

  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում

    Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում

    Հետիոտնային շարժի անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով Երևան քաղաքի Արցախի պողոտայի Արցախ-Այվազովսկու և Արցախ-Արին-Բերդի փողոցների խաչմերուկների հատվածում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Արցախի պողոտայի վերոնշյալ հատվածում երթևեկության երկու ուղղություններով տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը սահմանվել է 60կմ/ժ` նախկին 70կմ/ժ-ի փոխարեն: Նշված հատվածում գործող արագաչափ լուսանկարահանող սարքի աշխատանքային ռեժիմում կկատարվի փոփոխություն…

  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Կիևյան-Հալաբյան-Լենինգրադյան խաչմերուկում

    Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Կիևյան-Հալաբյան-Լենինգրադյան խաչմերուկում

    Կիևյան կամրջի վրա տրանսպորտային միջոցների կուտակումներից, ինչպես նաև երթևեկության հապաղումներից ու խցանումներից խուսափելու համար 2020թ. հունվարի 15-ից Երևան քաղաքի Կիևյան-Հալաբյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Կիևյան կամրջով դեպի Կիևյան-Հալաբյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկ առաջին գոտիով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին կթույլատրվի խաչմերուկում անընդհատ երթևեկել միայն դեպի աջ՝ դեպի Հալաբյան փողոց՝ ներկայումս գործող ուղիղ կամ դեպի…

  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում

    Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում

    Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2019 թվականի դեկտեմբերի 27-ին Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի և Թբիլիսյան խճուղուց դեպի ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի վարչական շենք տանող անանուն փողոցի խաչմերուկում (Թբիլիսյան խճուղի, №13 հասցեի դիմացի հատված) կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում նշված խաչմերուկում կտեղակայվի լուսացուցային օբյեկտ, խաչմերուկը կդառնա կարգավորվող, և այսուհետ տվյալ խաչմերուկով տրանսպորտային…

  • Երթևեկության կազմակերպման փորձնական փոփոխություններ Երևանում

    Երթևեկության կազմակերպման փորձնական փոփոխություններ Երևանում

    Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով, տրանսպորտային միջոցների հապաղումներից ու խցանումներից խուսափելու համար, 2019 թ. դեկտեմբերի 21-ից Երևան քաղաքի Կոմիտաս-Վաղարշյան և Կիևյան-Հալաբյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկներում փորձնական կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Փոփոխությունների արդյունքում Կոմիտասի պողոտայով Փափազյան-Կոմիտաս խաչմերուկից դեպի Կոմիտաս-Վաղարշյան փողոցների խաչմերուկ և Կիևյան կամրջով դեպի Կիևյան-Հալաբյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկ առաջին գոտիով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին կթույլատրվի խաչմերուկներում երթևեկել ուղիղ կամ…

  • Նեպալում ուխտագնացների ավտոբուսը գլորվել է անդունդը․ 10-ից ավելի զոհ կա

    Նեպալում ուխտագնացների ավտոբուսը գլորվել է անդունդը․ 10-ից ավելի զոհ կա

    Կիրակի Նեպալում հնդիկ ուխտագնացներով ավտոբուսն անդունդն է ընկել: Հայտնի է, որ կա 14 զոհ, 18 վիրավոր։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Նշվում է, որ ուխտագնացները վերադառնում էին տուն Բխագվաթի աստվածուհու տաճարն այցելելուց հետո, երբ ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել անդունդը: Ինչպես հայտնել են ոստիկանությունում, ՃՏՊ-ն տեղի է ունեցել երկրի մայրաքաղաք Կատմանդուից…

  • Հիմա մարդ չգիտի՝ լա՞, թե՞ խնդա․ Գոռ Առաքելյանը՝ ընդունված վերջին օրենքների մասին

    Հիմա մարդ չգիտի՝ լա՞, թե՞ խնդա․ Գոռ Առաքելյանը՝ ընդունված վերջին օրենքների մասին

    Գոռ Առաքելյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Երկու օր առաջ ԱԺ-ը ամբողջությամբ ընդունեց ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրենսդրական փաթեթը: Դրանից հետո առաջին ընթերցմամբ ընդունեց ոստիկանության կողմից գաղտնալսելու ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով ոստիկանության լիազորությունները մեծանում են: Դե դրանից առաջ էլ հիշում եք՝ ՃԵ խախտումները քաղաքացիների կողմից նկարահանելու և ոստիկանություն ուղարկելու հայտնի…

  • Azat TV

    Ո՞ր խախտումների դեպքում վարորդները կզրկվեն բալային համակարգի միավորներից

    Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը: Ստորև ձեզ ենք ներկայացնում նախատեսված այն խախտումները, որոնք վարորդներին կզրկեն տարեկան ստացած միավորներից, որոնք սահմանված են Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում։ ✅Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը դիտավորությամբ փակելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում`…

  • ԱԺ-ն ընդունեց վարորդների համար բալային համակարգի ներդրման օրինագիծը

    ԱԺ-ն ընդունեց վարորդների համար բալային համակարգի ներդրման օրինագիծը

    ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը: Օրինագիծը ներառված էր «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի մեջ, որը մշակել էր ՀՀ կառավարությունը։ Փաթեթվ նախատեսվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի…

  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Հրաչյա Քոչարի փողոցում

    Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Հրաչյա Քոչարի փողոցում

    Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2019 թվականի նոյեմբերի 29-ից Երևան քաղաքի Հրաչյա Քոչարի փողոցում՝ №56 դպրոցի դիմացի չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում, կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Հրաչյա Քոչարի փողոցի նշված հետիոտնային անցման հատվածում կտեղակայվի «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտ և այսուհետ տվյալ ճանապարհահատվածով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումով հետիոտների…

  • Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում

    Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում

    Նոյեմբերի 27-ին, ժամը 21:51-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ավտոմեքենան ընկել է Մասիս-Սիս ավտոճանապարհին հարակից ջրատարը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արարատի մարզի Սիս գյուղի սկզբնամասում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Ա., ծնված 1980 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և…

  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում (ԼՈւՍԱՆԿԱՐ)

    Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում (ԼՈւՍԱՆԿԱՐ)

    Տրանսպորտային միջոցների երթևեկության բարելավման նպատակով Երևան քաղաքի Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկում 2019թ. նոյեմբերի 23-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Այվազովսկու փողոցի երթևեկելի 1-ին գոտիով դեպի նշված խաչմերուկ երթևեկող տրանսպորտային միջոցներին խաչմերուկում կթույլատրվի երթևեկել դեպի աջ կամ դեպի ձախ, նախկինում միայն դեպի աջի փոխարեն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

  • Հոնկոնգում ցուցարարները կանգ չեն առնում․ գլխավոր փողոցները փակ են

    Հոնկոնգում ցուցարարները կանգ չեն առնում․ գլխավոր փողոցները փակ են

    Հոնկոնգում շարունակվում են փողոցային ակցիաները՝ մեգապոլիսում տրանսպորտը շրջափակելու նպատակով: Ներկայումս ցուցարարները փորձում են շրջափակել ճանապարհները քաղաքի գործարար կենտրոնում՝ Central շրջանում, որտեղ կենտրոնացած են բանկերի և ֆինանսական ընկերությունների գրասենյակները։ Դիմակավոր արմատականները երթևեկելի մաս են նետում աղբարկղներ, ճանապարհային կոներ, մեխեր, ջարդում են լուսացույցները: Իրավապահ մարմինները փորձեր են անում ցրելու ցուցարարներին և աստիճանաբար մաքրում են ճանապարհները բարիկադներից: Հատկանշական…

  • Երթևեկության կազմակերպման փոփոխություններ Քանաքեռում

    Երթևեկության կազմակերպման փոփոխություններ Քանաքեռում

    ՀՀ ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է․ Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի հոկտեմբերի 31-ից Երևան քաղաքի Քանաքեռի 16-րդ և 17-րդ փողոցներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ, որոնց արդյունքում նշված փողոցներում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Քանաքեռի 16-րդ փողոցում՝ Ծարավ Աղբյուրի փողոցից դեպի Ֆանարջյան փողոց, իսկ Քանաքեռի 17-րդ փողոցում՝ Ֆանարջյան փողոցից դեպի Ծարավ Աղբյուրի…