Երևանի ընդհանուր իրավասության դատարան
Արմեն Գևորգյանի փաստաբանը ՍԴ դիմելու միջնորդություն է ներկայացրել
Օգոստոսի 17-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով քննության ժամանակ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը միջնորդել է Արմեն Գևորգյանի հանդեպ քրեական հետապնդումը շարունակելու անհնարինությունը քննարկելու մասին: Դատավոր Աննա Դանիբեկյանը նշել է, որ դատարանը կսպասի ՍԴ որոշմանը և չի քննարկի հարցը։ Ալեքսանյանի խոսքով, եթե դատարանը դա չի դիտարկում սեփական նախաձեռնությամբ, ապա նա պատրաստ է…
Դատարանը վերացրեց Սեդրակ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով քննությունը։ Օգոստոսի 17-ին դատարանը նիստի ժամանակ անդրադարձել է պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած միջնորդությանը, այն է՝ Սեդրակ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելը: Պաշտպան Խուդոյանը նշել է՝ խնդիրը կայանում է նրանում, որ վարույթ իրականացնող մարմինը կալանք է դրել Սեդրակ…
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցով քննությունը հետաձգվեց (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից դուրս եկավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և լրագրողներին հայտնեց, որ դատական նիստը հետաձգվել է։ «Դեռ չեն որոշել, քննությունը դեռ չի ավարտվել։ Վաղը շարունակվելու է 10։30-ին»։ Լրագրողի այն հարցին, թե իրեն առնչվող այլ քրեական գործեր կան, որոնց մասին հաղորդագրություն է տարածել ԱԱԾ-ն, ինչպե՞ս ինքը կմեկնաբանի այդ քրեական գործերը, Ծառուկյանը…
Նախագահն Արթուր Մկրտչյանին նշանակել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ
Նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 8-ին հրամանագիր է ստորագրել Արթուր Մկրտչյանին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակելու մասին: Հրամանագրում մասնավորապես ասվում է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի օգոստոսի 2-ի ԲԴԽ-56-Ո-124 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր…
Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ, մերժեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանի միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառով։ Վերջինս միջնորդել էր դատարանին փոխել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով։ Պաշտպանը որպես գրավի չափ առաջարկել էր մինչև 25 մլն դրամ։ Ավելի վաղ հայտնել…
Ինչու՞ է Սահմանադրական դատարանը վերածվում քաղաքական գործիքի. ՀԺ
Եվ այսպես, Սահմանադրական դատարանն անսպասելիորեն որոշել է վարույթ ընդունել Ռոբերտ Քոչարյանի գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը: Այն դեպքում, երբ ավելի վաղ վերաքննիչ քրեական դատարանն արդեն բեկանել էր ընդհանուր իրավասության դատարանի այդ որոշումը՝ գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու մասին: Իրավունք ուներ Սահմանադրական դատարանն այդ գործը վարույթ ընդունել, թե ոչ՝ իրավաբանների որոշելիքն…
Դատարանը բավարարեց Մխիթար Ավետիսյանի համար դատաբժշկական փորձաքննություն կատարելու միջնորդությունը
Հուլիսի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով դատական նիստը: Մեկնարկից կարճ ժամանակ անց նիստն ընդմիջվել է, քանի որ ամբաստանյալներից Մխիթար Ավետիսյանն առողջական խնդիրներ ունի։ Նա վիրահատվել է և գտնվում է հիվանդանոցում: Դատավոր Մեսրոպ Մակյանն ընթերցել է հիվանդանոցից ստացած գրությունը, համաձայն որի՝ Ավետիսյանը ստացիոնար բուժման կարիք ունի: Բացի այդ,…
Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ ներկայացված բողոքը մասնակի բավարարվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր մասնակիորեն բավարարեց Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանի ներկայացրած բողոքը: Ըստ դատարանի որոշման՝ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելը խախտել է նրա իրավունքը։ Միևնույն ժամանակ Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը վերացնելու վարույթն իրականացնող մարմնի և քննիչ Մուշեղյանին վարույթից հեռացնելու դատախազի…
Հո չե՞ք մրսել. Նիկոլ Փաշինյանը միացավ ցուցարարներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միացել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշի նստավայրի մոտ հավաքված ցուցարարներին: Դիմելով նրանց՝ վարչապետը հետաքրքրվել է՝ հո չենք մրսել, ապա ավելացրել. «Այն, ինչ ունեմ ասելու, ժամը 12-ին ուղիղ եթերում կասեմ: Ես ուզում եմ ի դեմս ձեզ, շնորհակալություն հայտնել բոլոր մեր այն հայրենակիցներին, որոնք իմ կոչին արձագանքեցին: Ներողություն եմ…
Հայաստանում տեղի է ունենում հեղափոխության հաջորդ ալիքը. Դավիթ Սանասարյան
Երևան քաղաք ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրի մոտ ցուցարարներին է միացել նաև Դավիթ Սանասարյանը: Սանասարյանը նշել է, որ իրականացնում է իր քաղաքացիական բողոքը: «Ես կարծում եմ, որ մենք կարող էինք այս գործողություններն անել նաև հետհեղափոխական անմիջական շրջանում, բայց շանս տրվեց, որ ուղղվեն, իսկ մենք գիտենք, որ չեն ուղղվել։ Մենք մի բան ապացուցեցինք, որ ազդեցություն…
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել Վարդգես Գասպարիի մասին
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք նստավայրի մոտ ծառայություն իրականացնող ոստիկանները, խորհրդակցելով կարգադրիչների հետ, որոշում են կայացրել ավելորդ լարվածությունից զերծ մնալու համար՝ ձեռնպահ մնալ Վարդգես Գասպարիի մուտքը դատարան թույլատրելուց: Վարդգես Գասպարին չի համաձայնել այդ որոշման հետ և կոչով դիմել է ՀՀ ոստիկանության պետին: Վալերիյ Օսիպյանը, որն աշխատանքային այցով գտնվում է արտերկրում, հեռախոսային կապ է…
Քոչարյանը չի մասնակցի դատական նիստին
Արմենպրեսը գրում է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով ազատ արձակմամբ փոխարինելու վերաբերյալ դատական նիստին Ռոբերտ Քոչարյանն ամենայն հավանականությամբ ներկա չի գտնվի: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մամուլի խոսնակ Էլեն Առաքելյանը: Դեկտեմբերի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ…














