զինամթերք

  • Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակողը ձերբակալվել է

    Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակողը ձերբակալվել է

    Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակած անձը ձերբակալվել է: Այս մասին ՀԺ-ն տեղեկացավ Քննչական կոմիտեից: Կոմիտեից հայտնեցին,որ հարուցվել է քրեական գործ գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելու կասկածանքով, ինչպես նաև 235-րդ հոդվածի 1-ին մասերով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Հիշեցնենք, որ երեկ՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների օրը,…

  • Դատախազը պահանջել է Նարեկ Սարգսյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման

    Դատախազը պահանջել է Նարեկ Սարգսյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման

    Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի գործով դատաքննությունն ավարտվել է։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։ Վճիռը կհրապարակվի հունիսի 16-ին։ Հայտնենք, որ դատախազը պահանջեց Նարեկ Սարգսյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման։ Սարգսյանի պաշտպանը հայտնեց, որ քրեական գործը կարճելու միջնորդություն են ներկայացրել։ Հիշեցնենք` Նարեկ Սարգսյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, առանձնապես խոշոր չափով թմրանյութերի ապօրինի շրջանառության և մարդուն…

  • Մարտական հերթապահության հերթափոխ. ՊՆ

    Մարտական հերթապահության հերթափոխ. ՊՆ

    5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում հունիսի 10-ին անցկացվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի շարային ստուգատես: Վերադաս հրամանատարությունը ստուգել է զինծառայողներին ամրակցված զենքն ու զինամթերքը, հանդերձավորումը: Անձնակազմը հրահանգավորվել է մարտական խնդիրների կատարման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։

  • Արտադրամասում հայտնաբերվել է Արցախից բերված զենք-զինամթերք (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Արտադրամասում հայտնաբերվել է Արցախից բերված զենք-զինամթերք (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Հունիսի 7-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալ ստացան, որ մի տղամարդ Իսակովի պողոտայի արտադրամասերից մեկում ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Նույն օրը արտադրամասում զննություն կատարվեց: Այդ ընթացքում ոստիկանության ծառայողներին ներկայացվեցին «Կալաշնիկովի» ինքնաձիգ, «Մակարով» ատրճանակ, տարբեր տրամաչափի և հրազենների 500-ից ավելի փամփուշտ, չորս «ՌԳԴ» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչներ, ինքնաձիգի փամփշտատուփեր, խլացուցիչներ և այլն։…

  • Ստեփանակերտում` այգիներից մեկի տարածքում հայտնաբերվել է կասետային ռումբ

    Ստեփանակերտում` այգիներից մեկի տարածքում հայտնաբերվել է կասետային ռումբ

    ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Ստեփանակերտ քաղաքի Մետաքսագործներ փողոցի բնակելի տներից մեկի հարակից այգու տարածքում հայտնաբերվել է կասետային ռումբ։ «Ժամը 18։15-ին սակրավորները հայտնաբերված ռազմամթերքը կվնասազերծետ տեղում։ Պայթյունի ձայն լսելու դեպքում խնդրում ենք չանհանգստանալ։ Հեռ․-911»,- հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։

  • Երևանում և մարզերում քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել

    Երևանում և մարզերում քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել

    Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ Արտաշատ քաղաքի մի բնակիչ Արաբկիրի բաժնում կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պահեստատուփ ու փամփուշտներ: Վայքի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ Զառիթափ գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պահեստատուփեր ու փամփուշտներ։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի…

  • Արցախում 4 ամսվա ընթացքում կամովին հանձնվել է 57 ինքնաձիգ, գնդացիր ու այլ զինատեսակներ

    Արցախում 4 ամսվա ընթացքում կամովին հանձնվել է 57 ինքնաձիգ, գնդացիր ու այլ զինատեսակներ

    2021թ. առաջին չորս ամիսներին ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում 78 անձի կողմից կամովին հանձնվել է 57 ինքնաձիգ, 8 ատրճանակ, 3 գնդացիր, 5 նռնականետ, 9 հրացան, 53 նռնակ, նռնակի 42 պայթուցիչ, 1 ական, ինքնաձիգի 98 պահեստատուփ, 2 սվին-դանակ, ատրճանակի, ինքնաձիգի և գնդացրի 19671 փամփուշտ, նռնականետի 3 պայթուցիչ և 1 արկ: Այս մասին տեղեկացնում են…

  • Արցախում ոչնչացվել է BM-21 տեսակի 15 հրթիռ, 1 գնդիկաբեկորային ավիառումբ

    Արցախում ոչնչացվել է BM-21 տեսակի 15 հրթիռ, 1 գնդիկաբեկորային ավիառումբ

    2021 թվականի մայիսի17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 790 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ նշված ժամանակահատվածում հանրապետության տարածքում նվազել է հրդեհի մասին դեպքերը: Ստացված 8 կանչից 5-ը գրանցվել է չոր խոտածածկ տարածքներում մեկը՝ տրանսպորտում, մեկը վագոն-տնակում, ևս մեկը՝ բնակելի տան խոհանոցում: Հրդեհի դեպքերից ոչ ոք չի տուժել: ԱԻ…

  • Ինքնաձիգ, նռնականետ, փամփուշտներ․ քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել

    Ինքնաձիգ, նռնականետ, փամփուշտներ․ քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել

    «Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների իրականացրած բացատրական աշխատանքի շնորհիվ Մարտունի քաղաքի մի բնակիչ հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու փամփուշտներ։ Վարդենիսի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Տրետուք գյուղի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է «Կարաբին» տիպի հրազեն ու տարբեր տրամաչափի և հրազենների 350-ից ավելի փամփուշտ։ Արդյունավետ էր նաև Ճամբարակի ոստիկանների բացատրական աշխատանքը։ Ճամբարակի…

  • Սյունիքի մարզային վարչության ստորաբաժանումներում հրազեններ են հանձնել

    Սյունիքի մարզային վարչության ստորաբաժանումներում հրազեններ են հանձնել

    «Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը։ Գորիսի բաժին զանգած տղամարդը հայտնել է, որ Արցախյան 2-րդ պատերազմից հետո զենք-զինամթերք էր բերել, որոնք թողել է Քարահունջ բնակավայրի ցուցանակի տակ։ Այդ տարածքում ոստիկանները հայտնաբերեցին «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ինքնաձիգի պահունակներ՝ լիցքավորված 270 փամփուշտով։ ՊՊԳՎ Գորիսի պահպանության բաժնի ծառայողների…

  • Հույս ունեմ՝ հրեաները գիտակցում են Ադրբեջանին զինելու կործանարար հետևանքները

    Հույս ունեմ՝ հրեաները գիտակցում են Ադրբեջանին զինելու կործանարար հետևանքները

    Արցախի իշխանությունը Իսրայելին և Պաղեստինին կոչ են անում դադարեցնել ռազմական գործողությունները և խնդիրը կարգավորել խաղաղ ճանապարհով։ Այս մասին թվիթերյա իր միկրոբլոգում գրել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը։ «Ցավում եմ բոլոր մարդկային կորուստների համար։ Հ․Գ․ հույս ունեմ հրեաները գիտակցում են Ադրբեջանին զինելու կործանարար հետևանքները, որը իսրայելական զենքով բազմաթիվ ռազմական հանցագործություններ է իրականացրել »,-…

  • Պայթեցման աշխատանքներ` Խնածախ և Այգեստան համայնքներում, Մարտակերտ քաղաքում

    Պայթեցման աշխատանքներ` Խնածախ և Այգեստան համայնքներում, Մարտակերտ քաղաքում

    ԱԻՊԾ-ն տեղեկացնում է, որ հայտնաբերված ռազմամթերքի և այլ պայթուցիկ առարկաների վնասազերծման աշխատանքներ կատարելու նպատակով ծառայության սակրավորական խմբերն այսօր կաշխատեն Ստեփանակերտ և Մարտունի քաղաքների հարակից տարածքներում: «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը՝ պայթեցման աշխատանքներ կիրականացնի Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում, Մարտակերտ քաղաքում: «The Halo trust» ոչ կառավարական ականազերծող կազմակերպությունը՝ Մարտունու շրջանի «Քաջավան» տեղամասում:

  • Մարտունու մերձակայքում զինամթերք կվնասազերծվի․ ձայներից խուճապի չմատնվել

    Մարտունու մերձակայքում զինամթերք կվնասազերծվի․ ձայներից խուճապի չմատնվել

    ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր՝ ժամը 15։30-ին, զինամթերքի պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի քաղաքի մերձակայքում: Տեղեկացնում ենք, որ սակրավորները, միաժամանակ հանրապետության տարածքում շարունակվում են կատարել ինժեներահետախուզական աշխատանքներ: Պայթյունի ձայն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել։

  • Արցախում ավելացել են զենք-զինամթերքի վերաբերյալ կանչերը

    Արցախում ավելացել են զենք-զինամթերքի վերաբերյալ կանչերը

    Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն ամփոփում է շաբաթը: 2021 թվականի ապրիլի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է ընդհանուր 1004 զանգ։ Հանրապետության տարածքում նախորդ շաբաթվա համեմատ ավելացել են զենք-զինամթերքի վերաբերյալ կանչերը։ Սակրավորները հիմնական կանչերը ստացել են Մարտակերտից։ Ինժեներահետախուզական աշխատանքների ընթացքում ԱԻ ծառայության սակրավորները ռուս գործընկերների և Արցախում…