Զլատան Իբրահիմովիչ
Իբրան Ա Սերիայում նոր ռեկորդ է սահմանել
Շվեդական ֆուտբոլի ու իտալական «Միլանի» աստղ Զլատան Իբրահիմովիչը շարունակում է իր տարիքային ռեկորդների շարքը։ «Լացիոյի» հետ Ա Սերիայի հերթական տուրում կայացած խաղում Իբրան դարձել է գոլային փոխանցման հեղինակ։ Այդ պահին նա եղել է 40 տարեկան 6 ամսական և 21 օրական։ Այսպիսով, նա դարձել է Ա Սերիայի պատմության՝ գոլային փոխանցում կատարած ամենատարեց ֆուտբոլիստը։ Այս մասին հայտնում…
Կիլիան Մբապեն հավասարվեց Զլատան Իբրահիմովիչին
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն գոլի հեղինակ է Ֆրանսիայի առաջնության «Անժեի» հետ խաղում (3:0)` հավասարվելով երկրորդ հորիզոնականում գտնվող Զլատան Իբրահիմովիչին: Այս նշագծին հասնելու համար Մբապեին անհրաժեշտ էր 137 խաղ, շվեդին՝ 122։ ՊՍԺ-ի կազմում Լիգա 1-ի լավագույն ռմբարկուն Էդինսոն Կավանին է 138 խփած գնդակով:
Իբրան սկսել է մտածել կարիերան ավարտելու մասին
Շվեդական ֆուտբոլի ու իտալական «Միլանի» աստղ Զլատան Իբրահիմովիչը սկսել է մտածել կարիերան ավարտելու մասին․ պատճառը շատ վնասվածքներն են։ Այս մասին գրում է Calciomercato-ն։ Պարբերականի պնդմամբ՝ շատ վնասվածքները ստիպում են 40-ամյա հարձակվողին չշարունակել կարիերան։ Ըստ աղբյուրի, եթե «Միլանն» այս մրցաշրջանում դարձավ Իտալիա չեմպիոն, ապա Զլատանը հենց այս մրցաշրջանում էլ կավարտի ֆուտբոլիստի իր կարիերան։ Նշենք, որ չնայած…
Կզղջամ դրա համար մինչև կյանքիս վերջ․ Իբրան կրկին խոսել է իր ապագայից
Իտալական «Միլանի» 40-ամյա աստղ Զլատան Իբրահիմովիչը կրկին անդրադարձել է կարիերան ավարտելու թեմային։ Շվեդ հարձակվողի խոսքերը մեջբերում է UEFA-ն։ Իբրան ասել է, որ դեռ չի որոշել, երբ կավարտի կարիերան։ Նա նշել է, որ չի ցանկանում հետո զղջալ ֆուտբոլից հեռանալու համար, որ կարող էր ավելի երկար խաղալ։ Իբրայի խոսքով՝ կխաղա այնքան, մինչև իրենից լավին չտեսնի։
Մբապեն ՊՍԺ-ում իր ցուցանիշով գերազանցեց Իբրահիմովիչին
Ֆրանսիական ՊՍԺ-ի աստղ Կիլիան Մբապեն ՊՍԺ-ում իր խփած գոլերի քանակով գերազանցեց Զլատան Իբրահիմովիչի ցուցանիշը։ Այս մասին տեղեկանում ենք Չեմպիոնների Լիգայի Twitter-ի էջից։ Մբապեն գիշերը կայացած «Ռեալի» դեմ խաղում խփեց ՊՍԺ-ում իր 157-րդ գոլը։ Զլատանը ֆրանսիական ակումբում հեղինակել է 156 գնդակ։ Այսպիսով, Մբապեն դարձավ ՊՍԺ-ի պատմության 2-րդ լավագույն ռմբարկուն՝ հետ մնալով միայն Էդինսոն Կավանիից, ով ՊՍԺ-ում…
Պիոլին ասել է, թե ինչու այդքան շուտ փոխարինվեց Իբրան
«Միլան» – «Յուվենտուս» խաղի առաջին կեսի 28-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչը փոխարինվեց։ Նրա փոխարեն դաշտ դուրս եկավ Օլիվիե Ժիրուն։ Իբրայի փոխարինմանն անդրադարձել է «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին։ Վերջինս նշել է, որ Իբրան ցավ է զգացել աքիլեսյան գարշապարի մասում որից հետո փոխարինվել է։ Պիոլին հույս է հայտնել, որ Իբրահիմովիչը դաշտ կվերադառնա առաջիկայում։ Պիոլիի խոսքերը փոխանցում է…
Իբրան հանդիպել է Հռոմի Պապին
«Միլանի» շվեդ աստղ Զլատան Իբրահիմովիչը հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Իբրայի Instagram-ից։ Նա գրել է, որ Պապին է նվիրել իր նոր գիրքը՝ «Ադրենալինը», ինչպես նաև իր համարով մարզաշապիկ։ «Այս մարզաշապիկով ես կախարդում եմ խաղադաշտում», – ասել է Իբրան Պապին։
Զլատանը մի քանի ամսից կարող է հեռանալ Միլանից
Իտալական «Միլանի» շվեդ աստղ Զլատան Իբրահիմովիչը կարող է եկող ամառ լքել միլանյան ակումբը։ Բանն այն է, որ «Միլանի» ղեկավարությունը փոխարինող է փնտրում Իբրային։ Այս մասին տեղեկացնում է Tutto Mercato Web-ը։ Նշվում է, որ իտալական ակումբի ղեկավարությունն աչքի տակ է առել «Լիվերպուլի» հարձակվող Դիվոկ Օրիգին, որպես Զլատանին փոխարինող։ Հիշեցնենք, որ Իբրայի պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է…
Զլատանը 16-րդ անգամ զրկվեց Չեմպիոնների Լիգայի գավաթից
Շվեդական ֆուտբոլի աստղ Զլատան Իբրահիմովիչը առնվազն մեկ տարով էլ զրկվեց Չեմպիոնների Լիգայի գավաթն առաջին անգամ շահելու բերկրանքից․ բանն այն է, որ «Միլանը» դուրս մնաց ՉԼ-ից։ Խմբային փուլում Իբրայի ակումբը չկարողացավ նույնիսկ խմբում 3-րդ տեղը գրավել․ նրանք ավարտեցին վերջին հորիզոնականով։ Նշենք, որ անցումային են առաջին և երկրորդ տեղերը։ Հատկանշական է, որ Իբրան 16 անգամ մասնակցել է…
Իբրան կրկնեց Պիոլիի ռեկորդը
Ա Սերիայի «Ջենոա» – «Միլան» հանդիպման ժամանակ շվեդ աստղ Զլատան Իբրահիմովիչը ռեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Opta-ն։ Հանդիպման 10-րդ րոպեին Իբրան բացեց հաշիվը։ Սա Զլատանի 31-րդ գոլն էր՝ 38 տարեկան դառնալուց հետո, ինչը նշանակում է, որ շվեդ հարձակվողը կրկնել է «Նովարայի» նախկին հարձակվող Սիլվիո Պիոլիի ռեկորդը։ Նշենք, որ հանդիպումն ավարտվեց 0-3 հաշվով՝ հօգուտ…
Կդառնայի նախագահ, եթե զբաղվեի քաղաքականությամբ․ Իբրա
Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը համեմատել է սպորտն ու քաղաքականությունը։ Իբրայի խոսքերը փոխանցում է The Giardian-ը։ Իբրահիմովիչը նշել է, որ սպորտը միավորում է մարդկանց, իսկ քաղականությունն անում է հակառակը։ Նրա խոսքով՝ սպորտի միջոցով ինքը սեր է տարածում։ Իբրան ընդգծել է նաև, որ եթե ինքը զբաղվեր քաղաքականությամբ, ապա կդառնար նախագահ։
Իբրան մեկ դուբլով երկու ռեկորդ է սահմանել
«Միլանի» շվեդ աստղ Զլատան Իբրահիմովիը «Ֆլորենտինայի» հետ խաղում կարողացավ դուբլի հեղինակ դառնալ՝ այդպիսով սահմանելով միանգամից 2 ռեկորդ։ Այս մասին հայտնում է Opta-ն։ Նշվում է, որ Իբրան դարձավ Ա Սերիայի պատմության ամենատարեց ֆուտբոլիստը, ով առաջնությունում խփում է մեկից ավել գոլ։ Բացի դա, Զլատանը նաև դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով 21-րդ դարում թոփ 5 լիգաներում դարձել է դուբլի…
Իբրան կերկարաձգի պայմանագիրը Միլանի հետ
Շվեդական ֆուտբոլի 40-ամյա աստղ Զլատան Իբրահիմովիչը իր կարիերան կշարունակի առնվազն ևս 2 տարի։ Բանն այն է, որ հարձակվողն ու իտալական «Միլանը» համաձայնեցրել են նոր պայմանագրի կետերը և պատրաստ են թարմացնել եղած պայմանագիրը։ Այս մասին տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը։ Նշվում է, որ նոր պայմանագիրը նախատեսված է լինելու 2023 թվականի հունիսը։
Իբրան մտադիր չէ ավարտել կարիերան
Շվեդիայի ազգային հավաքականի ու «Միլանի» 40-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոստովանել է, որ չի ցանկանում ավարտել ֆուտբոլիստի կարիերան։ Նրա խոսքերը փոխանցում է Sky Sport Italia-ն։ Իբրան նշել է, որ ուզում է խաղալ հնարավորինս շատ և չմտածել կարիերան ավարտելու մասին։ Շվեդ ֆուտբոլիստը չի ցանկանում դառնալ այն խաղացողներից, ովքեր կարիերան ավարտելուց հետո մտածում են, որ կարող էին ավելի…
Զլատան Իբրահիմովիչը տարիքային ցուցանիշով մոտեցավ Ռայան Գիգզին
Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի «Պորտու»-«Միլան» հանդիպմանը մասնակցած Զլատան Իբրահիմովիչը տարիքային ցուցանիշով մոտեցավ Ռայան Գիգզին: «Պորտուի» դեմ խաղում Զլատանը եղել է 40 տարեկան 16 օրական, իսկ Ռայան Գիգզն իր վերջին հանդիպումը ՉԼ-ում անցկացրել է 40 տարեկան 123 օրական հասակում։