Գովազդ

Զլատան Իբրահիմովիչ

  • Զլատան Իբրահիմովիչը կնկարահանվի Աստերիքս և Օբելիքս ֆիլմում

    Զլատան Իբրահիմովիչը կնկարահանվի Աստերիքս և Օբելիքս ֆիլմում

    Football Italia-ի հաղորդմամբ` «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նկարահանվելու է «Աստերիքս և Օբելիքս» նոր ֆիլմում, որը թողարկվելու է 2022 թվականին: Ֆուտբոլիստը խաղալու է Անտիվիրուս անունով կերպարի դերը: https://www.instagram.com/p/CNZcx0yH2Z7/?utm_source=ig_embed&ig_mid=7CB9D149-BE24-439E-A89D-002A957BA701

  • Իբրան Շվեդիայի հավաքականի կազմում ռեկորդ է գրանցել

    Իբրան Շվեդիայի հավաքականի կազմում ռեկորդ է գրանցել

    Իտալական «Միլանի» լեգենդար հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Շվեդիայի ազգային հավաքականի կազմում ռեկորդի հեղինակ է դարձել։ Նա երեկ կայացած Աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին տուրում՝ Վրաստանի դեմ խաղում, խաղադաշտ է դուրս եկել 39 տարեկան 173 օրական հասակում։ Սա Շվեդիայի հավաքականի դեպքում ռեկորդային տարիք է։ Այսպիսով՝ Իբրան դարձել է Շվեդիայի հավաքականի կազմում դաշտ դուրս եկած ամենատարեց ֆուտբոլիստը։ Նախորդիվ…

  • Իբրան հրավիրվել է Շվեդիայի հավաքական

    Իբրան հրավիրվել է Շվեդիայի հավաքական

    «Միլանի» շվեդ աստղ Զլատան Իբրահիմովիչը տարիների դադարից հետո, կարծես թե, կրկին հանդես է գալու Շեդիայի ազգային հավաքականում։ Ինչպես հայտնում է Sky Sport Italia-ն՝ Իբրան հրավիրվել է հավաքական՝ 2022 թվականի Աշխարհի առաջնության որոկավորման խաղերի ու Էստոնիայի հետ ընկերական հանդիպման համար։ Բայց նշվում է, որ «Միլանը» դեռևս չի հաստատել այս տեղեկատվությունը։ Ըստ աղբյուրի՝ շատ բան է կախված…

  • Իբրահիմովիչը պայմանագիրը կերկարաձգի Միլանի հետ

    Իբրահիմովիչը պայմանագիրը կերկարաձգի Միլանի հետ

    «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կերկարաձգի պայմանագիրն իտալական ակումբի հետ: Նշվում է, որ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Իբրահիմովիչը մեկ մրցաշրջանի համար կստանա 7 միլիոն եվրո։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև հունիսի 30-ը։ Այս մասին տեղեկանում ենք Corriere della Sera-ից։  

  • Իբրան խցանման մեջ է ընկել ու Սան Ռեմոյի փառատոնին ուղևորվել է մոտոցիկլետով

    Իբրան խցանման մեջ է ընկել ու Սան Ռեմոյի փառատոնին ուղևորվել է մոտոցիկլետով

    «Միլանի» շվեդ աստղ Զլատան Իբրահիմովիչը պատմել է, թե ինչպես է հասել Սան Ռեմոյի երաժշտական փառատոնին։ «3 ժամ խցանման մեջ անցկացնելուց հետո վարորդին խնդրեցի բացել մեքենայի դուռը և բաց թողնել ինձ: Ես կանգնեցրի մի մոտոցիկլավարի և խնդրեցի ինձ տանել Սան Ռեմո: Հասկանում եմ, որ դա անհավանական է թվում, այդ պատճառով տեսանյութ եմ ձայնագրել: Հնարավոր է, որ…

  • Ո՞վ է պատմության լավագույն ֆուտբոլիստը, ըստ Իբրահիմովիչի

    Ո՞վ է պատմության լավագույն ֆուտբոլիստը, ըստ Իբրահիմովիչի

    «Միլանի» աստղ Զլատան Իբրահիմովիչը հայտնել է իր կարծիքը՝ կապված պատմության լավագույն ֆուտբոլիստի հետ։ «Հանճար Ռոնալդոն կատարյալ խաղացող էր: Կան ֆուտբոլիստներ, որոնք ֆուտբոլ են խաղում, բայց կան այնպիսիք, ովքեր իրենք են ֆուտբոլը: Հետևելով նրա խաղին՝ դուք ցանկանում էինք լինել այնպիսին, ինչպիսին նա է: Նա փոխեց խաղը իր շարժումով ու գնդակի հետ աշխատանքով: Ինձ համար նա լավագույնն…

  • Ես այստեղ եմ, որ փոխեմ այս իրավիճակը․ Իբրահիմովիչ

    Ես այստեղ եմ, որ փոխեմ այս իրավիճակը․ Իբրահիմովիչ

    Իտալական «Միլանի» շվեդ աստղ Զլատան Իբրահիմովիչը խոսել է ակումբի մասին։ ««Միլանն» այն ակումբը չէ, որը պետք է գոհ լինի երկրորդ հորիզոնականը զբաղեցնելուց: Այս թիմը միշտ պետք է պայքարի տիտղոսների համար: Վերջին 7 տարիների ընթացքում «Միլանը» չի մասնակցել Չեմպիոնների լիգային, ինչն անընդունելի է: Ես այստեղ եմ, որ փոխեմ այս իրավիճակը», – Իբրահիմովիչի խոսքերը մեջբերում է Corriere…

  • Ցանկանում էի թոշակի անցնել, բայց ինչ-որ բան փոխվեց․ Իբրահիմովիչ

    Ցանկանում էի թոշակի անցնել, բայց ինչ-որ բան փոխվեց․ Իբրահիմովիչ

    «Միլանի» շվեդ աստղ Զլատան Իբրահիմովիչը անկեղծացել է ու պատմել, որ ցանկացել է ավարտել կարիերան ամռանը։ «Ստեֆանո Պիոլին ինձ հարցրեց կարիերաս շարունակելու ցանկության մասին։ Ես պատասխանեցի, որ չեմ ցանկանում շարունակել, քանի որ ընտանիքս նույնպես շատ կարևոր է, և ես այստեղ միայնակ եմ։ Ես պատրաստ էի այդպես ապրել կես տարի, բայց չեմ ցանկանում մենակ մնալ ևս մեկ…

  • Իբրան կարող է կրկին երկարաձգել պայմանագիրը Միլանի հետ

    Իբրան կարող է կրկին երկարաձգել պայմանագիրը Միլանի հետ

    «Միլանի» շվեդ աստղ Զլատան Իբրահիմովիչը կարող է շարունակել իր մրցելույթները ներկայիս ակումբի կազմում նաև 2021 թվականից հետո։ Այս մասին հայտնում է La Gazetta dello Sport-ը։ Նշվում է, որ միլանյան ակումբը կարող է ևս մեկ տարվա պայմանագիր առաջարկել Իբրային, որը նախատեսված կլինի մինչև 2022 թվականը։ Ըստ աղբյուրի՝ 39-ամյա ֆուտբոլիստի կարծիքով՝ «Միլանը» այս մրցաշրջանում կկարողանա նվաճել Չեմպիոնների…

  • Իբրայի հավաքական վերադարձը չի քննարկվում․ Անդերսոն

    Իբրայի հավաքական վերադարձը չի քննարկվում․ Անդերսոն

    «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը լուսանկար էր տեղադրել իր էջում՝ Շվեդիայի հավաքականի մարզաշապիկով ու գրել՝ «Վաղուց չէինք տեսնվել»։ Սրա վերաբերյալ շվեդների գլխավոր մարզիչ Յանե Անդերսոնը հայտնել է, որ Իբրահիմովիչի ազգային հավաքական վերադառնալու հնարավարությունը չի քննարկվում։ Բանն այն է, որ Իբրայի հրապարակումից հետո օգտատերերը դա ընդունել էին որպես հավաքական վերադարձի ակնարկ։

  • Միլանը չի ցանկանում հրաժեշտ տալ Իբրային

    Միլանը չի ցանկանում հրաժեշտ տալ Իբրային

    Իտալական «Միլանը» կրկին մտադիր է երկարաձգել պայմանագիրը շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ։ Այս մասին հայտնում է CalcioMercato-ն։ Նշվում է, որ Իբրայի ներկայից պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին։ Նշենք, որ ֆուտբոլիստն արդեն 39 տարեկան է։ Նա Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 4 գոլի հեղինակ։

  • Իբրահիմովիչը վերսկսել է ընդհանուր խմբի հետ մարզումները

    Իբրահիմովիչը վերսկսել է ընդհանուր խմբի հետ մարզումները

    Իտալական «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը միացել է ընդհանուր խմբին ու մարզվել թիմի հետ։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Նշվում է, որ Իբրահիմովիչը աջ ոտքի մկանային ցավեր էր ունեցել, որից հետո սկսել էր մարզվել անհատական ծրագրով։ Դրա արդյունքում նա նաև բաց էր թողել միլանյան ակումբի 2 ընկերական խաղերը։ Ըստ աղբյուրի՝ Իբրահիմովիչը սեպտեմբերի 17-ին…

  • Azat TV

    Իբրահիմովիչը Միլանում կմնա ևս մեկ մրցաշրջան

    Իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նոր պայմանագրի շուրջ համաձայնության է եկել ակումբի հետ։ Հարձակվոը «Միլանում» կմնա ևս մեկ մրցաշրջան։ Պայմանագիրը Զլատանը երկարաձգել է մինչև 2021 թվականը։ Իբրահիմովիչը 2020 թվականի հունվարին է վերադարձել «Միլան»։

  • Իբրան ու Միլանը եկել են վերջնական համաձայնության

    Իբրան ու Միլանը եկել են վերջնական համաձայնության

    Շվեդ ֆուտբոլային աստղ Զլատան Իբրահիմովիչն ու իտալական «Միլանը» եկել են համաձայնության։ Goal.com-ի հաղորդմամբ՝ հարձակվողի ու միլանյան ակումբի միջև պայմանագիրը կերկարաձգվի ևս մեկ տարով։ Նշվում է, որ այդ մեկ մրցաշրջանի համար Իբրահիմովիչի աշխատավարձը կկազմի 6 միլիոն եվրո։ Իբրան կարող է նաև բոնուսներ ստանալ, եթե «Միլանը» ձեռք բերի Չեմպիոնների Լիգայի ուղեգիր ու ցուցադրի արդյունավետ խաղ թիմում։

Գովազդ