fbpx
Սպորտ

Իբրան սկսել է մտածել կարիերան ավարտելու մասին

Շվեդական ֆուտբոլի ու իտալական «Միլանի» աստղ Զլատան Իբրահիմովիչը սկսել է մտածել կարիերան ավարտելու մասին․ պատճառը շատ վնասվածքներն են։

Այս մասին գրում է Calciomercato-ն։

Պարբերականի պնդմամբ՝ շատ վնասվածքները ստիպում են 40-ամյա հարձակվողին չշարունակել կարիերան։

Ըստ աղբյուրի, եթե «Միլանն» այս մրցաշրջանում դարձավ Իտալիա չեմպիոն, ապա Զլատանը հենց այս մրցաշրջանում էլ կավարտի ֆուտբոլիստի իր կարիերան։

Նշենք, որ չնայած վնասվածքներին ու տարիքին, Իբրան որոշակիորեն պահպանում է իր որակները ու դեռևս դառնում է գոլերի հեղինակ։ Նա այս մրցաշրջանում 33 հնարավորից 23 հանդիպման է մասնակցել ու մրցակիցների դարպասները գրավել 8 անգամ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ