fbpx
Սպորտ

Իբրան Շվեդիայի հավաքականի կազմում ռեկորդ է գրանցել

Իտալական «Միլանի» լեգենդար հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Շվեդիայի ազգային հավաքականի կազմում ռեկորդի հեղինակ է դարձել։

Նա երեկ կայացած Աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին տուրում՝ Վրաստանի դեմ խաղում, խաղադաշտ է դուրս եկել 39 տարեկան 173 օրական հասակում։ Սա Շվեդիայի հավաքականի դեպքում ռեկորդային տարիք է։ Այսպիսով՝ Իբրան դարձել է Շվեդիայի հավաքականի կազմում դաշտ դուրս եկած ամենատարեց ֆուտբոլիստը։

Նախորդիվ այս ռեկորդը պատկանում էր դարպասապահ Թոմաս Ռավելիին, ով դաշտ էր դուրս եկել 38 տարեկան և 59 օրական հասակում։

Նշենք, որ Շվեդիա-Վրաստան խաղն ավարտվեց 1-0 հաշվով՝ հօգուտ շվեդների։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ