fbpx
Սպորտ

Իբրահիմովիչը վերսկսել է ընդհանուր խմբի հետ մարզումները

Իտալական «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը միացել է ընդհանուր խմբին ու մարզվել թիմի հետ։

Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Նշվում է, որ Իբրահիմովիչը աջ ոտքի մկանային ցավեր էր ունեցել, որից հետո սկսել էր մարզվել անհատական ծրագրով։ Դրա արդյունքում նա նաև բաց էր թողել միլանյան ակումբի 2 ընկերական խաղերը։

Ըստ աղբյուրի՝ Իբրահիմովիչը սեպտեմբերի 17-ին կկարողանա «Միլանի» կազմում մասնակցել Եվրոպա Լիգայի որակավորման փուլի «Շեմրոկ Ռովերսի» դեմ արտագնա խաղին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ