Սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբիշները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական թիմի անդամները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ներկայացուցիչներից 55 կգ քաշային Նորայր Հախոյանի առաջին մրցակիցը որակավորման փուլում Թուրքիայի ներկայացուցիչն է: 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը 1/8 եզրափակչում ուժերը կչափի բելառուս ըմբիշի հետ, ևս մեկ բելառուսցի մարզիկի հետ կգոտեմարտի գերծանր քաշային Դավիթ Օվասափյանը որակավորման փուլում:

Մարտի 4-10-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունի 5 մասնակից:

Հաղորդում է shantnews.am-ը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ