ըմբշամարտ

  • Կողմնակալ մրցավարությամբ մեզ զրկեցին մեդալից ու մեդալի գույնը փոխեցին

    Կողմնակալ մրցավարությամբ մեզ զրկեցին մեդալից ու մեդալի գույնը փոխեցին

    Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը խոսել է Օլիմպիական խաղերի մրցավարների աշխատանքից։ Ալեքսանյանը դժգոհել է Օլիմպիական խաղերում հայ մարզիկների գոտեմարտերը դատած մրցավարների աշխատանքից: Ալեքսանյանը հայտնել է, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմի անդամներից մի քանիսին` երեքին, կողմնակալ մրցավարությամբ զրկեցին թե մեդալից, թե փոխեցին մեդալի գույնը։ «Թիմից երեք մարզիկ պատրաստ էր մեդալ նվաճելուն: Մեր թիմը…

  • Օլիմպիական խաղեր․ Չալյանն ու Ալեքսանյանը կիսաեզրափակչում են

    Օլիմպիական խաղեր․ Չալյանն ու Ալեքսանյանը կիսաեզրափակչում են

    Տոկիոյում շարունակվող ամառային Օլիմիպիական խաղերում մրցագորգ դուրս եկան հունահռոմեական ոճի ըմբիշներ Կարապետ Չալյանն ու Արթուր Ալեքսանյանը։ Մեր երկու մարզիկներին էլ հաջողվեց հիանալի մեկնարկ գրանցվել։ Եվ Չալյանը, և Ալեքսանյանը հաղթեցին իրենց առաջին ու երկրորդ գոտեմարտերում ու դուրս եկան կիսաեզրափակիչ։ Չալյանը 77 կիլոգրամ քաշում սկզբում 5-0 հաղթեց Յալգաշբայ Բերդիմուրատովին, իսկ հետո արդեն 2-1 հաշվով հաղթեց Ալեքսանդր Չեխիրկին։…

  • Օլիմպիական խաղեր․ հայտնի են Չալյանի ու Ալեքսանյանի առաջին մրցակիցները

    Օլիմպիական խաղեր․ հայտնի են Չալյանի ու Ալեքսանյանի առաջին մրցակիցները

    Վաղը՝ օգոստոսի 2-ին, Օլիմպիական խաղերում իրենց մրցելույթներն են սկսելու հունահռոմեական ոճի ըմբիշներ Կարապետ Չալյանն ու Արթուր Ալեքսանյանը։ Արդեն կայացել է վիճակահանությունը ու հայտնի է, թե մեր մարզիկները ում հետ են մրցելու 1/8-րդ եզրափակիչում։ Չալյանն առաջին գոտեմարտում ուժերը կչափի Յալգաշբայ Բերդիմուրադովի հետ, իսկ Ալեքսանյանը՝ Ուզուր Ջուզուբեկովի հետ։ Բերդիմուրադովը ներկայացնում է Ուզբեկստանը, իսկ Ջուզուբեկովը՝ Ղրղզստանը։ Նշենք նաև,…

  • Ռոստոմ Մակիչյանը հաղթել է մեկնարկային գոտեմարտերում. հ/հ ըմբշամարտի պատանեկան ԱԱ

    Ռոստոմ Մակիչյանը հաղթել է մեկնարկային գոտեմարտերում. հ/հ ըմբշամարտի պատանեկան ԱԱ

    Բուդապեշտում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Այսօր մրցագորգ դուրս եկած 60 կգ քաշային Ռոստոմ Մակիչյանը նախ որակավորման փուլի գոտեմարտում բացահայտ առավելությամբ՝ 9-0 հաշվով հաղթել է խորվաթ Մատեյ Ռեբիչին, ապա 1/8 եզրափակչում 8-2 հաշվով պարտության է մատնել շվեդ Ալեքսանդր Վաֆային: 1/4 եզրափակչի արդյունքում Ռոստոմը մրցելու է հնդիկ ըմբիշ Սումիթի հետ: Այսօր մրցագորգ դուրս…

  • Աշոտ Խաչատրյանը ևս մեկնարկեց հաղթանակով. հ/հ ըմբշամարտի պատանեկան ԱԱ

    Աշոտ Խաչատրյանը ևս մեկնարկեց հաղթանակով. հ/հ ըմբշամարտի պատանեկան ԱԱ

    Բուդապեշտում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Հայ մարզիկներից արդեն երրորդ ըմբիշն է դուրս եկել մրցագորգ: 1/8 եզղրափակչի արդյունքում 65 կգ քաշային Աշոտ Խաչատրյանը ժամանակից շուտ 8-0 հաշվով հաղթել է մոլդավացի Վասիլ Զաբիտցային: Մեր ըմբիշը դուրս է եկել 1/4 եզրափակիչ:

  • Ջուլֆալակյանը պաշտոնապես ավարտեց մարզիկի իր կարիերան

    Ջուլֆալակյանը պաշտոնապես ավարտեց մարզիկի իր կարիերան

    Հայ անվանի ընբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը պաշտոնապես հայտարարել է մարզիկի պրոֆեսիոնալ կարիերայիս ավարտելու մասին։ Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում։ Ջուլֆալակյանը խոսքով՝ երջանիկ է, որ հնարավորություն է ունեցել բարձր պահել Հայաստանի Հանրապետության պատիվը համաշխարհային ամենահեղինակավոր մրցաշարերում, հնչեցնել Հայոց Հիմնը և պարգևել ուրախության և հաղթանակի ակնթարթներ հազարավոր մեր հայրենակիցներին աշխարհով մեկ: Նա ասում է, որ…

  • Վահրամ Դումանյանը հանդիպել է ըմբշամարտի պատանեկան և երիտասարդական հավաքականների հետ

    Վահրամ Դումանյանը հանդիպել է ըմբշամարտի պատանեկան և երիտասարդական հավաքականների հետ

    Հուլիսի 7-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Հայաստանի ըմբշամարտի բոլոր տարիքային հավաքականները փայլուն մրցաշրջան են անցկացնում. միջազգային մրցաշարերում նրանք արդեն իսկ նվաճել են 4 տասնյակից ավելի մեդալ: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է․ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանի հունահռոմեական…

  • Օլիմպիական խաղերին Հայաստանը կներկայացնի 17 մարզիկ

    Օլիմպիական խաղերին Հայաստանը կներկայացնի 17 մարզիկ

    Տոկիոյի Օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնելու են 17 մարզիկներ 9 մարզաձևերում: Բոլոր մարզաձևերում օլիմպիական վարկանիշային մրցաշարերը ավարտված են: Մեր օլիմպիական հավաքականը հետևյալ տեսքն ունի. Հունահռոմեական ըմբշամարտ՝ Արմեն Մելիքյան (60 կգ), Կարեն Ասլանյան (67 կգ), Կարապետ Չալյան (77 կգ), Արթուր Ալեքսանյան (98 կգ): Ազատ ոճի ըմբշամարտ՝ Արսեն Հարությունյան (57 կգ), Վազգեն Թևանյան (65 կգ): Ծանրամարտ՝ Սիմոն Մարտիրոսյան…

  • Լյովա Գևորգյանը հաղթեց Ադրբեջանցի ըմբիշին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

    Լյովա Գևորգյանը հաղթեց Ադրբեջանցի ըմբիշին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

    Դորտմունդում ավարտված  ազատ ոճի ըմբշամարտի Մ21 Եվրոպայի առաջնության վերջին գոտեմարտում հայ ըմբիշ, 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը 11-0 հաշվով ջախջախեց ադրբեջանցի Այդին Ախմադովին և հռչակվեց չեմպիոն: Նա փայլուն է հանդես եկել այս մրցաշարում և տարել չորս հաղթանակ: Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում նա 10-2 հաշվով հաղթել էր  ռուսաստանցի Արսամագ Զասեևին:

  • 3 հայ ըմբիշ կիսաեզրափակչում է. ըմբշամարտի Մ21 ԵԱ

    3 հայ ըմբիշ կիսաեզրափակչում է. ըմբշամարտի Մ21 ԵԱ

    Դորտմունդում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի Մ21 Եվրոպայի առաջնությանը կիսաեզրափակիչ դուրս եկավ նաև 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը: 1/4 եզրափակչում հայ ըմբիշը 7-2 հաշվով հաղթեց մակեդոնացի Ռեջեփ Հաջդարին: Ցավոք, մյուս կիսաեզրափակչում 74 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը 6-11 հաշվով զիջեց վրացի Վլադիմերի Գամկրելիձեին: Մինչ այս հայտնել էինք, որ կիսաեզրափակիչ են դուրս եկել Լևիկ Միքայելյանն ու Լյովա Գևորգյանը:

  • Նարեկ Հարությունյանը տոնեց երկրորդ հաղթանակը․ Ըմբշամարտի Մ21 ԵԱ

    Նարեկ Հարությունյանը տոնեց երկրորդ հաղթանակը․ Ըմբշամարտի Մ21 ԵԱ

    Դորտմունդում ընթացող ըմբշամարտի Մ21 Եվրոպայի առաջնությունում իր երկրորդ հաղթանակը տոնեց 70 կգ քաշային Նարեկ Հարությունյանը: Հայ ըմբիշը 12-2 հաշվով առավելության հասավ Ֆրանսիան ներկայացնող Մուխամադ Ամին Սանգարիևի նկատմամբ և դուրս եկավ 1/4 եզրափակիչ, որտեղ կմրցի ադրբեջանցի Թուրան Բայրամովի հետ: Հիշեցնենք՝ առաջին գոտեմարտում Նարեկ Հարությունյանը 10-0 հաշվով հաղթել էր ավստրիացի Բենեդիկտ Հուբերին:

  • ԵԱ․ Հայաստանի ազատ ոճի հավաքականի կազմը

    ԵԱ․ Հայաստանի ազատ ոճի հավաքականի կազմը

    Հայաստանի ըմբշարտի ֆեդերացիան ներկայացրել է, թե Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը ինչ կազմով կմեկնի Դորտմունդ՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը․ 57 կգ Մանվել Խնձրցյան 61 կգ Լևիկ Միքայելյան 65 կգ Տիգրան Ղազարյան 70 Նարեկ Հարությունյան 74 Մուշեղ Մկրտչյան 79 կգ Կնյազ Իբոյան 92 կգ Սերգեյ Սարգսյան 125 կգ Լյովա Գևորգյան ԵԱ-ն կկայանա հունիսի 28-ից հուլիսի 4-ը:

  • Գասպար Տերտերյանը բրոնզե մեդալ է նվաճել ըմբշամարտի Մ18 ԵԱ-ում

    Գասպար Տերտերյանը բրոնզե մեդալ է նվաճել ըմբշամարտի Մ18 ԵԱ-ում

    Բուլղարիայում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճել 51 կգ քաշային Գասպար Տերտերյանը: 3-րդ տեղի համար պայքարում նա 5-1 հաշվով հաղթել է բելառուս Եվգենի Դաշկովսկիին: Հիշեցնենք, որ Գասպար Տերտերյանը 1/8 եզրափակչում 9-0 հաշվով հաղթել էր իտալացի Սալվատորե Մատերիային, իսկ 1/4 եզրափակչում 4-1 հաշվով առավելության էր հասել ռումինացի Կոնստանտին Լունգուի նկատմամբ: Այնուհետ 1/2…

  • Արմեն Սուքիասյանը բացահայտ առավելությամբ հաղթել է թուրք ըմբիշին և դուրս է եկել եզրափակիչ. Մ18 ԵԱ

    Արմեն Սուքիասյանը բացահայտ առավելությամբ հաղթել է թուրք ըմբիշին և դուրս է եկել եզրափակիչ. Մ18 ԵԱ

    Բուլղարիայի Սամոկով քաղաքի «Արենա Սամոկով» մարզահամալիրում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությանը հաջող է ելույթ ունենում 55 կգ քաշային Արմեն Սուքիասյանը: Հայ մարզիկը 1/8 եզրափակչում 7-1 հաշվով հաղթել է լատվիացի Կոնստանտինս Գեյկինսին, ապա 1/4 եզրափակչում 8-0 հաշվով առավելության է հասել խորվաթ Նոա Լյուբիչի նկատմամբ, իսկ արդեն կիսաեզրափակչում 12-1 հաշվով պարտության է մատնել թուրք Բերաթի Ինաչին: Այսպիսով՝…