ըմբշամարտ
Դրոշը բոլորինս է և այն բարձրացնելը մեր ազգի պատիվն է․ Արսեն Հարությունյան
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը 61 կիլոգրամ քաշային Արդեն Հարությունյանը երեկ եզրափակչում հաղթեց թուրք մարզիկին ու իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Այս նվաճմանն Արսենը անդրադարձել է Instagram-ի իր էջում։ Նա նախ շնորհակալություն է հայտնել ջերմ շնորհավորանքների համար։ Հետո նշել է, որ իր հաղթանակը բոլորինն է։ «Սա մարզիչներիս, ընկերներիս, հարազատներիս, բոլորիս հաղթանակն է,…
Եվրոպայի առաջնություն․ ազատոճային Արման Անդրեասյանը հաղթեց թուրք մարզիկին
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում են նաև հայ ըմբիշները։ Մրցումային առաջին օրը հայ մարզիկներից Արման Անդրեասյանը 1/8-ում մեկնարկեց Թուրքիան ներկայացնող Սելահաթին Կիլիչսալայանի հետ մենամարտով։ Վերջինս 2018 թվականի Եվրոպայի չեմպիոնն է։ Առաջին մրցափուլից հետո Անդրեասյանը պարտվում էր 1-0 հաշվով, սակայն կարողացավ 2-րդ մրցափուլում հետ բերել կորցրածն ու կամային հաղթանակ…
Մալխաս Ամոյանը լավագույնն է իր քաշային կարգում
Հայաստանի դրոշը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Մալխաս Ամոյանը իր քաշային կարգում ճանաչվել է լավագույնը։ Այս մասին տեղեկանում ենք Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայից։ Վարկանիշային աղյուսակը հենց UWW-ն է կազմում։ Թարմացված աղյուսակով Ամոյանը 72 կիլոգրամ քաշում լավագույնն է։ Հայ մարզիկն այս նվաճման համար կստանա 10 հազար ԱՄՆ դոլար պարգև։ Նշենք, որ Ամոյանին հաջորդում է Լեհաստանի դրոշի տակ հանդես…
Ջուլֆալակյանը՝ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մարզիկների հանձնաժողովի անդամ
Արսեն Ջուլֆալակայանն ընտրվել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի Մարզիկների հանձնաժողովի անդամ։ Այս մասին տեղեկանում ենք Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի Facebook-ի էջից։ Նշենք, որ Ջուլֆալակյանը Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն է, իսկ Օլիմպիական խաղերում վաստակել է արծաթե մեդալ։
Աշխարհի առաջնություն․ Ըմբշամարտիկ Արման Ավագյանը հաղթեց առաջին սփոփիչում
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում շարունակվում է ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը։ Մեկնարկը տվել են ազատոճայինները։ 79 կիլոգրամ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արման Ավագյանն քիչ առաջ ավարտեց իր առաջին սփոփիչ գոտեմարտը, որում հաղթեց իտալացուն՝ 13-2 հաշվով։ Ավագյանը սպասում է 2-րդ սփոփիչ գոտեմարտին, որից հետո արդեն կպայքարի բրոնզե մեդալի համար։ Հիշեցնենք, որ հայազգի մարզիկը 1/8-րդ եզրափակչում զիջել էր իրանցի Մոհամադ…
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը 1/8 եզրափակչում է
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Առաջինը պայքարի մեջ են մտել ազատ ոճայինները: Տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Արսեն Հարությունից հետո գորգ է դուրս եկել Վազգեն Թևանյանը: Որակավորման փուլում Վազենը 8-0 հաշվով առավելության հասավ բրիտանացի Գեորգի Ռամի նկատմամբ:
Հայաստանն ըմբշամարտի Աշխարհի առաջնությանը կներկայանա 4 ազատոճայինով
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականը կներկայանա 4 մարզիկով։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի Facebook-ի պաշտոնական էջից։ Այսպիսով, 61 կիլոգրամ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Արսեն Հարությունյանը, 65 կիլոգրամում՝ Վազգեն Թևանյանը, 70 կիլոգրամում՝ Արման Անդրեասյանը, իսկ 79 կիլոգրամում՝ Արման Ավագյանը։ Առաջնությունը կկայանա Օսլոյում՝ հոկտեմբերի 2-ից 10-ը։
Աշխարհի առաջնություն․ հայ ըմբիշները դուրս են եկել եզրափակիչ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ռուսաստանում իր եզրագծին է մոտենում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին իր մասնակցությունն են ունենում նաև հայ մարզիկները։ Այսպիսով, նրանցից երկուսը՝ 62 կիլոգրամ քաշային Սևակ Հովհաննիսյանն ու 82 կիլոգրամ քաշային Կարեն Խաչատրյանը դուրս են եկել եզրափակիչ և պայքարելու են չեմպիոնի տիտղոսի համար։ Եզրափակիչները կայանալու են այսօր երեկոյան։ https://www.youtube.com/watch?v=dqRRGBc8qoc
Հավաքելու ենք փաստերն ու դիմենք դատարան․ Ալեքսանյան
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը ամփոփել է Օլիմպիական խաղերում գրանցված արդյունքները։ Ալեքսանյանը խնդիրներ է տեսնում մրցավարական գործողություններում և Կարել Ասլանյանի, և Կարապետ Չալյանի և Արթուր Ալեքսանյանի գոտեմարտերի դեպքում։ Ասլանյանի դեպքում մեր մարզիկը մաքուր հաղթանակ գրանցեց, ժյուրիի անդամը պնդեց, որ մրցավարները նայեն կրկնապատկերը, որից հետո որոշումը, խիստ կասկածելի կերպով, փոխվեց։ Չալյանի դեպքում ադրբեջանցի…
Գյումրու քաղաքապետն ընդունել է Օլիմպիական խաղերին մասնակցած գյումրեցի մարզիկներին
Օգոստոսի 10-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին մասնակցած գյումրեցի մարզիկներին: Գյումրու քաղաքապետը նշել է, որ ակնկալիքները թեև ավելին էին, բայց, հատկապես օլիմպիական մարզաձևերում քաղաքականությունն է երբեմն իր ասելիքը թելադրում: «Ճիշտ է, մեր ցանկությունն էր, որ մեդալի գույներն ավելի պայծառ լինեին, բայց այսպես ստացվեց, ու պետք է նորից պարապել նոր հաջողությունների…
Ըմբշամարտի ֆեդերացիան կոռումպացված է․ մեդալները չեն նվաճում, բաժանում են․ Ալեքսանյանը
Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ նվաճած ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը արդեն ժամանել է Հայաստան։ «Զվարթնոց» օդանավակայանում նա մեկնաբանել է տեղի ունեցածը։ Ալեքսանյանի խոսքով՝ ինքը լավ մարզավիճակում է, լավ էր պատրաստվել, բայց «ևս մեկ անգամ համոզվեցինք, որ ըմբշամարտի ֆեդերացիան կոռումպացված է»։ Ըստ մարզիկի՝ մեդալները ոչ թե նվաճվել են, այլ բաժանվել։ Նրա խոսքով՝ Հայաստանի 2 մեդալ…
Օլիմպիական խաղեր․ Թևանյանը մրցեց աշխարհի չեմպիոնի հետ
Տոկիոյում ավարտին են մոտենում 32-րդ ամառային օլիմպիական խաղերը։ Այսօր առավոտյան մրցագորգ դուրս եկավ 65 կիլոգրամ քաշային ազատոճային ըմբշամարտիկ Վազգեն Թևանյանը։ Նրան բաժին էր հասել շատ բարդ մրցակից՝ աշխարհի գործող չեմպիոն Հաջիմուրադ Ռաշիդովը, ով ներկայացնում է Ռուսաստանը։ Ցավոք, Թևանյանը 0-6 հաշվով պարտվեց Ռաշիդովին ու կսպասի, որ վերջինս դուրս գա եզրափակիչ և ինքը հնարավորություն ստանա սփոփիչ գոտեմարտ…
Օլիմպիական խաղեր․ հայտնի է Թևանյանի առաջին մրցակցի անունը
Տոկիոյում շարունակվում են 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը, որին մասնակցում են նաև հայ մարզիկները։ 65 կիլոգրամ քաշում մրցագորգ է դուրս գալու նաև Հայաստանը ներկայացնող ազատոճային ըմբշամարտիկ Վազգեն Թևանյանը։ Հայտնի է Թևանյանի առաջին մրցակիցը։ Նա 1/8-ում հաջորդ փուլի ուղեգիրը վիճարկելու է 2019 թվականի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Հաջիմուրադ Ռաշիդովի հետ։ Չնայած առաջին բարդ գոտեմարտին, Թևանյանից կան մեդալային…
Օլիմպիական խաղեր․ Արսեն Հարությունյանը անհաջող մեկնարկեց
Տոկիոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում այսօր մրցագորգ դուրս եկավ Հայաստանը ներկայացնող ազատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը, ով հանդես է գալիս 57 կիլոգրամ քաշային կարգում։ Հարությունյանը պայքարը սկսեց 1/8-րդ եզրափակչից՝ մրցելով Մոնղոլիայի ներկայացուցիչ Բեհբայար Էրդենեբատի հետ։ Ցավոք, հայ ըմբիշը 1-6 հաշվով պարտություն կրեց ու չանցավ հաջորդ փուլ։ Նշենք, որ եթե Էրդենեբատը դուրս գա եզրափակիչ, ապա Հարությունյանը կկարողանա…














