ըմբշամարտ
Անդրանիկ Ավետիսյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել ԵԱ եզրափակիչ
Բուլղարիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում 55 կգ քաշային Անդրանիկ Ավետիսյանը կիսաեզրափակչում 12:5 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշի Սուբխան Սաֆարլիին և անցել եզրափակիչ, որտեղ կմրցի վրացի Թամազ Սուլամանիձեի հետ։ 1/8 եզրափակչում Անդրանիկը 14-3 հաշվով հաղթել էր ռուսաստանցի Անզոր Մաժիդովին, իսկ 1/4-ում 10-0 հաշվով ռումինացի Բենջամին Բոյջֆեին։
Հայ պատանի ըմբիշը հաղթեց ադրբեջանցուն ու դուրս եկավ եզրափակիչ
Շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որին մասնակցում են նաև հայ ըմբիշներ։ Նրանցից 55 կիլոգրամ քաշային Անդրանիկ Ավետիսյանը կիսաեզրափակչում ուժերը չափեց Ադրբեջանը ներկայացնող Սուբհան Սաֆարլիի հետ։ Արդյունքում՝ Ավետիսյանը 12-5 հաշվով հաղթանակ տարավ ադրբեջանցու նկատմամբ ու դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։ Եզրափակչում նրա մրցակիցը լինելու է վրաց ըմբիշ Տամազի Սուլամանիձեն։
Գևորգ Թադևոսյանը ևս նվաճեց բրոնզե մեդալ
Ընմբշամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական թիմի անդամ Գևորգ Թադևոսյանը ևս նվաճեց բրոնզե մեդալ: Հիշեցնենք, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական թիմի անդամ Հրաչյա Պողոսյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության չեմպիոն:Հրաչյա Պողոսյանը դարձել է Մ23 ԵԱ չեմպիոն։ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական թիմի անդամ Մալխաս Ամոյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ:
Մ23 ԵԱ. Դավիդ Օվասապյանը՝ արծաթե մեդալակիր
Ըմբշամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական թիմի անդամ Դավիդ Օվասապյանը դարձել է արծաթե մեդալակիր։ Հիշեցնենք, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական թիմի անդամ Հրաչյա Պողոսյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության չեմպիոն: Հիշեցնենք, որ Հրաչյա Պողոսյանը դարձել է Մ23 ԵԱ չեմպիոն։ Գևորգ Թադևոսյանը ևս նվաճել է բրոնզե մեդալ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական…
Սամվել Գրիգորյանը՝ Մ23 ԵԱ բրոնզե մեդալակիր
Ըմբշամարտի ֆեդերացիան հայտնում է, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական թիմի անդամ Սամվել Գևորգյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր: Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպեում ընթացող առաջնության 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշն ուժերը չափել է վրացի մարզիկի հետ և առավելության հասել 11:4 հաշվով։ Հիշեցնենք նաև, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական…
Հրաչյա Պողոսյանը՝ Մ23 ԵԱ չեմպիոն
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական թիմի անդամ Հրաչյա Պողոսյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության չեմպիոն: Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպեում ընթացող առաջնության 63 կգ քաշային կարգի եզրափակչում Պողոսյանը ուժերը չափել է Շվեդիայից Նիկլաս Օհլենի հետ և առավելության հասել 4:1 հաշվով: Այս մասին հայտնում է Ըմբշամարտի ֆեդերացիան, որը ներկայացրել է Հրաչյայի պատվո պտույտը՝ եռագույնով։
Ըմբիշ Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական թիմի անդամ Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ: Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպեում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության 72 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ 6:1 հաշվով առավելության հասավ վրացի Օտար Աբուլաձեի նկատմամբ, հաջորդից հաղթեց ադրբեջանցի Քասայ Հասանլիին 7:0 հաշվով և կիսաեզրափակիչում ուժերը չափեց ռուս Սերգեյ…
Շնորհակալ եմ բոլորին, ովքեր աջակցում ու հավատում են ինձ․ Ամոյան
Հունահռոմեկանա ոճի ըմբիշ Մալխաս ամոյանը Եվրոպայի առաջնությունում դարձավ արծաթե մեդալակիր։ Նա այս առիթով գրառում է կատարել Facebook-ի իր էջում։ Ամոյանը նախ երախտագիտություն է հայտնել Աստծուն այն ամենի համար, ինչ նա իրեն տվել է։ Այնուհետև շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրեն աջակցում են, անհանգստացած են իր համար ու հավատացում են իրեն։ Հիշեցնենք, որ Ամոյանը հանդես…
Մալխաս Ամոյանը ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել
Հունահռոմեական ոճի ըմբիշ, 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը Լեհաստանում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակչում ցավալի պարտություն է կրել Վրաստանի ներկայացուցիչ Շմագի Բոլկվաձեի հետ գոտեմարտում ու դարձել արծաթե մեդալակիր։ Մեր ըմբիշը 1-4 հաշվով պարտություն է կրել։ Հիշեցնենք, որ Ամոյանը քառորդ եզրափակչում 5-0 հաշվով հաղթել էր Մաքսիմ Եվտուշենկոյին, իսկ կիսաեզրափակչում 6:0 հաշվով առավելության էր հասել լեհ Ռոման Պաչուրկովսկի…
Սլավիկ Գալստյանը ևս մեկնարկեց հաղթանակով. ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն
Լեհաստանում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հաջող մեկնարկեց Սլավիկ Գալստյանը: 67 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում նա 9-0 հաշվով հաղթեց ուկրաինացի Օլեքսիյ Մասյուկին: 1/4 եզրափակչում Սլավիկը կհանդիպի լիտվացի Էդգարաս Վենսկաիտիսի հետ:
Եվրոպայի առաջնություն․ այսօր 7 հայ ըմբիշներ դուրս կգան մրցագորգ
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Այսօր մրցագորգ են դուրս գալու Հայաստանը ներկայացնող բոլոր 7 մարզիկները։ Ռուդիկ Մկրտչյանը, Հրաչյա Պողոսյանն ու Վարուժան Գրիգորյանը կպայքարեն բրոզնե մեդալի համար․ Մկրտչյանը՝ բելառուս Արտյոմ Կացարի հետ, Պողոսյանը՝ բուլղար Նիկոլայ Վիչևի հետ, իսկ Գրիգորյանը՝ ադրբեջանցի Սանան Սուլեյմանովի հետ։ Գևորգ Ղարիբյանն (60 կգ) ու Կարապետ Չալյանը (82…
Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 4 ըմբիշ
Հայաստանի՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ օլիմպիական խաղերի համաշխարհային վարկանիշային մրցաշարին մասնակցող հայաստանցի հունահռոմեական ոճի ըմբիշների անունները հայտնի են: Օլիմպիական խաղերի ուղեգրի համար կպայքարեն Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և գերծանր քաշային կարգի Դավիթ Օվասապյանը: 2020 թվականի մարտի 24-ին…
Կառավարությունը չեղարկեց 3 մարզիկի տրված զինծառայությունից տարկետումը
ՀՀ կառավարությունը որոշեց չեղարկել 3 մարզիկներին տրված զինվորական պարտադիր ծառայությունից տարկետումը։ Խոսքը վերաբերվում է ազատ ոճը ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ չհանդիսացող Լյով Գևորգյանին, Մենուա Յարիբեկյանին և հրաձգության Հայաստանի հավաքականի անդամ չհանդիսացող Հայկ Բաբայանին։ Հիմնավորման մեջ ասվում է, որ տարկետումը չեղարկելու խնդրանքով են դիմել Ըմբշամարտի և Հրաձգության ֆեդերացիաները։ Ըստ այդմ՝ Կառավարությունը փոփոխություն կատարեց ձետրվարի 4-ի որոշման…
Մահացել է ԽՍՀՄ չեմպիոն, ըմբիշ Նազար Ալբարյանը
77 տարեկան հասակում կյանքից հեռացել է Օլիմպիական խաղերին (1968) մասնակցած առաջին հայ ազատ ոճային ըմբիշ, ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, ԽՍՀՄ չեմպիոն, Հայաստանի՝ ազատ ոճի հիմնադիրներից մեկը՝ Նազար Ալբարյան: Այդ մասին տեղեկացնում է ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիան: Ալբարյանի հոգեհանգիստը կկայանա մարտի 31-ին, հայրենի Փարպի գյուղի (Արագածոտնի մարզ) գյուղապետարանում ժամը 17:00-20:00-ն: Հուղարկավորությունը նույն վայրից, հաջորդ օրը:














