ընդհանուր իրավասության դատարան
Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը հետաձգվեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը մեկ օրով հետաձգվեց: Նիստը նշանակվեց հունիսի 13-ին՝ ժամը 12:30-ին: Հայցվոր կողմի փաստաբան Հայկ Ալումյանը իր ելույթում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված արտահայտությունը բացի զրպարտությունից որակեց նաև վիրավորանք, որից հետո դատարանը ճշգրտեց՝ հայցվոր կողմն արդյոք հայցը ներկայացնում է որպես վիրավորանք, թե միայն…
Մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով առաջին նիստը
Դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով առաջին նիստը: Ռոբերտ Քոչարյանը հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջով 2018 թվականի սեպտեմբերի 17-ին դիմել է դատարան: Հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն է, որը վերաբերել է նաև…
Մարտի 1-ի գործով դատավոր Վարդան Գրիգորյանը ինքնաբացարկ է հայտարարել
Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գեւորգյանի գործով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը ինքնաբացարկ է հայտնել: Այս մասին տեղեկությունը հաստատել է ԲԴԽ-ի հասարակայնության հետ կապերի և մամուլի ծառայության պետ Արման Խաչատրյանը: Հարցին՝ թե ինքնաբացարկ հայտնելու հիմքը որն է, Խաչատրյանը նշել է, որ այլ տեղեկություն այս պահին իրեն հայտնի չէ: Այս…
Դատավոր Գագիկ Հեբոյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքի կատարման համար, որ նա ՀՀ…
Վերսկսվեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննությունը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու նախաքննական մարմնի միջնորդության քննությունը։ Միջնորդությունը երեկվա նիստին ներկայացրել էր քննիչը. այսօր միջնորդության վերաբերյալ իրենց դիրքորոշումն են հայտնելու պաշտպանները։ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է 2018 թվականի դեկտեմբերի 7-ին։ Նրա, Օհանյանի, Խաչատուրովի և Գևորգյանի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։
Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ
Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ԱԺ նախկին պատգամավոր ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու մասին միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Նիստից դուրս գալուց հետո Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը լրագրողներին ասաց, որ դատարանը չի տեղեկացրել, թե մասնավորապես երբ կհրապարակվի որոշումը։ «Կարծում եմ՝ որոշման հրապարակումից առաջ դատարանի աշխատակազմից կտեղեկացնեն որոշման հրապարակման ժամի…
«Սասնա ծռերի» գործը կքննվի դռնփակ, նիստին ներկա կլինեն միայն լրագրողները
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռերի» գործով հերթական դատական նիստը: Դատարանում ցուցմունք է տալիս նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը։ Նախկին փոխոստիկանապետի ցուցմունքի, նաև Վալերիյ Օսիպյանի ցուցմունքի ընցացքում տեղից արձագանքում էին ինչպես ամբաստանյալները, այնպես էլ՝ դահլիճում ներկա գտնվողները։ Նիստի նախագահող Մեսրոպ Մակյանը հայտարարեց, որ դատարանը արդեն իսկ նախազգուշացրել և զգուշացրել էր դահլիճում գտնվող անձանց չխանգարել…
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը
Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, տեղի է ունեցել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբինա Աթոյանի, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դիանա Ղուկեյանի, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Կարապետյանի, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Մինասյանի և Գեղարքունիքի մարզի առաջին…
Ակցիա՝ ի պաշտպանություն Սմբատ Բարսեղյանի և Արմեն Բիլյանի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվել է ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունը: Դատական կարճ նիստի ժամանակ ամբաստանյալների աջակիցները դահլիճում նստածներին բաժանել են Սմբատ Բարսեղյանի և Արմեն Բիլյանի լուսանկարները, իսկ նիստից հետո ակցիա են անցկացրել դատարանի դիմաց՝ պահանջելով փոխել երկու ամբաստանյալների խափանման միջոց կալանքը: Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործով բոլոր ամբաստանյալների խափանման միջոց…
ՍԱՍ սուպերմարկետ զինված հարձակում կատարած 20-ամյա երիտասարդը ձերբակալվել է
Հունվարի 17-ին, ժամը 03.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել «ՍԱՍ» սուպերմարկետի մենեջերը և հայտնել, որ անհայտ անձը զինված մտել է Բաղրամյան պողոտայի սուպերմակետ և գումար պահանջել: Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 02.40-ին, անհայտ անձը սև գլխարկով և ակնոցներով, աշխատակցից գրությամբ պահանջել է գումար…
Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 2 ամսով
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը, և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 2 ամսով։ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանը դժվարացավ մեկնաբանել որոշումը՝ նշելով, որ այն դեռ իրենց չի փոխանցվել և չի կարող ասել, թե ինչի հիմքով է երկարաձգել կալանքի որոշումը։ Նկատենք, որ պաշտպանական կողմը նաև…
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները 3-րդ բողոքն են պատրաստվում ներկայացնել ՄԻԵԴ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում շարունակվում է ընթանալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ։ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել Քոչարյանի պաշտպանները, իսկ ՀՔԾ–ն միջնորդել է ևս երկու ամսով երկարաձգել կալանքի ժամկետը։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն ասաց, որ…
Էջմիածնում վերսկսել է Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքի ակցիան
Էջմիածին քաղաքում վերսկսել է Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքի ակցիան։ Ակցիայի մանսակիցներն ավտոերթ են անցկացնում Էջմիածնում՝ պահանջով, որ Գրիգորյանը դարձյալ կալանավորվի։ Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2018 թ. դեկտեմբերի 21-ին որոշում է ընդունել փոխել ԱԺ նախկին պատգամավոր, Երկրապահ կամավորական միության վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը: Որպես խափանման…
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննությունը կշարունակվի հունվարի 10-ին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի միջնորդության քննարկումը. այն կշարունակվի հունվարի 10-ին։ Հիշեցնենք՝ դատարանը քննում էր նախկին նախագահի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը։ Նշենք, որ այս նույն միջնորդությունը պետք է քննարկվեր նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերի 28-ին, սակայն գործով քննիչը միջնորդել էր դատարանին հետաձգել պաշտպանների միջնորդության քննարկումը,…












