Թալիբան
ՆԱՏՕ-ն ամեն ինչ անում է Աֆղանստանից հեռանալու համար․ Չեխիայի նախագահ
ՆԱՏՕ-ն վախկոտաբար անձնատուր եղավ Աֆղանստանում՝ դադարեցնելով բանակցությունները «Թալիբան» արմատական շարժման հետ, երկիրը դրանից հետո կարող է վերածվել ահաբեկչության նոր միջազգային կենտրոնի: Այս մասին հայտարարել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնեց, որ չեղյալ է հայտարարել «Թալիբանի» հանգուցային պարագլուխների և Աֆղանստանի նախագահի հետ Քեմպ Դևիդում գաղտնի պատրաստվող առանձին հանդիպումները:…
Աֆղանստանում նախագահական ընտրություններ են
Աֆղանստանում նախագահական ընտրություններ են անցկացվում, երկրի ողջ տարածքում անվտանգությունն ուժեղացվել է, թալիբների կողմից սպառնալիքներ են հնչեցվում: Այս մասին հաղորդում է BBC-ը: Աֆղանական ուժերի տասնյակ հազարավոր զինվորականներ վերահսկում են ամբողջ երկրի անվտանգությունը, քանի որ թալիբները սպառնացել են հարձակում գործել ընտրատեղամասերի վրա: Երկու անգամ հետաձգված քվեարկությունն անցկացվում է ԱՄՆ-ի և «Թալիբան» շարժման միջև խաղաղ բանակցությունների ձախողումից հետո:…
Չնայած թալիբների սպառնալիքների՝ Աֆղանստանում նախագահ կընտրեն
Այսօր Աֆղանստանում ավարտվել են սեպտեմբերի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը: Երկիրն ընտրությունների է գնում «Թալիբան» շարժման սպառնալիքների ֆոնին: Թալիբները վերջին օրերին մի շարք ահաբեկչություններ են իրականացրել և խոստացել են շարունակել հարձակումները՝ նախագահական ընտրությունները խափանելու նպատակով: Աֆղանստանում կա ավելի քան 9 մլն ընտրող: Ընտրությունների անվտանգությունն ապահովելու գործում ներգրավված…
Պայթյուն Քաբուլում. կան մեծաթիվ զոհեր
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով մոտ 16 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է TOLO News հեռուստաալիքը՝ հղում անելով ՆԳՆ-ին։ Նշվում է, որ կա 119 վիրավոր։ Զոհերի և վիրավորների մեծ մասը խաղաղ բնակիչներ են։ Պայթյունը տեղի է ունեցել երեկ երեկոյան՝ PD9 շրջանում՝ Green Village համալիրից ոչ հեռու, որտեղ տեղակայված են մի…
ԱՄՆ-ի և «Թալիբան»-ի ներկայացուցիչների միջև բանակցություւնները շարունակվում են
ԱՄՆ-ի և Աֆղանստանի «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչները Կատարի մայրաքաղաք Դոհայում բանակցությունների իններորդ փուլն են սկսել Աֆղանստանում զինված հակամարտության կարգավորման շուրջ: Այս մասին հայտնել է Reuters գործակալությոնը՝ վկայակոչելով թալիբների ղեկավարության աղբյուրներ և ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի: Բանակցությունների նպատակը ԱՄՆ-ի և «Թալիբանի» միջև համաձայնագրի կնքումն է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման և թալիբների կողմից ամերիկյան կողմին անվտանգության երաշխիքների…
Քաբուլի պայթյունի հետևանքով տուժածների թիվն ավելանում է
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պայթյուն է տեղի ունեցել։ Պայթյունի հետևանքով 1 մարդ է զոհվել, 105-ը՝ տուժել: Այս մասին հայտնում է 1TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը: Հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն՝ տուժածների թվում 26 երեխա և 5 կին կա: Երկրի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նուսրաթա Ռահիմիի խոսքով՝ անվտանգության ուժերին հաջողվել է վնասազերծել երկու հարձակվողներին:…
«Թալիբանի» ահաբեկիչները Աֆղանստանում ընտրահանձնաժողովի ութ աշխատակիցների են սպանել
Շաբաթ գիշերը աֆղանական հարավային Քանդագար նահանգում «Թալիբանի» ահաբեկիչները սպանել են ընտրահանձնաժողովի ութ աշխատակիցներին։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Անկախ ընտրական հանձնաժողովի աշխատակիցները Մարուֆ գավառի կառավարության գրասենյակում էին և գրանցում էին ընտրողներին, երբ իսլամիստական շարժման ահաբեկիչները սկսել են հարձակումը: «Թալիբանը» հայտարարել է հարձակման համար իր պատասխանատվության մասին:
Աֆղանստանում «Թալիբանի» բանտերից ավելի քան 50 մարդու են ազատել
Աֆղանստանում «Թալիբան» ծայրահեղական շարժման բանտերից ավելի քան 50 մարդու են ազատել։ Այս մասին հաղորդում է «Tolo News»-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին: Գործակալության տվյալներով՝ առնվազն 34 մարդ ազատ է արձակվել երկրի հյուսիսարևելյան Բաղլան Գավառի բանտից: Տեղի ոստիկանությունից հաստատել են, որ ազատ արձակվածների շարքում կա 7 ոստիկան, 7 զինծառայող, ազգային անվտանգության տնօրինության 3 աշխատակից և 17 խաղաղ…
«Թալիբան»-ը Աֆղանստանում մտադիր է իսլամի վրա հիմնված Սահմանադրություն ստեղծել
Աֆղանստանում հաստատված «Թալիբան» արմատական խմբավորման անդամները հայտարարել են այդ երկրում իսլամի սկզբունքների վրա հիմնված Սահմանադրություն ստեղծելու անհրաժեշտության մասին: Interfax-ի փոխանցմամբ՝ այս մասին Մոսկվայում հայտարարել է «Թալիբանի» պատվիրակության ղեկավար Շեր Մոհամմադ Աբաս Ստանիկզայը: «Անհրաժեշտ է, որ Սահմանադրությունը հիմնված լինի իսլամի սկզբունքների, ազգային շահերի, պատմական ձեռքբերումների ու սոցիալական արդարության վրա: Նման Սահմանադրության ծրագիրը պետք է կազմվի աֆղան…
Հարձակում հատուկ ծառայությունների բազայի վրա
Աֆղանստանում առնվազն 18 մարդ Է զոհվել, եւս 27 հոգի՝ վիրավորվել երկրի հարավ-արեւմուտքի Մայդանշահր քաղաքում իրականացված պայթյունի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական մի աղբյուր: Նրա խոսքով՝ թալիբների ականապատված ավտոմեքենան պայթել Է Աֆղանստանի հատուկ ծառայությունների բազայի մերձակայքում: Tolo News հեռուստաալիքը՝ հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել Է, որ հարձակվողներից երեքը…










