թիավարություն
Բոստոնի հայտնի «Head of the Charles»-ի 60-րդ մրցաշարը՝ վերստին ուշադրության կենտրոնում
«Head of the Charles» մրցաշարը նշում է իր 60-րդ տարեդարձը՝ Բոստոնն ու Քեմբրիջը դարձնելով հազարավոր մարզիկների, մարզիչների և երկրպագուների հավաքատեղի՝ մրցույթի, ավանդույթի և համայնքային ոգու տոնակատարության համար։
«Չարլզի գլխի» մրցաշար. բարձրակարգ թիավարներ, ավանդույթ և միջազգային մրցակցություն Բոստոնի լեգենդար գետում
«Չարլզի գլխի» մրցաշարը մեկտեղում է աշխարհի տարբեր անկյուններից թիավարներին՝ համադրելով կոշտ մրցակցությունը և խոր արմատներ ունեցող ավանդույթը։ Ավստրալիայից ժամանած թիմերից մինչև Բոստոնի համալսարանական պատմական թիմերը, այս մրցաշարը մարզականության, ժառանգության և համայնքի տոն է գետի ոլորապտույտ ափերին։
Թիավարության միջազգային մրցույթ՝ Երևանում
Հայաստանի թիավարության ֆեդերացիայից հայտնում են, որ այս տարվա հունիս ամսին Երևանում թիավարության միջազգային մրցաշար կանցկացվի։ Նշվում է, որ նախնական հայտերով՝ մրցաշարին մասնակցելու են մարզիկներ Ռուսաստանից, Իրանից ու Վրաստանից։ Ըստ աղբյուրի՝ մրցաշարը կրում է «Լիոնի գավաթ» անվանումը։ Այն անցկացվելու է Երևանի Վարդավառի լճում։ Նշվում է նաև, որ մարզիկները մրցելու են բայդարկա և կանոէ մրցաձևերում ու հաղթահարելու…
Հայ թիավարները՝ Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում
Հայաստանը ներկայացնող թիավարները առաջիկայում կմեկնեն Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններին մասնակցելու։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ Իտալիայում մայիսի 18-ից 19-ը թիավարները կմասնակցեն Եվրոպայի պատանեկան առաջնությանը։ Ակադեմիական թիավարության հայ պատվիրակները միանգամից 2 միջազգային մրցաշարի մասնակցելու կմեկնեն, որոնցից մեկը կլինի հունիսին՝ Մոսկվայում, իսկ 2-րդի վերաբերյալ դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում։ Իսկ մեր 4 թիավարներն…
Չի կայանա բայդարկա և կանոե թիավարության Եվրոպայի առաջնությունը
Կորոնավիրուսի համաճարակի հետևանքով չեղարկվեց բայդարկա և կանոե թիավարության այս տարվա Եվրոպայի առաջնությունը։ Որոշում է կայացվել, որ այն ուղղակի չի կայանա։ Այս որոշումը վերաբերվում է նաև մարզաձևի պարալիմպիկ տարբերակին։ Նշենք, որ մրցաշարը նախատեսված էր հոկտեմբերի 15-ից 18-ը։ Այն պետք է կայանար Ռումինիայի Բասկով քաղաքում։
2021 թվականի թիավարության աշխարհի առաջնությունը կարող է հետաձգվել
Թիավարության միջազգային ֆեդերացիան ( FISA ) ուսումնասիրում է Շանհայում 2021 թ․ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 3-ը կայանալիք աշխարհի առաջնության ժամկետները հետաձգելու հնարավորությունը։ Օլիմպիական խաղերի տեղափոխման պատճառով առաջացել է քաոս։ Այն հարթելու պատճառով Չինաստանի մարզական օրացույցը, մեծ թվով փոփոխություններ կկրի։ FISA- ն առաջարկել է աշխարհի առաջնությունն անցկացնել մի քանի ամիս շուտ։ Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական…
«Երևանյան մարզական ամառ» ամփոփիչ միջոցառումը՝ Երևանյան լճում
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ամռան ամիսներին մայրաքաղաքում անցկացվեցին մարզական տարբեր միջոցառումներ: «Երևանյան մարզական ամառ» ծրագիրն ամփոփվել է Երևանյան լճում՝ բայդարկա և կանոէ, ակադեմիական և այլ նավակներով թիավարության ցուցադրական ելույթներով:
Ակադեմիական թիավարության ԱԱ. Հայ մարզիկները կիսաեզրափակչում են
Օգոստոսի 25-ից սեպտեմբերի 1-ը ավստրիական Լինց քաղաքում անցկացվում է ակադեմիական թիավարության աշխարհի առաջնությունը: Հայ թիավարողներ Մհեր Ջանիկյան/ Փայլակ Միրզոյան զույգը 1 թիով 200 մետր մրցատարածությունը հաղթահարել է 7 րոպե 20 վայրկյանում և անցել կիսաեզրափակիչ փուլ, որը կկայանա վաղը: Հիշեցնենք, որ թիավարության աշխարհի առաջնությունը անցկացվեց օգոստոսի 21-25-ը հունգարական Ցեգետ քաղաքում, որտեղ Հայաստանը ներկայացրեց 5 մարզիկ: Այս…
Աշխարհի առաջնություն․ Հայկ Թադևոսյան/Արթուր Ակիշին զույգը 8-րդն է
Հունգարական Ցեգետ քաղաքում ավարտվեց թիավարության աշխարհի առաջնությունը։ Մրցումային վերջին օրը մեկնարի դուրս եկավ Հայկ Թադևոսյան/Արթուր Ակիշին զույգը։ Նրանք բայդարկա 200 մետր մրցատարածության B եզրափակչում 41.37 վայրկյան արդյուքնով զբաղեցրին 8-րդ հորիզոնականը՝ 9 մասնակցի մեջ: Արա Վիարբյանը կանոէ 5000 մետր մրցատրածության A եզրափակչում 25։35.95 րոպե արդյունքով 18-րդ էր՝ 22 մասնակիցներից: Վալդիմիր Ալավերդյանը մեկնարկի դուրս չեկավ 5000 մետր…
Աշխարհի առաջնություն․ Հայ թիավրողների զույգը դուրս եկավ եզրափակիչ
Հունգարական Ցեգետ քաղաքում շարունակվող թիավարության աշխարհի առաջնությունում Հայկ Թադևոսյան/Արթուր Ակիշին զույգը դուրս է եկել բայդարկա 200 մետր մրցատարածության B եզրափակիչ։ Կիսաեզրափակչում նրանք ցույց են տվել 39.72 վայրկյան արդյունք։ 200 մետր մրցատարածության եզրափակիչը կկայանա այսօր՝ օգոստոսի 25-ին։ Հիշեցնենք նաև, որ նույն օրը մեկնարկի դուրս կգան Արա Վիրաբյանը՝ կանոէ 5000 մետր մրցատարածության եզրափակչում և Վլադիմիր Ալավերդյանը՝ բայդարկա…
Հայ թիավարողները որակազրկվել են Մինսկում
Հայաստանի ներկայացուցիչներ Դավիթ Մարաբյանը և Արա Վիրաբյանը ձախողել են Մինսկում շարունակվող Եվրոպական խաղերի թիավարության մրցաշարի երկտեղանոց կանոեի 1000 մետրի մրցումները: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Մեկնարկից առաջ մարզիկները պետք է ակտիվացնեին հավատարմագրերը և ընդգրկվեին վերջնական հայտացուցակում, սակայն մարզիչի անուշադրության պատճառով չեն արել դա եւ որակազրկվել են: Այնուամենայնիվ, հայ մարզիկները դուրս են եկել մեկնարկի…
«Ճանապարհ դեպի Մինսկ». թիավար Դավիթ Մարաբյան
ՀԱՕԿ լրատվականը շարունակում է «Ճանապարհ դեպի Մինսկ» նախագիծը, որտեղ ներկայացնում է հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվելիք Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին: Շարքի 12-րդ հերոսը Դավիթ Մարաբյանն է՝ թիավարություն: Դավիթ Մարաբյան Մարզաձևը։ Թիավարություն Ծնվել է։ 08/03/2001 Ծննդավայրը։ Սևան Եվրոպական խաղերին մասնակցությունը։ Առաջին անգամ Ամենացավալի պարտությունը։ «Ցավալի պարտություններ չկան, ցանկացած պարտություն արժանապատիվ ընդունելը հաղթանակ է»։ Ամենակարևոր…
«Ճանապարհ դեպի Մինսկ». թիավար Արա Վիրաբյան
ՀԱՕԿ լրատվականը շարունակում է «Ճանապարհ դեպի Մինսկ» նախագիծը, որտեղ ներկայացնում ենք հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվելիք Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին: Շարքի 10-րդ հերոսը Արա Վիրաբյանն է՝ թիավարություն: Արա Վիրաբյան Մարզաձևը։ Թիավարություն Ծնվել է։ 13/12/1998 Ծննդավայրը։ Սևան Եվրոպական խաղերին մասնակցությունը։ Առաջին անգամ Ամենացավալի պարտությունը։ Դեռևս պարտություն չեմ ունեցել, բայց եթե լինի էլ ցավալի չեմ…
Կայացավ թիավարության Հայաաստանի առաջնությունը
Հունիսի 8-9 Երևանյան լճում անցկացվեց թիավարության Հայաստանի առաջնությունը, որին մասնակցեցին 70 մարզիկ: Առաջնության հաղթողներին ներկայացնում ենք ստորև. Բայդարկա 1 տեղանոց տղամարդիկ (200 մ). Վլադիմիր Ալավերդյան՝ 0.40.15 Կանոե 1 տեղանոց տղամարդիկ (200 մ). Արա Վիրաբյան՝ 0.42.84 Բայդարկա 1 տեղանոց աղջիկներ (200 մ). Միլենա Սիրունյան՝ 0.56.36 Բայդարկա երկտեղանոց տղաներ (200 մ). Վլադիմիր Ալավերդյան ,Էդգար Թության՝ 0.36.38 Կանոե…
«Ճանապարհ դեպի Մինսկ». թիավար Վլադիմիր Ալավերդյան
ՀԱՕԿ լրատվականը շարունակում է «Ճանապարհ դեպի Մինսկ» նախագիծը, որտեղ ներկայացնում է հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվելիք Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին: Շարքի 7-րդ հերոսը Վլադիմիր Ալավերդյանն է՝ թիավարություն։ Վլադիմիր Ալավերդյան Մարզաձևը։ Թիավարություն (բայդարկա) Ծնվել է։ 05/09/1995 Ծննդավայրը։ Երևան Եվրոպական խաղերին մասնակցությունը։ Առաջին անգամ Ամենացավալի պարտությունը։ 2013թ-ին Կանադայում աշխարհի Մ18 տարեկանների առաջնությունում կիսաեզրափակիչ փուլը չհաղթահարելը…














