Ինտեր
Ինտերը նորեկ ունի
Արգենտինական «Ինդեպենդենտիե» ակումբի պաշտպան Տիագո Թոմաս Պալասիոսը կարիերան կշարունակի Իտալիայի առաջնությունում։ Ֆուտբոլիստը համալրել է Միլանի «Ինտերի» կազմը։ Ըստ Transfermarkt-ի՝ տրանսֆերի արժեքը կազմել է 6,5 մլն եվրո։ 20-ամյա կենտրոնական պաշտպանն Արգենտինայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ է։
Տրանսֆերային անցուդարձ․ Ինտեր
«Ինտերն» այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ արդեն ձևակերպել է մի շարք ֆուտբոլիստների տրանսֆերներ։ Այժմ ակումբի համար առաջնային նպատակն է պաշտպանութունն ուժեղացնելը։ Միլանյան ակումբը ֆավորիտ է «Ռենի» հետ մրցավազքում «Վերոնայի» պաշտպան Խուան Կաբալին ձեռք բերելու համար, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: Ինսայդերի տեղեկություններով՝ դեղին-կապույտները 23-ամյա կոլումբիացու համար պահանջում են 10 մլն եվրո։ Կաբալը, ով հանդես է…
Ինտերը նոր տրանսֆերային նպատակ ունի
Միլանի «Ինտերը» պատրաստվում է ձևակերպել շվեյցարացի պաշտպան Ռիկարդո Ռոդրիգեսի տրանսֆերը, հայտնում է Ջանլուկա Դի Մարցիոն։ Հաղորդվում է, որ Ռոդրիգեսը մեկ տարվա պայմանագիր կստորագրի «Ինտերի» հետ և կմիանա ակումբին ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ հունիսի վերջին ավարտվել է «Տորինոյի» հետ պայմանագրի ժամկետը: «Ինտերը» դիտարկում է Ռիկարդո Ռոդրիգեսին որպես Բուչանանին փոխարինող, ով հուլիսի սկզբին վնասվածք էր ստացել։…
Ինտերը նոր տրանսֆերային նպատակ ունի
«Անտվերպենի» հարձակվող Ջորջ Իլենիկենան հնարավոր է կարիերան շարունակի իտալական Ա Սերիայում։ Ինչպես հայտնում է La Gazzetta Dello Sport-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտերը»։ Ֆրանսիացի ֆուտբոլիստն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 հանդիպման և դարձել 14 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 մլն եվրո։
Ինտերը հաղթեց, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ
Իտալական Ա Սերիայի 34-րդ տուրի շրջանակում այսօր կայացավ «Ինտեր»-«Տորինո» հանդիպումը։ «Ինտերը» դեռ նախորդ տուրում ապահովել էր իր համար հոբելյանական՝ 20-րդ չեմպիոնությունը։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2-0 հաշվով։ Այս խաղում դուբլ ձևակերպեց Չալհանօղլուն։ Մեկնարկայն րոպեներից հանդիպմանը մասնակցեց Հենրիխ Մխիթարյանը՝ փոխարինվելով 63-րդ րոպեին։ Հայ ֆուտբոլիստն այսօրվա խաղում դարձավ գոլային փոխանցման հեղինակ։ Այս խաղից հետո «Ինտերն» իր ակտիվում…
Ինտերը հետաքրքրված է Նաչոյով, որը մոտ է Ռեալից հեռանալուն
«Ինտերը» ակտիվացրել է իր հետաքրքրությունը Մադրիդի «Ռեալի» 34-ամյա կենտրոնական պաշտպան Նաչո Ֆերնանդեսի նկատմամբ, որն, ըստ վերջին լուրերի, մադրիդյան թիմի ղեկավարությանը հայտնել է, որ կլքի ակումբն այս մրցաշրջանի վերջում, երբ նրա պայմանագրի ժամկետն ավարտվի։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter): Աղբյուրի համաձայն՝ «Ինտերի» համար հեշտ չի լինի Նաչոյի հետ պայմանագիր…
Ինտերն այս պահին թոփ-5 լիգաների ամենաարդյունավետ թիմն է
«Ինտերը» սեփական հարկի տակ հաղթեց «Ատալանտային» Ա Սերիայի 21-րդ տուրի հետաձգված խաղում 4-0 հաշվով։ Այսպիսով, միլանյան ակումբը այս մրցաշրջանում այս պահին թոփ-5 լիգաների ամենաարդյունավետ թիմն է։ «Ինտերն» այս պահին խփել է 67 գոլ։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են «Լիվերպուլը» (63 գոլ) և Մյունխենի «Բավարիան» (63 գոլ)։ Ինտեր — 67 գոլ Լիվերպուլ — 63 գոլ…
Ինտերը հասարակ, բայց շատ արդյունավետ ֆուտբոլ է ցուցադրում. Սիմեոնե
Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի թիմերի՝ «Ինտերի» հետ փետրվարի 20-ին կայանալիք խաղից առաջ կիսվել է սպասելիքներով: «Մենք խաղալու ենք շատ ուժեղ մրցակցի դեմ, «Ինտերը» Եվրոպայի լավագույն թիմերից մեկն է, որն անցած մրցաշրջանում հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ և այս մրցաշրջանում շատ լավ է հանդես գալիս Սերիա Ա-ում: Նրանք հաղթեցին Իտալիայի…
Ինտերը երկրորդ տարին անընդմեջ Իտալիայի գավաթակիրն է
Իտալիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության հաղթողը երկրորդ տարին անընդմեջ Միլանի «Ինտեր»-ն է: Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Ինտեր»-ը մրցեց «Ֆիորենտինա»-ի հետ և առավելության հասավ 1:2 հաշվով: «Ինտեր»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինեսը, իսկ «Ֆիորենտինա»-ի միակ գնդակը խփեց Նիկոլաս Գոնսալեսը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցել հանդիպմանը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում ստացած…
Մխիթարյանը դարձավ առաջին հայը, ով դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ
Հենրիխ Մխիթարյանը դարձավ առաջին հայը, ով դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Ինտերը մրցաշարի կիսաեզրափակչում հաղթեց Միլանին (2:0, 1:0) և դուրս եկավ եզրափակիչ։ Մխիթարյանը երկու հանդիպումներում էլ մեկնարկային կազմում էր։ Առաջին խաղում նա գոլ խփեց, պատասխան խաղում վնասվածքի պատճառով ստիպված եղավ լքել խաղադաշտը։ Հենրիխը դարձավ Հայաստանից առաջին ֆուտբոլիստը, ով դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Եզրափակիչ խաղը…
Առանձնահատուկ երեկո էր. Մխիթարյան
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Միլանի» նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակից հետո գրառում է արել սոցիալական ցանցերում։ «Առանձնահատուկ երեկո էր։ Հիմա մենք պետք է կենտրոնանանք պատասխան խաղի վրա եւ տալ առավելագույնը հաղթանակի հասնելու համար միասին»,- գրել է Մխիթարյանը։ Առաջին խաղում Մխիթարյանը դարձել էր գոլի հեղինակ եւ ճանաչվել հանդիպման լավագույն խաղացող։
Մխիթարյանը չի մասնակցի Էմպոլիի հետ խաղին
«Ինտերը» ստիպված կլինի առանց Հենրիխ Մխիթարյանի խաղալ «Էմպոլիի» հետ Ա Սերիայի առաջիկա խաղում։ Հայ ֆուտբոլիստը չի մասնակցի հանդիպմանն անձնական պատճառներով: Մխիթարյանը չի հայտավորվել այս հանդիպմանը անձնական պատճառներով: Նշվում է, որ ֆուտբոլիստը վնասվածք չունի և հաջորդ շաբաթ պետք է վերադառնա Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի «Յուվենտուսի» հետ պատասխան հանդիպմանը: «Էմպոլիի» հետ հանդիպումը կկայանա այսօր՝ ապրիլի 23-ին։ Այժմ «Ինտերը»…
Ես գոհ եմ թիմի բնավորությունից. Ինձագի
«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Ա Սերիայի 20-րդ տուրում «Կրեմոնեզեի» նկատմամբ տարած հաղթանակը (2:1). «Ես գոհ եմ ոչ միայն արդյունքից, ես հիացած եմ թիմի ցուցադրած խաղով: Նրանք հիանալի հանդիպում անցկացրին, լավագույնս մոտեցան դրան: Ես գոհ եմ թիմի բնավորությունից: Մենք ծանր պարտություն տարանք նախորդ տուրում0, բայց կարծում եմ, որ թիմը ճիշտ ուղու վրա է»,-…
Այսօր Հենրիխ Մխիթարյանի ծննդյան 34-ամյակն է
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ, իտալական «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 34-ամյակը: Մխիթարյանը ֆուտբոլիստի կարիերան սկսել է Երևանի «Փյունիկ»-ում և հաջորդաբար հանդես է եկել ուկրաինական «Մետալուրգ», «Շախտյոր», գերմանական«Բորուսիա-Դորտմունդ», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», «Արսենալ», «Ռոմա»ակումբներում: Հենրիխ Մխիթարյանն այժմ Միլանի «Ինտեր»-ի ֆուտբոլիստ է: Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, 10 անգամ դարձել է Հայաստանի…
Ինտերը հետաքրքրվում է Մոդրիչի ծառայություններով
Լուկա Մոդրիչն ամռանը կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ Ինչպես հայտնում է El Nacional-ը, խորվաթ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են «Ինտերն» ու «Նյուքասլը»։ Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից։ Նա «Ռեալ» է տեղափոխվել «Տոտենհեմից»։ Ընթացիկ մրցաշրջանում Մոդրիչն անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագրի ժամկետն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի…















