ինքնաթիռ

  • Գտնվել է Սալային տեղափոխելիս վթարված ինքնաթիռը

    Գտնվել է Սալային տեղափոխելիս վթարված ինքնաթիռը

    Լա Մանշ նեղուցի հատակին երեկ ուշ երեկոյան հայտնաբերվել է այն ինքնաթիռը, որ անհետ կորել էր հունվարին՝ արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալային Ֆրանսիայից Բրիտանիա տեղափոխելիս: Ֆուտբոլիստի հարազատներին արդեն տեղեկացրել են ինքնաթիռը գտնելու մասին, հայտնում է միջազգային մամուլը: Ավիավթարը տեղի էր ունեցել հունվարի 22-ին: Մինչ այդ՝ հունվարի 19-ին, ֆուտբոլիստը պայմանագիր էր կնքել ու ֆրանսիական «Նանտ» ակումբից տեղափոխվել էր…

  • Կայծակը հարվածել է Հռոմ-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռին

    Կայծակը հարվածել է Հռոմ-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռին

    Հռոմ-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը ենթարկվել է կայծակի հարվածի: Ինչպես «Интерфакс»-ին հայտնել է Շերեմետևոյից աղբյուրը՝ միջադեպը տեղի է ունեցել Հռոմից թռչելու ժամանակ: Հաղորդվում է, որ ուղևորներից ոչ-ոք չի տուժել: Airbus A-320-ը շարունակել է թռիչքը և բարեհաջող վայրէջք կատարել Շերեմետևոյում:

  • Իտալիայի և Ֆրանսիայի սահմաններին իրար են բախվել ուղղաթիռն ու ինքնաթիռը

    Իտալիայի և Ֆրանսիայի սահմաններին իրար են բախվել ուղղաթիռն ու ինքնաթիռը

    Իտալիայի և Ֆրանսիայի սահմաններին իրար են բախվել ուղղաթիռն ու փոքր ինքնաթիռը, որի հետևանքով զոհվել է 5 մարդ: Այս մասին հայտնել է BBC-ն: Իտալիայի տեղի լեռնային փրկարարական ծառայության աշխատակիցներին դեպքի վայրում հաջողվել է փրկել 2 տուժածի, ովքեր անմիջապես տեղափոխվել են հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Տեղի ունեցածի պատճառներն առայժմ հայտնի չեն: #ValledAosta, ghiacciaio del #Rutor: le prime…

  • ԱՄՆ-ում ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա

    ԱՄՆ-ում ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա

    ԱՄՆ-ի Հարավային Դակոտայի Սու-Ֆոլս քաղաքում թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է բնակելի թաղամասի վրա: Զոհվել է մեկ մարդ: Այս մասին տեղեկացրել է Daily Star պարբերականը: Տեղի իշխանությունների ներկայացուցչի խոսքերով՝ զոհվածն ինքնաթիռի օդաչուն է: Նշվում է նաև, որ ինքնաթիռի անկման հետևանքով լուրջ վնասներ են կրել 4 բնակելի տներ: Թաղամասի բնակիչների շրջանում զոհերի և տուժածների մասին տեղեկություններ առայժմ…

  • Կանադայում օդանավը դուրս է եկել թռիչքուղղուց

    Կանադայում օդանավը դուրս է եկել թռիչքուղղուց

    Կանադայի Սասկաթուն քաղաքի օդանավակայանում ամերիկյան Delta ավիաընկերության ինքնաթիռը դուրս է եկել  թռիչքավայրէջքային գոտու սահմաններից: Այս մասին հայտնում է CTV-ն:  Հաղորդվում է, որ օդանավում եղել է 74 ուղևոր և անձնակազմի 4 անդամ:  Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ուժգին քամու և մերկասառույցի պատճառով:  Ուղևորներն անվնաս լքել են օդանավի սրահը:

  • Մինիսկի օդանավակայանը համալրվել է ևս մեկ «Տանկանավով»

    Մինիսկի օդանավակայանը համալրվել է ևս մեկ «Տանկանավով»

    «Բելավիա» ավիաընկերության Մինսկում գտնվող պարկը համալրվել է ևս մեկ ինքնաթիռով, որը պատված է World of Tanks հանրահայտ խաղի գույներով: «Տանկանավը» բացի նոր ոճից, ստացել է նաև հատուկ ձայնային գործառույթ՝ խաղային տերմիններով, իսկ ուղևորների սեղանների վրա լեգենդար տանկերի մասին ուղեցույցներ են դրված:

  • Վրացի հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում

    Վրացի հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում

    «Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 11-ին, ժամը 9.45-ին, Թբիլիսի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի Գրիգորի Ա.-ն, որը հուլիսի 13-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 325 հոդ. 1-ին մասի և 329 հոդ. 1-ին մասի մեղադրանքով:Խափանման միջոցը՝ կալանք։

  • Մեսսին 15 մլն դոլար արժողությամբ ինքնաթիռ է ձեռք բերել

    Մեսսին 15 մլն դոլար արժողությամբ ինքնաթիռ է ձեռք բերել

    «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին մասնավոր ինքնաթիռ է գնել 15 մլն դոլարով` ընտանիքի հետ Արգենտինա մեկնումներն ավելի հարմարավետ կազմակերպելու համար, Armsport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Doble Amarilla-ն: Ինքնաթիռը նախատեսված է 16 ուղևորի համար: Այն ունի 8 անկողին, 2 լոգասենյակ և 2 խոհանոց: Ինքնաթիռի պոչի վրա պատկերված է 10 համարը, որի ներքո Մեսսին հանդես է գալիս կատալոնական…

  • Զոհված երկու օդաչուներն էլ լեգենդար ավիացիոն ընտանիքներից էին

    Զոհված երկու օդաչուներն էլ լեգենդար ավիացիոն ընտանիքներից էին

    Վթարված ՍՈՒ-25-ի հետևանքով զոհված օդաչուներ փոխգնդապետ Արմեն Բաբայանի և մայոր Մովսես Մանուկյանի մահվան պատճառը անձնական խնդիրը լինել չի կարող: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 8-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Ցանկացած ավիացիոն միջադեպ, անկախ քրեական գործից, ունի մասնագիտական քննության հանձնաժողով, այն կավարտվի, բոլորս կիմանանք պատճառը: Ես հիմա…

  • ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի կործանումից րոպեներ առաջ օդաչուները կապ են հաստատել

    ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի կործանումից րոպեներ առաջ օդաչուները կապ են հաստատել

    «Ժողովուրդ» օրաթերթին դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած  մարտական ինքնաթիռի վթարից մանրամասներ են հայտնի դարձել:  Մասնավորապես, նախաքննական մարմինը Պաշտպանության նախարարությունից վերցրել է դիսպետչերական կետի ձայնագրությունները: Պարզվել է` այդ օրը` 10:00-ի սահմաններում, օդաչուներից մեկը կապ է հաստատել դիսպետչերական կետի անձնակազմի հետ և հայտնել, թե եղանակային պայմանները լավը չեն:Ավելի ուշ կրկին օդաչուներից մեկը կապ է հաստատել դիսպետչերական կետի հետ…

  • Հայտնաբերվել է կործանված ՍՈՒ-25-ի սև արկղը

    Հայտնաբերվել է կործանված ՍՈՒ-25-ի սև արկղը

    ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու ուսումնամարզական թռիչք իրականացնող՝ ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի կործանման պատճառները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: «Նախնական տվյալներով՝ մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը վթարի է ենթարկվել դեկտեմբերի…

  • Կազանում 81 ուղևորով օդանավն արտակարգ վայրէջք է կատարել

    Կազանում 81 ուղևորով օդանավն արտակարգ վայրէջք է կատարել

    Ուղևորափոխադրող ինքնաթիռը, որի սրահում 81 մարդ էր գտնվում, այսօր արտակարգ վայրէջք է կատարել Կազանի օդանավակայանում՝ վառելիքի ցուցիչի հետ կապված խնդրի պատճառով, հայտնում է РИА Новости-ն: «Իկար» ավիաընկերության  Embraer 190 օդանավը վայրէջք է կատարել տեղական ժամանակով 04:54-ին: Այն իրականացնում էր Օրսկ-Մոսկվա չվերթը: Արտակարգ վայրէջքի պատճառը վառելիքի ցուցիչի հետ կապված խնդիրն էր: Ուղևորներից բողոք չի ներկայացվել: