ինքնաթիռ
«Շերեմետևո» օդանավակայանում այրվող ինքնաթիռ է վայրէջք կատարել․ կան զոհեր
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում այրվող ինքնաթիռ է վայրէջք կատարել: Նախնական տեղեկություններով՝ դա «Աերոֆլոտ» ավիաընկերությանը պատկանող Sukhoi Superjet 100 ինքնաթիռ է: Ինքնաթիռը օդանավակայան է վերադարձել Մուրմանսկ թռիչքից անմիջապես հետո: Ականատեսների խոսքով՝ ինքնաթիռը վայրէջքի ժամանակ արդեն այրվում էր: Դեպքի վայրը շրջապատված է հատուկ տեխնիկական միջոցներով: Նորությունների «Մոսկվա» գործակալությունը, վկայակոչելով արտակարգ ծառայություններում աղբյուրին, հայտնում է, որ 10 մարդ է…
ԱՄՆ-ում Boeing-ն ընկել է գետը
Boeing 737 ուղևորատար ինքնաթիռն ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքի մոտակայքում ընկել է գետը: Այս մասին հայտնում է Heavy-ն։ Ինքնաթիռում 135 ուղևոր և անձնակազմի 7 անդամ է եղել։ Ինքնաթիռը գետն է ընկել Ջեքսոնվիլի օդանավակայանից օդ բարձրանալուց անմիջապես հետո։ Նախնական տեղեկություններով՝ զոհեր չկան։ 21 ուղևոր վնասվածքներով հոսպիտալացվել է։ CBS-ի տվյալներով՝ ինքնաթիռը պատկանում է Miami Air ընկերությանը, որը…
Մադուրոն պատասախանել է Վենեսուելան լքելու մասին Պոմպեոյի հայտարարությանը
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պատասխանել է երկրից փախչելու մասին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությանը: «Մայք Պոմպեոն ասել է, որ Մադուրոյի ինքնաթիռը պատրաստ էր, որ թռչեր, և ռուսներն արգելել են նրան լքել երկիրը: Խնդրում եմ Ձեզ, պարո՛ն Պոմպեո, նման բաները լրջությամբ չեն ասում»,- ասել է Մադուրոն: Հիշեցնենք, որ երեկ ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն իր աջակիցներին կոչ…
Boeing 767-ի շարժիչը բռնկվել է թռիչքի ժամանակ
The Sun թերթի հաղորդմամբ՝ Boeing 767-ի շարժիչը թռիչքի ժամանակ բռնկվել է, որը պատճառ է հանդիսացել արտակարգ վայրէջքի։ Վայրէջքը կատարվել է Յոհաննեսսբուրգի մոտակայքում գտնվող Տամբոյի միջազգային օդանավակայանում։ Ըստ աղբյուրի՝ տուժածներ չկան։ Նշվում է նաև, որ Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը թռչուններն են եղել, որոնք հայտնվել են ինքնաթիռի շարժիչում։
Ռուսական առաջին կործանիչները Հայաստան կմատակարարվեն հաջորդ տարվա սկզբին. Դավիթ Տոնոյան
Առաջին ՍՈւ-30ՍՄ կործանիչները Հայաստան կմատակարարվեն հաջորդ տարվա սկզբին, Մոսկվայում լրագրողներին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ «Առաջին փուլում կլինի 4 ինքնաթիռ: Մատակարարումները նախատեսվում է սկսել տարեվերջին և 2020թ.-ի սկզբին: Մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,- ասել է նա՝ ավելացնելով, որ ռուսական կործանիչների համար արդեն կատարվել են առաջին գումարային փոխանցումները: Տոնոյանը նաև նշել է, որ Հայաստանը…
Երեք մարդ է զոհվել Նեպալում ինքնաթիռի և ուղղաթիռի բախման պատճառով
Երեք մարդ է զոհվել, ևս չորսը՝ տուժել ապրիլի 14-ին Նեպալի Տենցինգի և Հիլարիի անվան օդանավակայանում, երբ Twin Otter մակնիշի թեթևշարժիչավոր ինքնաթիռը վերթիռի ժամանակ բախվել է գետնին կանգնած ուղղաթիռին: Միջադեպի հետևանքով, որը տեղի է ունեցել Էվերեստի մերձակա ոչ մեծ օդանավակայանում, զոհվել է Summit Ai մասնավոր ընկերության ինքնաթիռի օդաչուն, ինչպես նաև երկու ոստիկան, որոնք կանգնած էին Manang…
Արիզոնայի օդանավակայանում ուղևորը ինքնաթիռից դուրս է թռել թռիչքուղու վրա
ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքի օդանավակայանում ամերիկյան American Airlines ավիաընկերության չվերթն իրականացնող ինքնաթիռի ուղևորներից մեկը վայրէջքից հետո օդանավից անմիջապես թռել է թռիչքուղու վրա: Ոստիկանությունը հայտնել է, որ 25-ամյա տղամարդը ողջ թռիչքի ժամանակ իրեն տարօրինակ է պահել, պատահական հերթականությամբ սկսել է դիպչել մյուս ուղևորների դեմքերին: Նրան թռիչքի ավարտին բերել են ինքնաթիռի առաջնամաս, որ մյուսներից ավելի շուտ…
Մեծ Բրիտանիայում ինքնաթիռն ընկել է գոլֆի դաշտի վրա
Մեծ Բրիտանիայի Սաութփորթ քաղաքում թեթևշարժիչային ինքնաթիռն ընկել է Royal Birkdale գոլֆի դաշտի վրա: Մանրամասները դեռ հայտնի չեն: Նշվում է, որ ընկնելուց հետո ինքնաթիռը միանգամից բռնկվել է: Նշվում է նաև, որ օդաչուն տեղում մահացել է, նրա ինքնությունը պարզվում է: Դեպքի առթիվ կատարվում է քննություն: Այս մասին հայտնում է Life.ru-ն:
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է F-35A-ի կործանման փաստը
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հավաստել է, որ երկրի Ինքնապաշտպանության ուժերի հինգերորդ սերնդի F-35A ռմբակոծիչ-կործանիչը, որն ապրիլի 9-ին կորել էր ռադարների էկրաններից, Խաղաղ օվկիանոսն է ընկել Աոմորի հյուսիսային պրեֆեկտուրայի շրջանում: Ապրիլի 10-ին այս մասին լրագրողներին հայտարարել է պաշտպանական գերատեսչության ղեկավար Տակեսի Իվայան: «Ցավոք, մենք ստիպված ենք խոստովանել, որ ինքնաթիռը կործանվել է Աոմորիի պրեֆեկտուրայից մոտավորապես 135 կիլոմետր հեռավորության…
Զինված մարդիկ Տիրանայի օդանավակայանում հարձակվել են ինքնաթիռի վրա
Տիրանայի օդանավակայանում զինված մարդիկ՝ կամուֆլյաժով և դիմակներով, հարձակվել են «Ավստրիական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռի վրա և մի քանի միլիոն եվրո գողացել ինքնաթիռից: Ինչպես նշվում է, պատահարի վայրից փախուստի ժամանակ հանցագործները փոխհրաձգություն են սարքել տեղի ոստիկանության հետ: Մեկ կողոպտիչ տեղում սպանվել է: Ուղևորները և անձնակազմի անդամները չեն տուժել: Ալբանիայի մայրաքաղաքի ոստիկանության տվյալներով՝ կողոպտիչներն օդանավակայանի տարածքում հայտնվել են…
Boeing-ը կկրճատի արտադրվող ինքնաթիռների թիվը
Ամերիկյան Boeing ավիաընկերությունը ժամանակավորապես կրճատում է 737 ինքնաթիռների արտադրությունը: Այն 52-ի փոխարեն կարտադրի 42 ինքնաթիռ: Ինչպես նշում է ընկերության ներկայացուցիչը՝ այս որոշումը կապված է տվյալ տեսակի ինքնաթիռների առաքման կասեցման պատճառով: Ընկերության ղեկավարությունը հայտնել է, որ այս քայլի հետևանքով չի կրճատվի աշխատողների թիվը: Այս մասին հայտնել է Boeing լրատվականը:
Եթովպիայում ավիաաղետից զոհերի հարազատները դատի են տվել Boeing-ին
Ethiopian Airlines-ի ինքնաթիռի աղետի զոհերի հարազատներն ԱՄՆ-ում դատի են տվել Boeing-ին, ասված է գործի նյութերում: Ռուանդայի քաղաքացի Ջեքսոն Մուսոնիի ընտանիքի հայցում ասված է, որ Boeing 737 MAX մոդելի արտադրության ժամանակ թույլ է տրվել ինքնաղեկասարքի արատ, որը հանգեցրել է աղետի: Հետևաբար զոհվածի հարազատները փոխհատուցում են պահանջում նրա մահվան համար:
Boeing 737 MAX-ի թռիչքի ընթացքում կրկին խափանումներ են նկատվել
Southwest Airlines ավիաընկերության Boeing 737 MAX ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օռլանդոյի (Ֆլորիդայի նահանգ, ԱՄՆ) օդանավակայանում շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով: Ինչպես հայտնում է Fox News-ը՝ օդաչուն անսարքությունների մասին հայտնել է թռիչքից շատ չանցած և օդանավակայանի կարգավարներից անհապաղ վայրէջք է խնդրել: Նշվում է, որ ինքնաթիռում ուղևորներ չեն եղել, ինքնաթիռը տեղափոխում էին ժամանակավոր կայանատեղի: Վայրէջքը հաջող…
Թեհրանում վայրէջքի պահին ինքնաթիռ է բռնկվել. զոհեր չկան
Թեհրանի «Մեհրաբադ» միջազգային օդանավակայանում վայրէջքի պահին ինքնաթիռ է բռնկվել: Այս մասին հայտնում է FARS գործակալությունը։ Ինքնաթիռում եղել է 100 ուղևոր։ Նրանք չեն տուժել։ Ճիշտ ժամանակին բոլորին հասցրել են տարհանել։ Դեպքի վայրում աշխատում են վթարային-փրկարարական ծառայությունները: IranAir ավիաընկերությանը պատկանող Fokker 100 ինքնաթիռը վայրէջք է կատարել չբացված շասսիով, ինչի հետևանքով շարժիչը բռնկվել է, սակայն հրշեջներին հաջողվել է…













