ինքնաթիռ
Boeing 737 MAX 8-ի հրամանատարը վերադարձի թույլտվություն էր խնդրել թռիչքից երեք րոպե անց
Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 MAX 8 ավիահանրանավի հրամանատարը վերադարձի թույլտվություն Է խնդրել Ադիս Աբեբայի օդանավակայանից թռչելուց հետո արդեն երեք րոպե անց: Վերադարձ խնդրելու պատճառն այն էր, որ օդանավը չափազանց արագ Է սկսել արագություն հավաքել: Այս մասին գրված Է մարտի 14-ին The New York Times (NYT) թերթում հրապարակված հոդվածում: Թերթի աղբյուրների խոսքով, ովքեր ծանոթացել են…
Եթովպիայում կործանված Boeing 737 MAX ինքնաթիռի «սև արկղերը» կուղարկվեն Ֆրանսիա
Եթովպիայում տեղի ունեցած Boeing 737 MAX ինքնաթիռի ավիավթարի վայրում հայտնաբերվել են «սև արկղերը» (բորտային ինքնագրիչ), որոնք կուղարկվեն Ֆրանսիա։ Այս մասին հայտնել է Քաղաքացիական ավիացիայի անվտանգության վերլուծման հարցերով ֆրանսիական բյուրոն (BEA)։ Բյուրոն կզբաղվի ինքնագրիչների ապակոդավորմամբ և անձնակազմի զրույցի ձայնագրության վերծանմամբ, նշում է TASS գործակալությունը՝ հղում անելով գերատեսչության ներկայացուցչին: Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով Ethiopian Airlines-ի ներկայացուցչին,…
ԱՄՆ Օհայո նահանգում ինքնաթիռ է կործանվել. օդաչուն մահացել է
Ամերիկյան Օհայոյի նահանգի Մադեյրա քաղաքի մերձակայքում Piper երկշարժիչ ինքնաթիռը բնակելի շենքի վրա է ընկել: Ըստ աղբյուրի՝ օդաչուն մահացել է: Շենքում, որի վրա ընկել է ինքնաթիռը, ոչ ոք չի տուժել: Հրշեջ ծառայությունն առայժմ չի հաստատել, թե քանի մարդ է եղել Piper օդանավում: հայտնում է ABC հեռուստաալիքը:
Չինաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի ռազմածովային ավիացիայի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Հայնան նահանգում: Այս մասին նշված է Չինաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում. հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Միջադեպը տեղի է ունեցել մարտի 12-ին զորավարժության ժամանակ։ Զոհվել է երկու օդաչու: Ցամաքում տուժածներ չկան: Դեպքի հետ կապված մանրամասները դեռևս ճշտվում են:
Ռումբի հնարավոր առկայության պատճառով ռուսական ինքնաթիռը Բաքվում արտակարգ վայրէջք է կատարել
Բաքվում արտակարգ վայրէջք է կատարել «Ուրալյան ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռը: Վայրէջքի պատճառը ռումբի մասին տեղեկություններն են, հաղորդում է РИА Новости լրատվական գործակալությունը: Բաքվի Հեյդար Ալիև միջազգային օդանավակայանի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ A321 ինքնաթիռը Բահրեյնից մեկնում էր Մոսկվա: Առաջին օդաչուի մոտ կասկածներ են առաջացել, որ ինքնաթիռում ռումբ կա: Օդաչուն օդանավում գտնվող 225 ուղևորներին և անձնակազմի անդամներին տարհանելու որոշում…
ԱՄՆ-ում ինքնաթիռի վթարի հետևանքով 2 մարդ է զոհվել
ԱՄՆ-ի Հյուսիսային Դակոտա նահանգում թեթևշարժիչանի ինքնաթիռի վթարի հետևանքով 2 մարդ է զոհվել, հաղորդում է KVRR-ն: Նշվում է՝ վիրավորներին դեպքի վայրից տեղափոխել են հիվանդանոց: Դեպքը տեղի է ունեցել «Ուինդմեր» օդանավակայանի հարևանությամբ: Ներկա պահին ոստիկանությունը դեպքի առթիվ քննություն է անցկացնում: Աղբյուրը՝ shantnews.am
Ֆլորիդայում ինքնաթիռը մխրճվել է բնակելի շենքի մեջ, կա զոհ
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքում փոքր շարժիչանի ինքնաթիռը մխրճվել է բազմահարկ բնակելի շենքի մեջ, ինչի հետևանքով զոհվել է օդաչուն: Այս մասին հայտնել է ABC NEWS-ը: Աղբյուրը նշում է, որ ինքնաթիռը մխրճվել է շենքի 16-րդ և 17-րդ հարկերի արանքում: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարական ծառայության աշխատակիցները շենքից անմիջապես տարհանել են մոտ 100 բնակչի:
Ռուսաստանում ինքնաթիռն ընկել է տան վրա. կա 2 զոհ
Ռուսաստանում թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է մերձմոսկովյան շրջանում գտնվող բնակելի տներից մեկի վրա: Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռում եղած երկու անձինք զոհվել են: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Դեպքը տեղի է ունեցել մերձմոսկովյան Կոլոմենսկյան շրջանում: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել Ռուսաստանի ԱԻՆ-ի աշխատակիցները: Հաղորդվում է, որ տունը, որի վրա ընկել է ինքնաթիռը, բնակեցված չի եղել:…
Alaska Airlines ավիաընկերության ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել
Alaska Airlines ավիաընկերության ինքնաթիռը փետրվարի լույս 28-ի գիշերն շտապ վայրէջք է կատարել այն բանից հետո, երբ չվերթի ուղևորները գանգատվել են շնչառության հետ կապված խնդիրներից՝ ինքնաթիռում տարածված կողմնակի հոտի պատճառով: Փետրվարի 28-ին այս մասին հայտնել է NBC հեռուստաալիքը: Նրա տվյալներով՝ ինքնաթիռը թռչում էր Չիկագոյից Սիեթլ: Ինչպես նշում է հեռուստաալիքը, 12 ուղևորներ գանգատվել են սալոնում զգացվող տարօրինակ…
Ուժգին քամու պատճառով British Airways-ի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել
British Airways ընկերության ինքնաթիռի անհաջող վայրէջքը տեսանկարահանվել է: Ինքնաթիռը փորձել է ուժգին քամու պայմաններում վայրէջք կատարել նախատեսված վայրում: Այս մասին գրում էExpress-ճը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը մի կողմից մյուս կողմ տարուբերվում վայրէջքի պահին: Հայտնի է, որ ինքնաթիռը Լոնդոնից Ջիբրալթար էր ուղևորվում, սակայն եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով ստիպված է եղել ուղղությունը փոխել և…
Ուղևորատար ինքնաթիռը գերազանցել է ձայնի արագությունը
Լոս Անջելեսից Լոնդոն ուղևորվող ինքնաթիռը թռիչքի ընթացքում գերազանցել է ձայնի արագությունը: Այս մասին հայտնել է Popular Mechanics ամսագիրը: Virgin Atlantic ավիաընկերությանը պատկանող Boeing 787-9 Dreamliner ինքնաթիռը 11 կմ բարձրության վրա հայտնվել է ուժգին քամու նեղ գոտում, ինչի հաշվին զարգացրել է 1285 կմ/ժ արագություն: Ձայնի արագությունը կազմում է 1062 կմ/ժ, իսկ տվյալ ինքնաթիռի արագությունը՝ 902 կմ/ժ:…
Վենեսուելայում ինքնաթիռ է կործանվել
Վենեսուելայի Կոխեդես նահանգում զինվորականներով ուղղաթիռ է կործանվել, հայտնում է Venezuela al Dia-ը: Տուժել է 5 մարդ: Նրանց ցուցաբերվել է բուժօգնություն: Վթարը տեղի է ունեցել ռազմաուսումնավարժանքի ժամանակ, որի նպատակներ կասեցնել հակառակորդի ագրեսիան: Միջադեպի պատճառները պարզվում են:
Երևանից Կրասնոդար մեկնած ինքնաթիռը վայրէջք է կատարել այլ վայրում
Կրասնոդարի միջազգային օդանավակայանում խիտ մառախուղի պատճառով հետաձգվել է ավելի քան 10 չվերթ, Մոսկվայից և Երևանից մեկնած երկու օդանավ գտնվում են Սոչիի և Դոնի Ռոստովի այլընտրանքային օդանավակայաններում: Այս մասին հայտնում է «Բազել Աերո» ընկերության ներկայացուցչին: «Մոսկվայից և Երևանից մեկնած ինքնաթիռները գտնվում են Սոչիի և Դոնի Ռոստովի այլընտրանքային օդանավակայաններում: Հետաձգված չվերթների ուղևորների հետ աշխատում են ավիաընկերության ներկայացուցիչները», –…
Կալիֆոռնիայում ինքնաթիռն ընկել է տան վրա. կան զոհեր
Երկու մարդ է զոհվել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հարավային բնակավայրերից մեկում փոքր ինքնաթիռի՝ տան վրա ընկնելու պատճառով: Միջադեպը եղել է Յորբա-Լինդա քաղաքում: Ինքնաթիռի ընկնելուց հետո տանը հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնել է տեղական հրշեջ ծառայությունը: #UPDATE Liming Ave #WorkingFire crews still hitting hotspots, 6 adults, 1 infant displaced. A woman and her sleeping grandaughter were…














