Իրան
Իրանում ցանկանում են տիեզերք արձակել ևս մեկ արբանյակ
Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին հայտարարել է, որ Թեհրանը նախատեսում է երկրում Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-րդ տարեդարձի առթիվ տիեզերք արձակել ևս մեկ արբանյակ, երկրորդը՝ ավելի վաղ ազդարարված երկուսից, հայտնել է IRNA գործակալությունը: Նախարարը նշել է, որ արբանյակը ծրագրվում է տիեզերք հասցնել իրանական «Սաֆիր» («Դեսպան») կրող-հրթիռի օգնությամբ: Խաթամին ընդգծել է, որ Իրանը մշտապես բարելավում է իր…
«Մեր զինված ուժերը պատրաստ են ջախջախիչ հարված հասցնել Իսրայելին», – Ազիզ Նասիրզադե
Իրանը պատրաստ է պատերազմի։ Այս մասին հայտարարել է Իրանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն, փոխանցում է NEWSru.co.il-ը։ «Մեր զինված ուժերը պատրաստ են ջախջախիչ հարված հասցնել Իսրայելին։ Մենք պատրաստ ենք օրվան, երբ թշնամին կոչնչացվի»,- ասել է իրանցի գեներալը՝ մեկնաբանելով Սիրիայի հարավ-արևմուտքում տեղի ունեցող վերջին իրադարձությունները։ Նրա խոսքով՝ Իսրայելի նկատմամբ հաղթանակը կազատի Սիրիային իսրայելական…
Մեղրիի մաքսակետում կանխվել է թմրամիջոցների ներկրման հերթական փորձը
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության և Սյունիքի մարզային վարչության Մեղրիի բաժնի աշխատակիցները համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները` Մեղրիի մաքսային կետ-բաժնի տարածքում զննել են Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Տ.Գ.-ի ուղեբեռը: Արդյունքում հայտնաբերվել է մոտ 49.5 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող…
Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Իրանի ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հունվարի 21-ին տեղի ունեցավ Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը Իրանի ԱԳՆ Եվրասիայի գլխավոր վարչության պետ Ղոլամռեզա Բաղերի Մողադամի հետ: Զրուցակիցները քննարկեցին երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, ուրվագծեցին երկու երկրների միջև քաղաքական և առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Այս համատեքստում երկուստեք կարևորվեց բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը: ՀՀ…
Ճապոնիան նորից կներմուծի իրանական նավթ
Ճապոնիան Չինաստանից, Հարավային Կորեայից, Հնդկաստանից եւ Թուրքիայից անմիջապես հետո վերսկսել Է իրանական նավթի ներմուծումը: Այդ մասին, հունվարի 21-ին հայտարարել Է Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին: «Ճապոնիան Չինաստանից, Հարավային Կորեայից, Հնդկաստանից եւ Թուրքիայից անմիջապես հետո նույնսպես սկսել Է իրանական նավթ ներմուծել,- նրա խոսքը մեջբերել Է IRNA գործակալությունը:- Աստիճանաբար ածխաջրածինների առեւտրից դրամամուտքերը կգան երկրի տնտեսություն»: Նա…
Մահդի Վեջդանին վերահաստատել է Իրանի հավասարակշռված դիրքորոշումն արցախյան հիմնախնդրի վերաբերյալ
Հունվարի 17-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ Մահդի Վեջդանիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները: Կողմերն անդրադարձել են նաև ս.թ. հունվարի 16-ին ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերիի՝ Ադրբեջան կատարած այցին և վերջինիս՝…
Իրանական հեռուստաընկերության լրագրողը ձերբակալվել է ԱՄՆ-ում
Իրանական «Press TV» հեռուստաընկերությունը հաղորդել է Վաշինգտոնում իր լրագրողի՝ Մարզի Խաշեմիի ձերբակալության մասին: «Մենք տեղեկացված ենք Press TV-ի լրագրող Մարզի Խաշեմիի ձերբակալության մասին», – ասված է հեռուստաընկերության թվիթերյան էջում: Նշվում է, որ Խաշեմիի ձերբակալության պատճառներն առայժմ հայտնի չեն: Նրան պաշտոնապես մեղադրանք չի առաջադրվել, այլ մանրամասներ չեն ներկայացվում:
Իրանը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը. Մայք Պոմպեո
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ սեփական արտադրության արբանյակով իրանական հրթիռակրի արձակումը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։ Պոմպեոն ընդգծել է, որ հրթիռակրի արձակումը ենթադրում է տեխնոլոգիաների օգտագործում, որոնք, փաստացի, նման են այն տեխնոլոգիաներին, որոնք կիրառվում են բալիստիկ հրթիռների ստեղծման մեջ։ «Այդ արձակումը նման զենք ստեղծելու վերջնական նպատակին…
Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարը կայցելի Բաքու
Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար Մոհամադ Հոսեյն Բագերին երկօրյա այցով կժամանի Բաքու. հայտնում է Report-ը: Նախատեսված են նրա հանդիպումները Ադրբեջանի նախագահի, վարչապետի և խորհրդարանի նախագահի հետ: Կքննարկվեն ռազմական և սահմանապահ ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև ահաբեկչության և տարածաշրջանի զարգացման հետ կապված հարցեր:
Իրանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Իրանի նախագահ Հասան Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը: Ռոհանին հույս է հայտնել, որ վարչապետի պաշտոնում Փաշինյանի նշանակումը կնպաստի երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերում հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը: Իսլամական Հանրապետության նախագահն իր ուղերձում քաջառողջություն, հաջողություն և բարգավաճում է մաղթել հայ ժողովրդին:
Ֆրանսիայի կոչը Իրանին
Ֆրանսիան կոչ է անում Իրանին` դադարեցնել ցանկացած գործունեություն, որը կապված է միջուկային զենք կրելու ունակ բալիստիկ հրթիռների հետ: Այդ մասին, ըստ РИА Новости-ի, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը: Նշենք, որ երեկ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը մոտ ժամանակներս մտադիր է երկու արբանյակ արձակել` հայրենական հրթիռակիրներով:
ԱՄՆ պատժամիջոցների դարաշրջանը երկար չի տևի. Էսհաղ Ջահանգիրը
Ամերիկյան պատժամիջոցների դարաշրջանը երկար չի տևի, քանի որ դրանք անարդյունավետ են, անտրամաբանական և չունեն աջակցություն, ասել է Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրը, հաղորդում է Tasnim-ը: Նրա խոսքերով, ԱՄՆ պաշտոնյաներն իրենց ջանքերն ուղղում են Իրանի ժողովրդի կենսամակարդակի իջեցմանը, որը, նրանց կարծիքով, ֆինանսական դժվարություններ կստեղծի և կհանգեցնի երկրի ներքին փլուզմանը: «Սակայն հենց մենք կարող ենք կրճատել այդ…
Հայաստանից արտահանվող ապրանքների հիմնական ուղղությունները
Արմենպրեսը տեղեկացնում է՝ Հայաստանի արտահանումը 2018թ-ի հունվար-հոկտեմբերին կազմել է 2003,9 մլն. դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11,7%-ով: Արտահանման ամենամեծ ծավալներն իրականացվել են դեպի Ռուսաստան, Շվեյցարիա և Բուլղարիա: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից: ՀՀ արտաքին առևտրի կառուցվածքի դինամիկան ըստ առանձին երկրների ցույց է տալիս, որ 2018-ի հունվար-հոկտեմբեր…
Կայցելի արդյո՞ք Փաշինյանը Իրան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպման մեկնարկային խոսքում նշում էր այն մասին, թե արդեն կորցրել է Մոսկվա այցելությունների եւ ՌԴ նախագահի հետ հանդիպումների հաշիվը: Նա հայտարարեց, թե արարողակարգը իրեն հուշել է, որ այլ երկրների ղեկավարների շարքում ամենահաճախակի այցելողների եռյակում է: Նկատելի էր Նիկոլ Փաշինյանի ժեստը Պուտինի ուղղությամբ, գուցե նաեւ ակնարկը, որ արդեն ժամանակն…














