Իրան
Իրանի և Իրաքի կենտրոնական բանկերի ղեկավարները համաձայնագիր են կնքել
Իրանի և Իրաքի կենտրոնական բանկերի ղեկավարները՝ Աբդոլնասեր Հեմաթին և Ալի ալ Ալաքը, Բաղդադում համաձայնագիր են կնքել երկրների միջև վճարային մեխանիզմի գործարկման վերաբերյալ, հայտնում է IRNA գործակալությունը: Համաձայնագրի գլխավոր խնդիրը խոչընդոտների վերացումն է՝ Իրանից ներմուծվող էլեկտրականության և գազի դիմաց իրաքյան կողմի վճարումների համար: Մեխանիզմը նաև պետք է օգնի մյուս ապրանքների համար վճարումներ կատարելիս: Համաձայնագիրը ստորագրվել է…
Իրաքը մտադիր չէ աջակցել ԱՄՆ-ին Իրանի դեմ պատժամիջոցների հարցում
Իրաքը չի դառնա Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականության մասնակիցը: Այս մասին փետրվարի 6-ին հայտարարել է Իրաքի վարչապետ Աբդել Մահդին՝ Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթիի հետ հանդիպման ժամանակ: «Իրաքը երբեք չի միանա Իրանի կամ ցանկացած այլ պետության դեմ պատժամիջոցների ռեժիմին»,- վարչապետի խոսքը մեջբերել է նրա մամուլի խոսնակը: Իրաքի իշխանության ղեկավարը «բարձր է գնահատել հարաբերությունների զարգացումը»…
Իրանը և Իրաքը համաձայնագիր են ստորագրել
Իրանի եւ Իրաքի կենտրոնական բանկերի ղեկավարները՝ Աբդոլնասեր Հեմաթին եւ Ալի ալ Ալաքը, Բաղդադում համաձայնագիր են կնքել երկրների միջեւ վճարային մեխանիզմի գործարկման վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 6-ին հայտնել Է IRNA գործակալությունը: Համաձայնագրի գլխավոր խնդիրը խոչընդոտների վերացումն Է Իրանից ներմուծվող Էլեկտրականության եւ գազի դիմաց իրաքյան կողմի վճարումների համար: Մեխանիզմը նաեւ պետք Է օգնի…
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Սիրիայի, ՌԴ-ի և Իրանի դեմ պատժամիջոցներին
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Սիրիայի դեմ պատժամիջոցներին, ինչպես նաև Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցներին՝ սիրիական կառավարությանն օժանդակելու համար։ «Մերձավոր Արևելքում Ամերիկայի անվտանգության ամրապնդում» անվամբ օրինագծին հավանություն է տվել 100 սենատորներից 77-ը։ Այն ներկայացվել էր հանրապետականների առաջնորդ Միտչ Մաքքոնելի կողմից։ Նշվում է, որ փաստաթուղթը քննարկվել է ավելի քան 1 ամիս։ Որպեսզի նախաձեռնությունն օրենքի ուժ ստանա,…
Պուտինը փետրվարի 14-ին Սոչիում կանցկացնի Սիրիային նվիրված ՌԴ-Իրան-Թուրքիա գագաթնաժողովը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 14-ին Սոչիում Սիրիային նվիրված եռակողմ գագաթնաժողով կանցկացնի Իրանի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ, ինչպես նաև առանձին երկկողմ հանդիպում՝ Իրանի իր պաշտոնակից Հասան Ռոուհանիի հետ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռոուհանիի հետ Պուտինի առանձնազրույցն իրոք պլանավորված է, այն փետրվարի 14-ին կկայանա Սոչիում Պուտինի, (Թուրքիայի նախագահ Ռեջեփ…
Աշոտ Կարապետյանը` լեռնադահուկային առաջնության հաղթող
Ծաղակաձորում ավարտվեց «Զարգացող երկրների լեռնադահուկի» առաջնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցումային վերջին օրը մարզիկները մրցեցին հսկա ոլորովայրէջ ձևում: Տղամարդկանց պայքարում կրկին հաղթեց Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Կարապետյանը: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրեցին Սերբիայի ներկայացուցիչները: Կանանց պայքարում մրցանակային բոլոր տեղերը զբաղեցրեցին Իրանի ներկայացուցիչները: Մրցաշարին մասնակցում էին 5 երկրի` Հայաստան, Իրան, Լիբանան, Սերբիա, Ղրղզստան: Ընդհանուր առմամբ առաջին անգամ անցկացվող մրցաշարին…
Իրանը նոր թևավոր հրթիռ է ներկայացրել
Իրանի Զինված ուժերը այսօր ներկայացրել են նոր` «Հովեյզե» հեռահար շառավղով թևավոր հրթիռ: Այդ մասին, ըստ РИА Новости-ի, հայտնում է Press TV-ն: Հրթիռի ցուցադրությունը տեղի է ունեցել Թեհրանում Իրանի ռազմական ձեռքբերումների ցուցահանդեսի ժամանակ: Միջոցառմանը ներկա է եղել Իրանի ՊՆ ղեկավար Ամիր Խատամին: Այդ հրթիռը պատկանում է «Սումար» ընտանիքին: Այն կարող է շուտով արձակվել և շատ բարձր…
Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ցանկանում են շրջանցել ԱՄՆ պատժամիջոցները
Գերմանիան, Ֆրանսիան եւ Միացյալ Թագավորությունը հատուկ թիրախային մեխանիզմ են ստեղծել՝ Իրանի հետ հաշվարկների համար, ինչը թույլ է տալիս շրջանցել ԱՄՆ պատժամիջոցները, հաղորդում է «NDR» հեռուստառադիոընկերությունը: Նշվում է, որ այս մեխանիզմը կկոչվի՝ «INSTEX-առեւտրային փոխանակմանն աջակցության գործիք»: Բրյուսելում գտնվող դիվանագիտական աղբյուրի համաձայն, «INSTEX»-ը կգրանցվի որպես մասնավոր կառույց: Այլ աղբյուրների հավաստմամբ `իրավաբանական անձը, որի հիման վրա կստեղծվի մեխանիզմը,…
Իրանը հայտնվել է վերջին 40 տարվա ընթացքում ամենաբարդ տնտեսական իրավիճակում․ Ռոհանի
Իրանը հայտնվել է վերջին 40 տարվա ընթացքում ամենաբարդ տնտեսական իրավիճակում, հայտնել է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին: «Այսօր մեր երկիրը գտնվում է ճնշման և տնտեսական պատժամիջոցների տակ, որոնք ծանրագույնն են վերջին 40 տարվա ընթացքում: Այսօր մենք ճնշման ենք ենթարկվում Միացյալ Նահանգների ու նրա դաշնակիցների կողմից: Եվ դրանում չկա բարեխիղճ կառավարության և իսլամական համակարգի մեղքը», –…
Իրանն Իսրայելի վրա ամենօրյա կիբեռգրոհներ Է իրականացնում. Նաթանյահու
Իրանն Իսրայելի վրա ամենօրյա կիբեռգրոհներ Է իրականացնում: Հունվարի 29-ին այս հայտարարությամբ հանդես Է եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն՝ Թել Ավիվում ելույթ ունենալով Cybertech-2019 կիբեռտեխնոլոգիաներին նվիրված խորհրդաժողովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Իրանն Իսրայելի վրա կիբեռգրոհներ Է իրականացնում ամենօրյա հիման վրա: Մենք հսկում ենք այդ գրոհները: Մենք տեսնում ենք այդ կիբեռգրոհները և ամեն անգամ դիմագրավում ենք դրանք»,- հայտարարել…
Կոռուպցիայի ընկալման ինդեքս. ԱՄՆ-ն առաջատարների ցանկում չէ
ԱՄՆ-ի ներկայիս կառավարությունը վերջին յոթ տարվա ընթացքում ամենավատ արդյունքներն արձանագրել «Transparency International»-ի կոռուպցիայի ընկալման ինդեքսում: Այդ մասին, վկայում են 2018 թվականի համար կազմված վարկանիշի տվյալները, որը հրապարակել Է այս միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը: Փաստաթղթի համաձայն, Միացյալ Նահանգները «վերջին յոթ տարվա ընթացքում առաջին անգամ չի կարողացել տեղ զբաղեցնել առաջին քսանյակում՝ հավաքելով 71 միավոր, ինչը 4-միավորով պակաս…
Իրանը և Սիրիան 11 համաձայնագիր են ստորագրել
Սիրիան եւ Իրանը 11 համաձայնագիր են ստորագրել, որոնք վերաբերում են երկու երկրների բազմակողմանի հաագործակցությանը, ներառյալ երկարաժամկետ ռազմավարական տնտեսական փոխգործակցության համաձայնագիրը: Տեղեկացնում է Սիրիայի «SANA» լրատվական գործակալությունը: Փաստաթղթերը, որոնք հունվարի 28-ին ստորագրվել են Իրանի առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրիի Դամասկոս կատարած այցի շրջանակում, ընդլայնում են համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիսք են տնտեսությունը, մշակույթը, կրթությունը, ենթակառուցվածքը, ներդրումները, բնակարանային շինարարությունը,…
Ֆրանսիան պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ լե Դրիանը հայտարարել է, որ Փարիզը պատրաստ է Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել ՝ իրականական բալիստիկ հրթիռների շուրջ բանակցություններում առաջընթացի բացակայության դեպքում: Հայտնում է «Ռիա Նովոստի»-ն մեջբերելով «Reuters» գործակալությունը: «Մենք շատ դժվարին երկխոսություն ենք սկսել։ Եթե դա դրական արդյունքի չհանգեցնի, մենք պատրաստ ենք կոշտ պատժամիջոցներ կիրառել, եւ նրանք դա գիտեն»,- ասել է…
«ԵԱՏՄ-ի համար կարևոր է շարունակել առևտրատնտեական հարաբերությունների զարգացումը դրա անդամ չհանդիսացող երրորդ երկրների հետ», – Նիկոլ Փաշինյան
ԵԱՏՄ-ի համար կարևոր է շարունակել առևտրատնտեական հարաբերությունների զարգացումը դրա անդամ չհանդիսացող երրորդ երկրների՝ Իրանի, Չինաստանի, Իսրայելի հետ, ինչը լրացուցիչ ազդակ կլինի ԵԱՏՄ-ն համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրելու հարցում։ Այս մասին Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը հանձնաժողովում ելույթ ունեցավ ԵԱՏՄ օրգաններում Հայաստանի նախագահության մեկնարկի կապակցությամբ։ «Իրանի ու Չինաստանի հետ համապատասխան համաձայնագրերի…














