Իրան
Սոչիում կկայանա ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի նախագահների` Սիրիայի հարցով հերթական հանդիպումը
Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահներն այսօր Սոչիում Սիրիայի հարցով բանակցություններ կվարեն: Այս մասին հայտնում է ռուսական Առաջին ալիքը: Սա արդեն Սիրիայում իրավիճակի կարգավորման հարցով երեք նախագահների չորրորդ գագաթնաժողովն է: Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոհանին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը կքննարկեն սահմանադրական հանձնաժողով ստեղծելու հարցը, որում պետք է ընդգրկվեն Դամասկոսի և սիրիական ընդդիմության ներկայացուցիչները: Բանակցությունների ընթացքում 3 երկրների…
ԱՄՆ-ը հաղթանակ է անվանել Իրանի հայցով ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը
ԱՄՆ-ը որպես իր հաղթանակ է դիտարկում Թեհրանի հայցով ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը։ Հայցը վերաբերել է իրանական մի շարք ակտիվների։ Փետրվարի 13-ին դատարանը մերժել է Իսլամական Հանրապետության բազմաթիվ պահանջներ։ Պետդեպարտամենտի մամուլի ծաայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Պալադինոն հայտարարել է, որ դատարանը մերժել է «Իրանի բազմաթիվ անհիմն պահանջներ և զգալի սեղմել մյուսները», փոխանցում է ТАСС գործակալությունը։ Նրա խոսքով՝…
Նեթանյահուն կրկին սպառնացել է Իրանին
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն Իրանին ուղղված հերթական սպառնալիքով է հանդես եկել. տեղեկացնում է France-Presse գործակալությունը: Հայֆա նավահանգստի ռազմածովային բազա կատարած այցի ընթացքում Նեթանյահուն Իրանին զգուշացրել է, որ իսրայելական հրթիռները շատ հեռու կարող են թռչել: «Հրթիռները, որոնք դուք տեսնում եք իմ հետևում, կարող են շատ հեռու թռչել, ցանկացած թշնամու, այդ թվում՝ մեր տարածաշրջանում Իրանի կողմնակիցների դեմ»,-…
Իսրայելի և Իրանի փոխադարձ սպառնալիքները
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն պատասխանել է իրանական իշխանությունների՝ Թել Ավիվ և Հայֆա քաղաքները ոչնչացնելու սպառնալիքներին. հայտնում է Рамблер-ը`MIGnews.com-ին հղումով: Փետրվարի 11-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավագ հրամանատար Յադոլլա Ջավանին Իսլամական հեղափոխության 40-ամյակի տոնակատարության ժամանակ սպառնացել էր ԱՄՆ-ի հարձակման դեպքում ոչնչացնել Թել Ավիվ և Հայֆա քաղաքները: «Ես չեմ անտեսում իրանական ռեժիմի սպառնալիքները, սակայն դրանք չեն…
Թրամփն Իրանին քննադատել է պարսկերեն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարսկերեն քննադատել է Իրանի իշխանություններին։ Այս մասին հաղորդագրությունը նա հրապարակել է Twitter-ի իր էջում։ «Կոռուպցիայի 40 տարի։ Ճնշումների 40 տարի։ Ահաբեկչության 40 տարի։ Իրանի ռեժիմը ստեղծել է միայն «ձախողման 40 տարի»։ Այդքան երկար տառապող իրանցի ժողովուրդն ավելի պայծառ ապագայի է արժանի»,-գրել է Թրամփը։ Նա հաղորդագրությունը կրկնօրինակել է նաև անգելերն։ Պարսկերենը (ֆարսի)…
Լիբանանի նախագահն Իրանին հորդորել է օժանդակել Սիրիա փախստականների վերադարձին
Իրանը պետք է իր դերը խաղա սիրիացի փախստականների հայրենիք վերադառնալու գործընթացում: Այդ մասին հայտարարել է Լիբանանի նախագահ Միշել Աունը Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ Բեյրութում կայացած հանդիպումից հետո: «Իրանն իր դերն ունի փախստականների վերադարձին օգնելու գործում: Նոր կառավարությունը հատուկ նշանակություն կտա այդ հարցին»,-Աունի խոսքը մեջբերում է LBC լիբանանյան հեռուստաալիքը: Զարիֆն իր հերթին Իրանի…
Ռուսաստանը մտադիր է հասնել ԵՄ-Իրան հաշվարկների մեխանիզմին մասնակցությանը. ՌԴ ԱԳՆ տեղակալ
Ռուսաստանը կաշխատի հասնել Իրանի և ԵՄ-ի միջև ստեղծված հաշվարկների մեխանիզմի աշխատանքներին մասնակցությանը: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը. հայտնում է РИА Новости-ն: Ըստ նրա` Ռուսաստանը կշարունակի համապատասխան ջանքերը մեխանիզմի ղեկավարության և համապատասխան երկրների հետ շփումներում: Հիշեցնենք, որ ստեղծված մեխանիզմը, որը կոչվում է INSTEX, սկզբնական շրջանում կենտրոնացած կլինի Իրանի ժողովրդի համար…
Իրանում շարունակվում են Իսլամական հեղափոխության 40-ամյակի տոնախմբությունները
Իրանն արդեն մի քանի օր է՝ տոնում է 1979թ. Իսլամական հեղափոխության 40-ամյակը: Այսօր տոնախմբությունները վաղ առավոտից սկսվել են Իրանի ավելի քան 1000 քաղաքում և 10 հազար գյուղում: Հեղափոխության օրվա առթիվ ելույթ է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Տոնախմբություններին ներկա են գտնվել նաև արտասահմանցի քաղաքական, հասարակական, գործիչներ, գիտնականներ: Միջոցառումների մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել Իսլամական հեղափոխության…
Ադրբեջանի և Իրանի սահմանին սահմանախախտ է ոչնչացվել
Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության աշխատակիցները սահմանախախտի են ոչնչացրել, ով անօրինական կերպով փորձել է հատել Իրանի և Ադրբեջանի սահմանը. հայտնում է Haqqin.az-ը: Սահմանախախտին հրամայված է եղել կանգնել, սակայն նա չի ենթարկվել պահանջին: Նրա մոտ հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացու անձնագիր` Զուլֆուղար Հուսեյն Սեյֆուլաև օղլուի անունով: Ներկյաումս հետաքննություն է տարվում:
Փարիզում հազարավոր իրանցիներ պահանջում են իսլամական ռեժիմի փոփոխություն
Մի քանի հազար իրանցիներ, ովքեր Իրանի ժողովրդի մոջահեդների կազմակերպության աջակիցներ են, դուրս են եկել Փարիզի փողոցներ ու բողոքի ակցիա կազմակերպել: Նրաք կոչ են անում հայրենիքում իշխանությունից հեռացնել արդեն 40 տարի երկիրը կառավարող իսլամական ռեժիմին: Այս մասին հաղորդում է Al Arabiya-ն: Ընդդիմադիր իրանցիների բողոքի ակցիային են մասնակցել ինչպես ֆրանսիացի քաղաքական գործիչներ, այնպես էլ Ալժիրի նախկին վարչապետը,…
Իրանի հոգևոր առաջնորդը մահ է մաղթել Թրամփին
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին բացատրել է «Կորչի´ ԱՄՆ-ն» կարգախոսը` ասելով, որ այն նշանակում է մահ ցանկանալ: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: ««Կորչի´ ԱՄՆ-ն» կարգախոսը նշանակում է «Կորչի´ Թրամփը» (ԱՄՆ նախագահ), Ջոն Բոլթոնը և Պոմպեոն (պետքարտուղար Մայքը): Դա նշանակում է մահ այն ոչ մեծաթիվ մարդկանց համար, ովքեր ղեկավարում են ԱՄՆ-ն: Մենք…
Պոմպեոն Իրանի դեմ ավելի խիստ սահմանափակումների կոչ է արել
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրանի դեմ ավելի խիստ սահմանափակումների կոչ է արել՝ նրա հրթիռային ծրագիրը զսպելու համար: «Իրանի կողմից հրթիռների վերջին արձակումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ գործարքը չի խոչընդոտում Իրանի հրթիռային ծրագրին: Իրանը ՄԱԿ Անվտանգության խորհրդին մարտահրավեր է նետում՝ զարգացնելով բալիստիկ հրթիռների իր հնարավորությունները: Մենք պետք է վերականգնենք ավելի խիստ սահմանափակումները՝ Իրանի հրթիռային…
Հայաստան թմրանյութ տեղափոխելու կասկածանքով Իրանի քաղաքացի է ձերբակալվել
Իրանից Հայաստան թմրանյութ տեղափոխելու կասկածանքով փետրվարի լույս 6-ի գիշերը Սյունիքի մարզի «Կարճևան» հսկիչ անցակետում ձերբակալվել է Իրանի քաղաքացի: Ինչպես հայտնում է Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ վարչությունը, ՀՀ սահմանն անցնող բեռնատար մեքենայի զննման արդյունքում հայտնաբերվել է ավելի քան 57 գրամ թմրանյութ։ Ավտոմեքենայի վարորդը՝ Իրանի քաղաքացի, օրենքով սահմանված կարգով փոխանցվել է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին։
Պոմպեոն հայտնել է Վենեսուելայում Իրանի ու «Հըզբոլլահ»-ի ազդեցության մասին
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հաստատում է, որ Իրանն ու լիբանանյան շիայական «Հըզբոլլահ» շարժումը Վենեսուելայում ազդեցություն ունեն։ «Մարդիկ չգիտեն, որ «Հըզբոլլահ»-ն ակտիվ բջիջներ ունի։ Իրանցիներն ազդեցություն ունեն Վենեսուելայի, ինչպես նաև ողջ Հարավային Ամերիկայի ժողովրդի վրա»,- ասել է Պոմպեոն Fox Business-ի հետ հարցազրույցում։ Նրա խոսքով՝ ինքը պատրաստվում է քննարկել դա նաև Մերձավոր Արևելքի հարցերով համաժողովի ժամանակ, որը…














