լա լիգա
Չավին Լա Լիգայի տիտղոսը համարում է ավելի բնական հաղթանակ, քան Չեմպիոնների լիգան: «Կարծում եմ, որ ավելի դժվար է հաղթել Չեմպիոնների Լիգան: Լա Լիգայում հաղթելն ավելի բնական է: Չեմպիոնների լիգայում միշտ չէ, որ հաղթում է ուժեղագույնը: Մանրամասները կան։ Լա Լիգայում հաջողությունն ավելի բնական է»,- ասել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը։
«Բարսելոնան» Իսպանիայի առաջնությունում տարել է 5 հաղթանակ։ Չավիի թիմը 6-րդ տուրում 3:0 հաշվով հաղթել է Էլչեին։ Լա լիգայի ընթացիկ մեկնարկային խաղում կատալոնացիները միավորներ են կորցրել միայն մեկ անգամ՝ ոչ-ոքի խաղալով «Ռայո Վալեկանոյի» հետ (0:0): Դրանից հետո նրանք խոշոր հաղթանակներ են տարել առաջնության բոլոր խաղերում։ Հոկտեմբերի 1-ին «Բարսելոնան» արտագնա խաղում կխաղա «Մալյորկայի» հետ:
Լիոնել Մեսսին օրացուցային տարվա ընթացքում գոլային փոխանցումների կատարման ամենաբարձր ցուցանիշն է գրանցել: Երեկ Լիգա 1-ի 7-րդ տուրի ՊՍԺ-Բրեստ խաղում (1:0) արգենտինացին գոլային փոխանցում կատարեց Նեյմարին։ Սա Մեսսիի 17-րդ գոլային փոխանցումն է 2022 թվականին Ֆրանսիայի առաջնության խաղերում։ Լայոնելի համար սա լավագույն ցուցանիշն է օրացուցային տարվա ընթացքում գոլային փոխանցումների քանակով։ Մինչ այդ նա կատարել է 16 գոլային…
«Բարսելոնան» Լա լիգայի 32-րդ տուրում սեփական հարկի տակ պարտվեց «Կադիսին» 0:1 հաշվով: Մինչ այդ կատալոնական ակումբը սեփական հարկի տակ պարտվել էր «Այնտրախտին» (2:3) Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում։ Բարսելոնան 2003 թվականի ապրիլից հետո առաջին անգամ սեփական հարկի տակ երկու անընդմեջ պարտություն կրեց։
Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան բավական ամբիցիոզ հայտարարություն է արել։ Նա ասել է, որ «Բարսելոնան» դառնալու է Լա Լիգայի այս մրցաշրջանի չեմպիոն։ Լապորտայի խոսքերը փոխանցում է AS պարբերականը։ Լապորտան վստահություն է հայտնել «Բարսան» կարող է դառնալ չեմպիոն ու դա պետք է լինի։ Նա նշել է, որ մրցաշրջանի վերջում ակումբն ավելի ուժեղ է դարձել, թիմը սկսել…
Իսպանիայի Լա Լիգայի նախագահ Խավյեր Տեբասը անկեղծացել է ու խոսել իր ցանկությունների մասին՝ կապված տրանսֆերների հետ։ Նրա խոսքերը փոխանցում է ABC-ն։ Նա ցանկություն է հայտնել, որ Էրլինգ Հալանդը տեղափոխվի «Բարսելոնա», իսկ Կիլիան Մբապեն՝ «Ռեալ» Մադրիդ։ Տեբասը նրանց անվանել է աշխարհի լավագույն երկու ֆուտբոլիստները ու ցանկություն հայտնել, որ Լա Լիգային բախտը ժպտա այնպես, ինչպես նախկինում, երբ…
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման տպավորիչ արդյունք է գրանցել ակումբի կազմում։ Այս մասին հայտնում է Opta-ն։ Ֆրանսիացին Լա Լիգայի 25-րդ տուրում «Ալավեսի» դեմ խաղում դարձել է գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։ Սրա շնորհիվ նա Իսպանիայի առաջնությունում գոլերի թիվը հասցրել է 210-ի, իսկ գոլային փոխանցումների թիվը՝ 91-ի։ Նշվում է, որ նման ցուցանիշ «Ռեալի» վերջին 50…
Սրտի հետ կապված խնդիրների պատճառով կարիերան վաղաժամ ավարտած արգենտինացի աստղ Սերխիո Ագուերոն նշել է, թե որն է Լա Լիգայում խփած իր լավագույն գոլը։ Ֆուտբոլիստի խոսքերը փոխանցում է Լա Լիգայի մամուլի ծառայությունը։ Նա նշել է, որ իր համար ամենաառանձնահատուկ «Ռեալի» դարպասը խփած գոլն է եղել։ Նրա խոսքով՝ այդ ժամանակ դեռ ինքը չգիտեր, որ շուտով ավարտելու է…
Մադրիդի «Ռեալը» երեկ Լա Լիգայի հերթական տուրում 4-1 հաշվով հաղթեց «Վալենսիային»։ Խաղի ընթացքում մի յուրահատուկ ռեկորդի հեղինակ դարձավ մադրիդյան ակումբի ֆրանսիացի գոլահար Կարիմ Բենզեման։ Նա իր գոլը հեղինակեց 11-մետրանոցից ու դարձավ «Ռեալի» պատմության միակ ֆուտբոլիստը, որը 15 11-մետրանոց է իրացրել ու ոչ մի դեպքում չի վրիպել։ Այս մասին Twitter-ում գրել է MisterChip անվանումով օգտատերը։ Նշենք,…
«Կադիսի» հետ գոլազուրկ ոչ-ոքիից հետո Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Լա Լիգայում չեմպիոնության պայքարում իրենց գլխավոր մրցակցի մասին։ Անչելոտիի խոսքերն է փոխանցում Marca-ն։ Մարզչի խոսքով՝ իրենց գլխավոր մրցակիցը «Սևիլյան» է ու նրա հետ պետք է պայքարի «Ռեալը»։ Անչելոտին նշել է, որ «Սևիլյան» ունակ է պայքարել առաջին տեղի համար ու մադրիդյան ակումբն այժմ…
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ամփոփել է «Էլչեի» հետ հանդիպումը, որում «Բարսան» կարողացավ հաղթանակի հասնել 3-2 հաշվով։ Նա նշել է, որ կատալոնական ակումբի համար 3 միավորն այժմ ոսկու արժեք ունի։ Չավիի խոսքով՝ ինքը 6 տարի չի եղել Լա Լիգայում ու որոշ մարտավարական հարցեր իրեն զարմացնում են, որի համար «Բարսան» թանկ է վճարում։ Նա նշել է…
Իսպանական Լա Լիգան առաջնության հեռարձակման իրավունքը 2022/23 մրցաշրջանից մինչև 2026/27 թվականների մրցաշրջանը վաճառել է Movistar ու DAZN հեռուստաալիքներին։ Այս մասին հայտնում է Լա Լիգայի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ գործարքի արժեքը կազմել է 4,95 միլիարդ եվրո։ Ըստ աղբյուրի՝ հեռուստաալիքներից յուրաքանչյուրն ամեն տուրից ստանալու է 5 հանդիպում հեռարձակելու իրավունք։
Երեկ Կատալոնական «Բարսելոնան» հերթական միավորները կորցրեց Լա Լիգայում՝ ոչ-ոքի խաղալով «Օսասունայի» հետ խաղում։ Հանդիպումից հետո «Բարսայի» երկրպագուներն իրենց բողոքն են արտահայտել ակումբի նախագահ Ժոան Լապորտայի նկատմամբ, իսկ որոշները նրա հասցեին տարբեր վիրավորական արտահայտություններ են հնչեցրել։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Նշվում է, որ Լապորտան փորձել է ինչ-որ կերպ արձագանքել իր հասցեին հնչող մեղադրանքներին, բայց կարճ…
Հայաստանի ազգային հավաքականի ու ղազախական «Կայրաթի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը կարող է ձմռանը տեղափոխվել իսպանական Լա Լիգա։ Այս մասին գրում է Vesti-ն։ Նշվում է, որ Հովհաննիսյանով հետաքրքրված են միանգամից մի շարք գրանդ ակումբներ, այդ թվում՝ ակումբ Լա Լիգայից։ Բայց աղբյուրը չի նշում, թե կոնկրետ որ ակումբի մասին է խոսքը։ Նշվում է նաև, որ «Կայրաթը» հետաքրքրված է…
Կատալոնական «Բարսելոնան» Լա Լիգայի 15-րդ տուրում հյուրընկալվեց «Վիլյառեալին» ու կարողացավ հաղթել 1-3 հաշվով։ Հանդիպումից հետո «Բարսայի» նորանշանակ մարզիչ Չավին ամփոփել է հանդիպումը։ Նա խոստովանել է, որ «Վիլյառեալը» արժանի չէր պարտության, բայց նաև նշել է, որ ֆուտբոլում առանց հաջողության ոչնչի հնարավոր չէ հասնել։ Չավիի խոսքով՝ այդ 3 միավորներն իրենց համար ոսկի արժեն, որովհետև դա իրենց առաջին…