Այս երեք միավորները ոսկի արժեն․ Չավի-Azat TV
Սպորտ
11:06 28/11/2021

Այս երեք միավորները ոսկի արժեն․ Չավի

Կատալոնական «Բարսելոնան» Լա Լիգայի 15-րդ տուրում հյուրընկալվեց «Վիլյառեալին» ու կարողացավ հաղթել 1-3 հաշվով։

Հանդիպումից հետո «Բարսայի» նորանշանակ մարզիչ Չավին ամփոփել է հանդիպումը։

Նա խոստովանել է, որ «Վիլյառեալը» արժանի չէր պարտության, բայց նաև նշել է, որ ֆուտբոլում առանց հաջողության ոչնչի հնարավոր չէ հասնել։

Չավիի խոսքով՝ այդ 3 միավորներն իրենց համար ոսկի արժեն, որովհետև դա իրենց առաջին արտագնա հաղթանակն էր։

Իսպանացի մասնագետն ասել է նաև, որ նրանք գերազանց թիմի դեմ էին խաղում ու դաշտում ավելի քիչ էին գերիշխում, քան սպասում էին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ