Լուկա Յովիչ

  • Ռեալի հարձակվող չի լքի ակումբը

    Ռեալի հարձակվող չի լքի ակումբը

    Marca-ի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը չի լքի ակումբը այս տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Մադրիդցիները վախենում են հարձակման գիծն էլ ավելի թուլացնելուց, քանի որ հարձակվողներ Կարիմ Բենզեման ու Մարիանո Դիասը վնասվածք ունեն։ Յովիչի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել «Արսենալը», իսկ «Ռեալը» այժմ շահագրգռված չէ գործարք կնքել։

  • Ռեալը պատրաստվում է ձմռանը հրաժեշտ տալ միանգամից 6 խաղացողի

    Ռեալը պատրաստվում է ձմռանը հրաժեշտ տալ միանգամից 6 խաղացողի

    Մոտենում է ձեմռային տրանսֆերային պատուհանը և ակումբները պետք է արդեն որոշեն, թե ինչ տրանսֆերային քաղաքականություն են իրականացնելու։ Լուրեր են ստացվում, որ Մադիդի «Ռեալը» պատրաստվում է առաջիկայում հրաժեշտ տալ միանգամից մի քանի ֆուտբոլիստի։ Իսպանական ակումբի այսպիսի մտադրության մասին գրում է AS պարբերականը։ Նշվում է, որ այդ ֆուտբոլիստներն են՝ Գարեթ Բեյլը, Էդեն Ազարը, Իսկոն, Մարսելոն, Լուկա Յովիչը…

  • Յովիչը կարիերան կարող է շարունակել այլ ակումբում

    Յովիչը կարիերան կարող է շարունակել այլ ակումբում

    «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը հայտնվել է անգլիական երկու ակումբի ուշադրության կենտրոնում։ Նշվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Արսենալը» և «Վեսթ Հեմը», սակայն ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան շարունակել Բունդեսլիգայում, կամ Ա Սերիայում։ Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը «սերուցքայինների» կազմում մասնակցել է չորս հանդիպման, որոնցում որևէ արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել։

  • Յովիչը կարող է տեղափոխվել Յուվենտուս

    Յովիչը կարող է տեղափոխվել Յուվենտուս

    «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը կարող է տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս» վարձակալության հիմունքներով: Նշվում է, որ ակումբը հետաքրքրված է ֆուտբոլիստին վարձակալելու տարբերակով: Իսպանական ակումբն, իր հերթին, ցանկանում է մշտական հիմունքներով բաժանվել ֆուտբոլիստից: Եթե գործարքը կայանա, ապա ամենայն հավանականությամբ, այն իր մեջ կներառի նաև տրանսֆերը գնելու պարտավորություն: Նախորդ մրցաշրջանում 23-ամյա հարձակվողը գերմանական Բունդեսլիգայի 18 հանդիպման է մասնակցել, որոնցում…

  • Յովիչի ծառայություններով հետաքրքրված է Յուվենտուսը

    Յովիչի ծառայություններով հետաքրքրված է Յուվենտուսը

    «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»։ Նշվում է, որ ֆուտբոլիստը արդեն նախորդ մրցաշրջանում վարձակալությամբ հանդես էր գալիս «Այնտրախտում», իսկ «սերուցքայինների» կազմում այնքան էլ հույսեր չեն կապում խաղացողի հետ։ «Ռեալը» պատրաստ է դիտարկել նրա վերաբերյալ առաջարկությունները, քանի որ ուզում են ազատվել խաղացողից և նախապատվություն չեն տա վարձակալությանը։ Այս մասին տեղեկանում ենք todofichajes-ից։  

  • Յովիչը կարող է մի քանի օրվա ընթացքում հեռանալ Ռեալից

    Յովիչը կարող է մի քանի օրվա ընթացքում հեռանալ Ռեալից

    Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Լուկա Յովիչը կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին գրել է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։ Նա նշում է, որ 23-ամյա հարձակվողով հետաքրքրված է իտալական «Սամպդորիան»։ Սերբը մադրիդյան ակումբ է տեղափոխվել 2019 թվականին։ Նշենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի փակվելուն մի քանի օր է մնացել։

  • Ռեալը Հալանդին ձեռք բերելու համար պատրաստ է բաժանվել մի քանի ֆուտբոլիստներից

    Ռեալը Հալանդին ձեռք բերելու համար պատրաստ է բաժանվել մի քանի ֆուտբոլիստներից

    Ռեալը պատրաստվում է վաճառել մի շարք ֆուտբոլիստների, ովքեր ներկայումս վարձակալությամբ հանդես են գալիս այլ ակումբներում, որպեսզի միջոցներ ստանա Էրլինգ Հալանդին ձեռք բերելու համար: Նշվում է, որ Արսենալը մտադիր է Ռեալից գնել Մարտին Էդեգորին, իսկ մադրիդյան ակումբը պատրաստ է լսել լոնդոնյան ակումբի առաջարկը: Այս ցուցակում են ընդգրկվել նաև Դանի Սեբալյոսը, ով  վարձավճարով հանդես է գալիս Արսենալում,…

  • Լուկա Յովիչը հնարավոր է հեռանա Ռեալից

    Լուկա Յովիչը հնարավոր է հեռանա Ռեալից

    Marca-ի հաղորդմամբ՝ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը հնարավոր է ձմռանը հեռանա ակումբից։ Թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դեմ չէ Յովիչից բաժանվելուն: Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողը վերջապես կորցրել է ֆրանսիացի մասնագետի վստահությունը: Մրցաշրջանի ընթացքում Յովիչը «Ռեալի» կազմում անցկացրել է 207 րոպե և չի դարձել գոլի հեղինակ:

  • Լուկա Յովիչը վնասվածք է ստացել

    Լուկա Յովիչը վնասվածք է ստացել

    «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը վնասվածք է ստացել։ «Այսօրվա թեստերի արդյունքում, Յովիչի մոտ ախտորոշվել է աջ ազդրի մկանների բորբոքում։ Վերականգնման ժամկետի մասին հայտնի կդառնա ավելի ուշ»,- հայտնել է ակումբը:

  • Ռեալի հարձակվողը կարող է ազատազրկվել

    Ռեալի հարձակվողը կարող է ազատազրկվել

    Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչին ազատազրկում է սպառնում՝ կարանտինային կանոնները խախտելու համար։ Այս մասին հայտնում է Marca-ն։ Սերբ հարձակվողը հայրենիք վերադառնալուց հետո պետք է մնար 28-օրյա ինքնամեկուսացման մեջ, բայց վերադարձից օրեր անց նրան նկատել են Բելգրադի փողոցներում։ Ըստ աղբյուրի՝ Յովիչն ասել է, թե տեղյակ չի եղել սահմանափակումներից։ Նշվում է, որ ֆուտբոլիստն արդեն 30 հազար եվրո…

  • Միլանը և Յովիչի գործակալը չեն կարողացել համաձայնեցնել պայմանագրի պայմանները

    Միլանը և Յովիչի գործակալը չեն կարողացել համաձայնեցնել պայմանագրի պայմանները

    Calciomercato-ի հաղորդմամբ՝ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը, հավանաբար, չի տեղափոխվելու «Միլան»: «Միլանը» բանակցություններ է ունեցել Յովիչի գործակալի հետ, սակայն կողմերը այդպես էլ համաձայնության չեն եկել։ Հարձակվողի գործակալը պահանջել է 5 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում։ «Միլանը» դեռևս չի կարող թույլ տալ այդպիսի գումար վճարել խաղացողներին:

  • Հավանական է, որ Յովիչը կտեղափոխվի ԱՊԼ

    Հավանական է, որ Յովիչը կտեղափոխվի ԱՊԼ

    Մադրիդի «Ռեալի»հարձակվող Լուկա Յովիչի ծառայություններով հետաքրքրված է«Չելսին» և հավանական է, որ ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Անգլիայում: Այս մասին գրում է AS- ը:    

  • Յովիչը վերսկսել է մարզումները

    Յովիչը վերսկսել է մարզումները

    «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչն ապաքինվել է աջ ոտքի վնասվածքից և վերսկսել է թիմային մարզումները: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վնասվածքը ստացել էր մայիսին: Այս մասին հայտնում է Marca-ն: որը ստացել էր մայիսին:

  • Ռեալի հարձակվողը ամռանը կարող է տեղափոխվել Միլան

    Ռեալի հարձակվողը ամռանը կարող է տեղափոխվել Միլան

    Գերմանական «Այնտրախտից» Մադրիդի «Ռեալ» տեղափոխվել Լուկա Յովիչն այժմ էլ կարող է տեղափոխվել իտալական «Միլան», սակայն այս անգամ վարձավճարով։ Corriere dello Sport-ի հաղորդմամբ՝ «Ռեալը» համաձայն է սերբ հարձակվողին մեկ տարով վարձակալությամբ տրամադրել միլանյան ակումբին։ Նշվում է, որ տեղափոխությունը կարող է տեղի ունենալ առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Նշենք նաև, որ Յովիչը չկարողացավ ամրապնդվել Չիդանի գլխավորած թիմում։

  • Ռեալի հարձակվողով հետաքրքրված է Միլանը

    Ռեալի հարձակվողով հետաքրքրված է Միլանը

    «Ռեալ»-ի հարձակվող Լուկա Յովիչի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»: Ֆուտբոլիստը տևական ժամանակ ակումբի ուշադրության կենտրոնում է, և հայտնի է, որ «Միլանը» ցանկանում է վարձակալել Յովիչին` երկու մրցաշրջանով: Այս մասին տեղեկանում ենք Football Italia-ից: