Ռեալը պատրաստվում է վաճառել մի շարք ֆուտբոլիստների, ովքեր ներկայումս վարձակալությամբ հանդես են գալիս այլ ակումբներում, որպեսզի միջոցներ ստանա Էրլինգ Հալանդին ձեռք բերելու համար:
Նշվում է, որ Արսենալը մտադիր է Ռեալից գնել Մարտին Էդեգորին, իսկ մադրիդյան ակումբը պատրաստ է լսել լոնդոնյան ակումբի առաջարկը:
Այս ցուցակում են ընդգրկվել նաև Դանի Սեբալյոսը, ով վարձավճարով հանդես է գալիս Արսենալում, Գարեթ Բեյլը (Տոտենհեմ), Բրահիմ Դիասը (Միլան) և Լուկա Յովիչը (Այնտրախտ):
Այս մասին տեղեկանում ենք The Times-ից:
