խաղաղություն
Խաղաղությունը չի կարող պարտադրվել. Տոյվո Կլաարը` Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակի մասին
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան էջում գրել է. «Այսօր կրկին տեղեկություններ ստացանք երեք հայ զինվորի մահվան և մեկ ադրբեջանցի զինվորի` վիրավորում ստանալու մասին: Այս և շատ այլ չարդարացված զոհերի առկայությունը սնում է ատելությունն ու անկայունությունը: Գործողությունների անվտանգությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե սահմանները հարգվում են, իսկ զորքերը…
ԱՄՆ-ը հանձնառու է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
Սեպտեմբերի 27-ին հիշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության զոհերին և ցավակցում ու զորակցում ենք զոհվածների, վիրավորների ընտանիքներին։ Միացյալ Նահանգները հանձնառու է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործին: Այդ մասին ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Ֆեյսբուքի էջում հրապարակված գրառման մեջ: ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին մոմ է վառում Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։
Պատանդի գիտակցությամբ խաղաղությունը չի կերտվի
Եթե Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունն իր վարչության անդամներից մեկի գրառումով է խոսում և դա է իրենց ճշմարտության ընկալումն, ուրեմն համարեք որ այդ գրառման ընկալումը պետականության վրա արձան դնելու փորձ է: Ես չեմ ընկալում այդ գրառումը որպես մանևր, ոչ էլ ընկալում եմ այն, որպես ճշմարտության գիտակցում, ընդհակառակը՝ մթագնում է, պատանդի հոգեվիճակում հայտնված մարդկանց դրսևորում: Այլ բացատրություն չեմ…
Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամներն անդրադարձել են խաղաղության ուղղված ջանքերին
ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանը, խմբի անդամներ Մարիամ Պողոսյանը, Նարեկ Բաբայանը և Ռուստամ Բաքոյանը հունիսի 16-ին Իրանում հանդիպել են ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ: Կողմերը բարձր են գնահատել երկու պետությունների բարեկամական հարաբերությունները, որոնք հարյուրավոր տարիների պատմություն ունեն և կառուցվել են փոխվստահության ու փոխադարձ հարգանքի հիման վրա: Պատգամավորները համոզմունք են հայտնել,…
Բաքուն տարածքային ամբողջականության հարցում առաջընթաց է սպասում Հայաստանի․ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը հոդված է հրապարակել՝ «Բարի կամքի բոլոր մարդիկ պետք է աջակցեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին» վերնագրով։ Նա դրանում նշել է, թե որ հարցերում է պաշտոնական Ադրբեջանը առաջընթաց ակնկալում Հայաստանից։ Նրա խոսքով՝ Բաքուն առաջընթաց է ուզում տեսնել հաղորդակցությունների վերականգնման, սահմանազատման, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների ճանաչման հարցերում։ Գրոսը նշել է,…
Թուրքիայում Էրդողանի գլխավորությամբ կքննարկվի հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը
Վաղը՝ ապրիլի 12-ին, նախատեսված է Թուրքիայի Կառավարության նիստը՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber-ից։ Նշվում է, որ նիստի օրակարգի մաս կազմող արտաքին հարցերի թվում է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի թեման։ Ըստ աղբյուրի՝ քննարկվելու է նաև ռուս-ուկրաինական զարգացումները, ինչպես նաև, Թուրքիայի դիվանագիտական ջանքերը՝ կազմակերպելու Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր…
Ռուսաստանը ցեղասպանություն է իրականացրել Ուկրաինայում․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Կիևի մարզում գտնվող ազատագրված Բուչա քաղաք, որտեղից հրապարակված սարսափելի կադրերը ցնցել էինք ողջ աշխարհը։ Այս մասին գրում է BBC-ն։ Նշվում է, որ այցի շրջանակներում Զելենսկին զրուցել է նաև տեղի բնակիչների հետ։ Նա իր խոսքում նշել է, որ Ռուսաստանը ռազմական հանցագործություններ ու ուկրաինացիների ցեղասպանություն է իրականացրել։ Նա նաև ընդգծել է,…
Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունների անհապաղ մեկնարկին․ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա Կառավարության նիստում խոսեց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցին։ Նա հայտնեց, որ Հայաստանը պատրաստակամ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու։ Փաշինյանն ընդգծեց նաև, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության մասին բանակցությունների անհապաղ մեկնարկին։ Վարչապետն անդրադարձավ նաև Ադրբեջանի ներկայացրած 5 կետանոց առաջարկին, նշելով, որ Հայաստանը դրանց պատասխանել է այնպես, ինչպես ստացել…
Ադրբեջանը հիմա էլ հավակնում է սահմանափակել Մինսկի խմբի գործունեությունը․ Արցախի ԱԺ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները միասնական հայտարարությամբ են հանդես եկել, որում խոսվում է Ադրբեջանի քաղաքական ղեկավարության ապակառուցողական ու ագրեսիվ քաղաքականության վերաբերյալ։ Հայտարարությունը հրապարակվել է Արցախի ԱԺ պաշտոնական կայքում։ Ռուբինյանն ու Քըլըչը ժամանեցին Մոսկվա Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ԱՄՆ «2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմաններին պարբերաբար լարված իրավիճակ…
Մենք երբեք չենք լքի հայերին․ Մակրոնը՝ եռակողմ հանդիպումից հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ՝ երեկ գիշերը կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Մակրոնի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Հանդիպումից հետո Մակրոնը գրառում է կատարել Twitter-ի իր էջում։ Նա գրել է, որ իրենք երբեք չեն լքի հայերին ու մշտապես կփնտրեն լուծումներ՝ տևական խաղաղության համար։ Ֆրանսիայի ղեկավարը հորդորել է, որ այս տոնական շրջանը դառնա…
Մեր տղաներից մեկը ադրբեջանցուն պարզ ասում է՝ չհամարձակվեք կրակել, մենք էլ կկրակենք․ Հայրապետյան
Նախորդ խորհրդարանում «Իմ քայլի» պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է հայ-ադրբեջանական խնդրին ու իշխանության որդեգրած ներկայիս քաղաքականությանը՝ կապված կոնֆլիկտի հետ։ 4 դիրքեր շրջափակման մեջ էին հայտնվել․ Անվտանգության խորհրդի հայտարարությունը Փաշինյանի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի նիստ (ՏԵՍԱՆՅՈւԹ) «Ադրբեջանական կողմի տարածած տեսանյութում մեր տղաներից մեկը շատ վստահ ու պարզ ասում է, որ չհամարձակվեք կրակել,…
Մինսկի խումբն աշխատում է ԼՂ-ի վերաբերյալ տևական համաձայնագրի ուղղությամբ․ Ֆրանսիայի դեսպան
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն նշել է, որ Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանն աշխատում են Ղարաբաղի վերաբերյալ տևական համաձայնագրի կնքնման ուղղությամբ։ Այս մասին Լույոն ասել է Azatutyun ռադիոկայանին։ Նրա խոսքով՝ Նյու Յորքում տեղաշարժ է գրանցվել ու Լույոն դա որակել է, որպես՝ մեծ քայլ։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագների միջնորդությամբ հանդիպում էր անցկացվել Հայաստանի ու…
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիին
Անվտանգության խորհրդի կայքից տեղեկանում ենք, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիին։ Սեպտեմբերի 28-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Մ. Թրեյսիին: Հանդիպման սկզբում կողմերը բարձր են գնահատել ԵԱՀԿ Մինսիկի խմբի համանախագահության ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի քաղաքական կարգավորմանը: ԱԽ քարտուղար Արմեն…
Ադրբեջանը գործում է խաղաղության օրակարգին դեմ․ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանին ելույթով հանդես եկավ։ Այն տեքստային տարբերակով ամբողջությամբ ներկայացրել է վարչապետի պաշտոնական կայքը։ ԼՂ խնդիրը կարգավորված չէ ու միակ հարցը՝ ԼՂ կարգավիճակն է․ Գրիգորյան Ֆրանսիայի ու Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են ԼՂ հարցը «Գլխավոր Ասամբլեայի մեծարգո նախագահ, Տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ հերթական անգամ ուղերձով…
ԱՄՆ փորձել է օգտակար լինել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության և հաշտության ձեռքբերմանը
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր շաբաթվա շրջանակներում մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ Հայաստան-Ադրբեջան պատերազմից հետո ԱՄՆ-ը փորձել է օգտակար լինել նրանց երկուսի միջև խաղաղության և հաշտության խոսակցությանն աջակցելու համար: Պաշտոնյան հիշեցրել է, որ Արցախի բռնազավթած տարածքների ականապատ քարտեզների դիմաց Ադրբեջանի կողմից 15 գերիների փոխանակումը, որն իրականացվել էր ամերիկյան կողմի…