fbpx
Զինված Ուժեր

Մեր տղաներից մեկը ադրբեջանցուն պարզ ասում է՝ չհամարձակվեք կրակել, մենք էլ կկրակենք․ Հայրապետյան

Նախորդ խորհրդարանում «Իմ քայլի» պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է հայ-ադրբեջանական խնդրին ու իշխանության որդեգրած ներկայիս քաղաքականությանը՝ կապված կոնֆլիկտի հետ։

«Ադրբեջանական կողմի տարածած տեսանյութում մեր տղաներից մեկը շատ վստահ ու պարզ ասում է, որ չհամարձակվեք կրակել, մենք էլ կկրակենք, դրանից հետո ադրբեջանական կողմի ներկայացուցիչը իրեն ավելի զուսպ է սկսում պահել:

Ես մանրամասներ չգիտեմ, տեղեկություն չի հաղորդվում նորմալ, բայց մի բան գիտեմ՝ ցանկացած «հայելային հետքաշման» առաջարկին ի պատասխան ադրբեջանական կողմը նոր դիրքեր է փորձելու վերցնի, ցանկացած «խաղաղության դարաշարջան բացելու» առաջարկին ի պատասխան Ալիևը խոստանալու է «բռունցք ցույց տալ» և հավակնություններ է ներկայացնելու ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ:

Ադրբեջանցին ու թուրքը ահաբեկչական խմբավորումների պես հասել են մեզ վրա, դրա պատասխանը պետք է լինի զինվելը, պատրաստվելը, ազգային ու պետական գաղափար ունենալը, ոչ թե առավոտից երեկո կրկնել, թե իբր «սաղ փախել են», փախնող էլ է եղել, բոլոր պատերազմներում է լինում, բայց կռվողն էլ նենց կռիվ է տվել, որ այսօր Արցախում հայ ապրի, որ Սյունիքի մեջքը հնարավորինս պահի, կռվողի վրա պետք է հենվել, այդ տեսակը կա ու զորեղ է, չի կարելի ընկճել ժողովրդին ու ներշնչել, թե անզոր է:

Ի վերջո, սա նույն ժողովուրդն է, որ 90-ականներին ծանր փորձությունների միջով անցնելով հաղթեց ու թույլ չտվեց իրեն բնաջնջել:

Հայ զինվորի մեջքը պետք է ուղիղ լինի, իսկ դրա համար ամուր թիկունք է պետք, պետության արժեքն ու գինը իմացող թիկունք», – գրել է Հայրապետյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ