Խամես Ռոդրիգես
Մեսսին պետք է խաղա Ռոնալդուի հետ․ Խամես
Անգլիական «Էվերթոնում» հանդես եկող Խամես Ռոդրիգեսն իր կարծիք է հայտնել՝ Լիոնել Մեսսիի՝ նոր ակումբ տեղափոխվելու հետ կապված։ Ըստ Խամեսի, Մեսսին պետք է տեղափոխվի իտալական «Յուվենտուս» և խաղա Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ Նա նշել է, որ շատ երկրպարգուներ են երազում այս 2 ֆուտբոլիստին մի թիմում տեսնել։ Կիսապաշտպանն ասել է նաև, որ ֆուտբոլը շատ է փոխվել ու Մեսսիի…
Ինչո՞ւ չտեղափոխվեցի Ատլետիկո, Պերեսին հարցրեք․ Խամես
«Ռեալ» Մադրիդի նախկին ֆուտբոլիստ Խամես Ռոդրիգեսը անկեղծացել է, որ կարող էր մի մադրիդյան ակումբից տեղափոխվել մյուս մադրիդյան ակումբ՝ «Ատլետիկո», բայց այն չի կայացել։ «Ամեն ինչ համաձայնեցրել էի «Ատլետիկոյի» հետ, պետք էր միայն «Ռեալի» համաձայնությունը։ Դա «Բավարիայից» հեռանալուցս հետո էր։ Ինչո՞ւ տրանսֆերը չկայացավ։ Պերեսին հարցրեք։ Ինչ վերաբերում է «Էվերտոնին», ես այստեղ եկա Անչելոտիի համար», – Խամեսի…
Խամեսը ուժեղացրել է Էվերտոնին
«Տոտենհեմի» նախկին հարձակվող Դարեն Բենտը խոսել է «Էվերտոնի» նորեկ Խամես Ռոդրիգեսի մասին: Նա գովեստի խոսքեր է հնչեցրել Ռոդրիգեսի հասցեին հայտնելով, որ սկզբում կասկածում էր Խամեսին: «Սկզբում կասկածում էի Խամեսին: Հիմա խոստովանում եմ, որ իրավացի չէի: Նոր մրցաշրջանի առաջին երկու խաղում նա հիանալի էր: Այդ տրանսֆերը վստահաբար ուժեղացրել է թիմը»,- ասել է Բենտը:
Ռեալը շոտով կսկի զբաղվել Գարեթ Բեյլի վաճառքի հարցերով
Marca-ի հաղորդմամբ՝ «Ռեալի» ֆուտբոլիստ Խամես Ռոդրիգեսը մոտ է «Էվերթոն» տեղափոխվելուն։ Ռոդրիգեսին վաճառելուց հետո ակումբը կսկի զբաղվել թիմի մեկ այլ կիսապաշտպան Գարեթ Բեյլի վաճառքի հարցերով։ Աղբյուրի հաղորդմամբ՝ ի տարբերություն Խամեսի, որը խաղային պրակտիկա է ուզում, Բեյլը ցանկանում է մնալ թիմում ու ստանալ պայմանագրով նախատեսված ողջ գումարը։
Խամես Ռոդրիգեսը Էվերտոնի դիտակետում է
Daily Mail-ի հաղորդմամբ՝ Մադրիդի «Ռեալի» կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսով հետաքրքրված է Լիվերպուլի «Էվերտոնը»։ Արքայական ակումբը 28-ամյա կիսապաշտպանի համար պահանջել է 25-35 միլիոն եվրո։ Գործարքն իրականացնելու համար իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը պետք է վաճառի երկու ֆուտբոլիստների։ Աղբյուրի հաղորդմամբ՝ սկզբում «Էվերտոնը» կվաճառի 30-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Մորգան Շնայդերլինին։ «Էվերտոնը» Անգլիայի առաջնության 36 տուրից հետո 11-րդ տեղում է։
Խամեսը ցանկանում է լքել Ռեալը
«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը նոր ակումբ է փնտրում տեղափոխության համար, քանի որ ցանկանում է առաջիկայում լքել «Ռեալին»: Հայտնի է, որ «Ռեալը» նույնպես ցանկանում է բաժանվել 29-ամյա կոլումբացուց: Խամեսը «Ռեալի» ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկն է: Ակումբը ցանկանում է այդկերպ գումար խնայել: Նշենք, որ Խամեսի ծառայություններով հետաքրքրված է «Ատլետիկոն», ով ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել 45-ից 50…
Մեզ լավ ֆուտբոլիստներ ու խաղացողներ են պետք. Անչելոտի
«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է ակումբի պլանների մասին: Մարզիչը նշել է, որ ակումբի ղեկավարությունը իրեն հավաստիացրել է, որ կուժեղացնեն կազմը: «Նոր խաղացողներ գնելու համար կվաճառե՞նք հներին։ Ո՛չ։ Մեզ լավ ֆուտբոլիստներ են պետք ու խաղացողները, որոնց հետ պայմանագիր կկնքենք, լավը կլինեն։ Նշանակություն չունի, երիտասարդ են նրանք, թե տարիքով, փորձառու, թե անփորձ։ Կարևոր է միայն…
Խամեսը ցանկացել է մնալ անձնական պատճառներով. Զիդան
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Խամես Ռոդրիգեսի և «Աթլետիկի» դեմ խաղին նրա բացակայելու պատճառների մասին: Զիդանը հայտնել է, որ Խամեսը ցանկացել է մնալ անձնական պատճառներով: «Խամեսը ցանկացել է մնալ անձնական պատճառներով։ Այս մասին ավելին ես չեմ պատրաստվում ասել»,- ասել է Զիդանը: Հայտնենք, որ Կոլումբիացի ֆուտբոլիստը դուրս էր մնացել հայտացուցակից, հետևաբար…
Ռոնալդուն խաղացող է, ով միշտ գոլերի քաղց է զգում. Խամես Ռոդրիգես
«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը խոսել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։ Ֆուտբոլիստը հայտնել է, որ իր կարծիքով Ռոնալդուն խաղացող է, ով միշտ գոլերի քաղց է զգում և միշտ ցանկանում է գոլ խփել: «Մենք գերազանց հարաբերություններ ունենք։ Երբ գնդակն ինձ մոտ էր լինում, Ռոնալդուն միշտ կողքիս էր, այնպես որ, կարծում եմ, մեր միջև ամեն ինչ գերազանց…
Ես ևս կցանկանայի իմանալ, թե ինչու դուրս չեմ գալիս խաղադաշտ. Ռոդրիգես
«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը խոսել է իր ընթացիկ մրցաշրջանում քիչ խաղաժամանակ ստանալու մասին: Ֆուտբոլիստը հայտնել է, որ ինքը չգիտի, թե ինչու դուրս չի գալիս խաղադաշտ: «Ինչու՞ դուրս չեմ գալիս խաղադաշտ: Ես ևս կցանկանայի ստանալ այդ հարցի պատասխանը: Ես երբեք խնդիրներ չեմ ունեցել Զիդանի հետ և անում եմ ամեն ինչ նրա վստահությունը ձեռք բերելու համար»,-ասել է…
Ատլետիկոն պատրատ է գնել Խամես Ռոդրիգեսի տրանսֆերը
El Universal-ի տեղեկության համաձայն՝ «Ատլետիկոն» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է ձեռք բերել «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի տրանսֆերը։ «Ատլետիկոն» ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել 25 մլն եվրո վճարել նրա համար։ «Ռեալի» կիսապաշտպանը ևս հետաքրքրված է այդ տրանսֆերով, քանի որ չի ուզում հեռանալ Մադրիդից։ Խամես Ռոդրիգեսը 2014-ի ամռանը «Մոնակոյից» տեղափոխվել էր «Ռեալ», իսկ տրանֆերի արժեքը կազմել…
Խամես Ռոդրգեսը ցանկանում է լքել Ռեալը
«Ռեալը» ցանկանում է վաճառել ակումբի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի տրանսֆերը: Ֆուտբոլիստը իր հերթին հայտնել է, որ ցանկանում է լքել «Ռեալը»: Խամես Ռոդրիգեսի ծառայություններով հետաքրքրված են «Էվերտոնը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Յուվենտուսը»: Սակայն տեղեկություններ կան, որ ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել անգլիական ակումբ, որը գլխավորում է Կառլո Անչելոտին:
Խամեսը կարող է տեղափոխվել Անգլիա
Անգլիական «Էվերտոնի» ուշադրության կենտրոնում է հայտնվել «Ռեալի» ֆուտբոլիստ Խամես Ռոդրիգեսը։ Sunday Times-ի հաղորդմամբ՝ Ռոդրիգեսի հանդեպ հետաքրքրություն է դրսևորում անձամբ Կառլո Անչելոտին։ Ավելի վաղ խոսակցություններ կային, որ մադրիդյան ակումբից մեկ այլ ֆուտբոլիստ՝ Գարեթ Բեյլը, նույնպես գտնվում է լիվերպուլյան ակումբի թիրախում։
Խամես Ռոդրիգեսը հայտնել է, թե որտեղ է ցանկանում շարունակել կարիերան
Կոլումբիայի ազգային հավաքականի և «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը որոշում է կայացրել փոխել ակումբային գրանցումը: Արքայական ակումբի հետ Ռոդրիգեսի պայմանագիրը նախատեսվում է մինչև 2021 թվականի հունիսը և ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմյեր լիգայում: Անգլիական թիմերի ստացած առաջարկները քննարկվելու են: Այս մասին տեղեկացնում է Sportsmole-ը: