«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը նոր ակումբ է փնտրում տեղափոխության համար, քանի որ ցանկանում է առաջիկայում լքել «Ռեալին»:
Հայտնի է, որ «Ռեալը» նույնպես ցանկանում է բաժանվել 29-ամյա կոլումբացուց: Խամեսը «Ռեալի» ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկն է: Ակումբը ցանկանում է այդկերպ գումար խնայել:
Նշենք, որ Խամեսի ծառայություններով հետաքրքրված է «Ատլետիկոն», ով ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել 45-ից 50 մլն եվրո:
Այս մասին հայտնում է El Pais-ը: