խոսրովի անտառ
Նեո ընձառյուծին կրկին նկատել են Խոսրովի անտառ արգելոցում
Կովկասյան ընձառյուծը համարվում է վտանգված տեսակ, և նրա առկայությունը բնության հատուկ պահպանվող տարածքներում կարևոր ցուցիչ է շրջակա միջավայրի կայունության համար։
Տեսախցիկները Խոսրովի անտառում լուսան են ֆիքսել (տեսանյութ)
Տեսախցիկները «Խոսրովի անտառ» պետական արգելոցում լուսան են ֆիքսել:
Forbes-ը Կովկասի բնության հրաշալիքների ցանկում ներառել է Խոսրովի անտառը և Դիլիջան ազգային պարկը
Forbes-ը «Կովկասի բնության հրաշալիքների» ցանկում ներառել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցը և «Դիլիջան» ազգային պարկը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը: «Forbes ամսագիրը հոդված է հրապարակել եվրասիական Կովկասի հինգ հիասքանչ բնական հրաշալիքների մասին, որոնք պետք է այցելել։ Արջի քոթոթի սպանության առթիվ Շրջակա միջավայրի նախարարությունը դիմել է ոստիկանություն Օգտագործված դիմակը կամ ձեռնոցը չնախատեսված վայրերում…
Խոսրովի անտառում կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին: Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Ընձառյուծը Հայաստանի կենդանական աշխարհի ամենատպավորիչ և կովկասյան էկոտարածաշրջանի ամենավտանգված կենդանատեսակներից մեկն է: Ներկայում հայոց լեռների արքան՝ կովկասյան ընձառյուծը, ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում…
Փոխանցվել է 80 հազար եվրո Խոսրովի անտառ պետական արգելոցին
Կովկասի բնության հիմնադրամի (CNF) տրամադրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող «Խոսրովի անտառ» պետական արգելոցի այս տարվա առաջին գումարային փոխանցումը, որը կազմել է 80 հազար եվրո։ Այս աջակցության շնորհիվ բնության հատուկ պահպանվող տարածքը կհոգա բոլոր այն ծախսերը, որոնք անհրաժեշտ են կառույցի արդյունավետ գործունեության համար։ Հիմնադրամից տեղեկացնում են, որ 2022 թվականի համար առաջին գումարային օժանդակությունները…
Խոսրովի անտառում ստուգվել է հրդեհաշիջման նյութերի և համապատասխան կապի միջոցների առկայությունը
Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ տեղակալ Արամ Մեյմարյանը «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի վերաբերյալ դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում Հայաստան ժամանած Վերականգնման վարկերի բանկի (KfW) էներգետիկայի և բնական պաշարների պորտֆելի ավագ կառավարիչ Ֆրանկ Մյորշլի ղեկավարած պատվիրակության հետ այցելել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց և «Խոր Վիրապ» պետական արգելավայր։ «Այցին մասնակցել է նաև Կովկասի բնության…
Խոսրովի անտառ պետական արգելոցը զբոսավարների և ուղեկցորդների հավաստագրման մրցույթ է հայտարարում
Հուլիսի 23-ին ՇՄ նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ը զբոսավարների և ուղեկցորդների հավաստագրման նպատակով հայտարարում է մրցույթ: «Թեկնածուները պետք է համապատասխանեն մրցույթի հետևյալ պահանջներին. ✅ Բարձրագույն կրթություն զբոսաշրջության, բնապահպանության կամ այլ համապատասխան ոլորտում ցանկալի է ✅ Զբոսավարի և/կամ ուղեկցորդի աշխատանքային փորձ՝ հավաստված զբոսաշրջության ոլորտի որևէ պրոֆեսիոնալ կազմակերպության կողմից ✅…
Նախարարը աշխատանքային այց է կատարել Խոսրովի անտառ պետական արգելոց
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Նախարարը նշել է, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» այցի շրջանակում աշխատանքային խորհրդակցություն անցկացրեցի ՊՈԱԿ֊ի ղեկավար կազմի, ստորաբաժանումների ղեկավարների և արգելոցի տեղամասերի պետերի հետ։ «Հանդիպմանը մասնակցում էր նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Օրակարգում պետական արգելոցի սահմանների հստակեցման խնդիրն է։ Տարիներ շարունակ արգելոցի տարածքը չի ենթարկվել հստակ քարտեզագրման…
Բեզոարյան այծի թվաքանակը Հայաստանում կազմում է 1000–1500 առանձնյակ․ նախարար
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Լուսանկարում բեզոարյան այծի ձագերն են Խոսրովի անտառում։ Գրանցված է նախկին ԽՍՀՄ –ի Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2cd» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab(iii); C2a(i): Ներկա պահին բեզոարյան այծի թվաքանակը Հայաստանում կազմում է 1000–1500…
Կովկասի բնության հիմնադրամը Հայաստանին նոր դրամաշնորհ է տրամադրել
ՀՀ կառավարությա կայքը տեղեկացնում է, որ Տիգրան Ավինյանը նոր պայմանագիր է ստորագրել, որ Կովկասի բնության հիմնադրամը Հայաստանին նոր դրամաշնորհ է տրամադրել: «ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Ջորջ Ջակոմինին հեռակա կարգով նոր դրամաշնորհի պայմանագիր են ստորագրել, որը միտված է նոր տիպի կորոնավիրուսի համավարակի պայմաններում Հայաստանին սատարելուն: Համաձայն պայմանագրի՝ Կովկասի բնության հիմնադրամն,…
«Խոսրովի անտառի» տնօրինության հորդորը քաղաքացիներին
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրինությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ « «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրինությունը հորդորում և խնդրում է պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, չկատարել չոր խոտի, կենցաղային աղբի այրում, խարույկ վառել միայն նախատեսված վայրերում և վերջում մարել ջրով կամ ծածկել հողով,…
Եռօրյա ծանր աշխատանքի արդյունքում մարվել է Խոսրովի անտառի հրդեհը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հունիսի 21-ին, ժամը 07։00-ին հետախուզման աշխատանքներ իրականացնելու նպատակով Խոսրովի անտառ պետական արգելոց է մեկնել 17 փրկարար ծառայող, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Հետախուզման արդյունքում հրդեհի նոր օջախներ չեն հայտնաբերվել։ Հրդեհավտանգ իրավիճակով պայմանավորված՝ փրկարարներն ապահովության համար ահռելի քանակությամբ ջուր են տեղափոխել արգելոց։ Տեղում իրականացվում է հերթապահություն։ Նախարարությունը հիշեցնում է, որ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային…
Խոսրովի անտառ պետական արգելոցում այսօր բռնկված հրդեհը մեկուսացված է
Շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ հայտնել է, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում այսօր բռնկված հրդեհը մեկուսացված է։ «Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են արգելոցի ավելի քան 40, ԱԻՆ շուրջ 25, ՎԲՄԱՊ հիմնադրամի 5 աշխատակիցներ։ Այս պահին ընթանում են ծխացող օջախների մարման աշխատանքներ։ Իրավիճակը վերահսկելի է։ Վնասները հաշվարկվում են»,-…
Խոսրովի անտառի ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում հրդեհը մարվել է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Օգոստոսի 26-ին, 07:47-ի դրությամբ անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացված տեղազննման արդյունքում Արարատի մարզի Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում, հրդեհի և ծխացող նոր օջախներ չեն հայտնաբերվել: Հրդեհը մարվել է 11:08-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: *** Օգոստոսի 25-ին, ժամը 09:00-ի դրությամբ դեպքի վայրում հերթապահություն է իրականացնում ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության մեկ օպերատիվ խումբ:…
Խոսրովի անտառի այրված հատվածը կրկին ծաղկել է
Բնության համաշխարհային հիմնադրամի ֆեյսբուքյան էջից տեղեկացնում են, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի այն հատվածը, որն ամբողջությամբ այրվել էր 2 տարի առաջ պատահած հրդեհի ժամանակ, սկսել է կրկին ծաղկել։ https://www.facebook.com/wwfarmenia/posts/2410807968976718