ծխախոտ
Altria (MO) ընկերության բաժնետոմսերը․ Բարձր դիվիդենտ, անկայուն հեռանկարներ և կարգավորող փոփոխություններ
Altria Group (MO)-ի բաժնետոմսերը շարունակում են մնալ եկամտաբեր ընտրություն ներդրողների համար, սակայն ընկերության երրորդ եռամսյակի արդյունքները ցույց են տալիս, թե ինչպես է շահույթը դիմադրում թուլացող ծխախոտի պահանջարկին։ Հետագա գնման ծրագրերով, 60-րդ դիվիդենտի բարձրացմամբ և կարգավորող մարտահրավերներով՝ ընկերության ապագան կախված է նիկոտինային այլընտրանքների զարգացմանից։
Մոնղոլիայի շուկան բացվում է Հայաստանի առջև. արտահանման նոր հնարավորություններ
Մոնղոլիայի շուկան պաշտոնապես բացվում է Հայաստանի համար՝ ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ստորագրվելիք ժամանակավոր առևտրային համաձայնագրի շնորհիվ։ Դեկտեմբերի 5-ին Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց համաձայնագրի ստորագրմանը, որը հնարավորություն կստեղծի էականորեն նվազեցնել մաքսատուրքերը և ապահովել արտահանման ծավալների աճ։ Համաձայնագրի նպատակն է ազատականացնել և պարզեցնել առևտուրը՝ նվազեցնելով սակագնային և ոչ սակագնային խոչընդոտները։ Այն կոչված է աջակցելու ԵԱՏՄ անդամ երկրների…
ՊԵԿ-ը հայտնաբերել է կեղծ ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորված 1274 տուփ ծխախոտ
Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ ՀՀ տարբեր մարզերում և Երևան քաղաքում վաճառվում են կեղծ ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորված, միաժամանակ ապրանքանիշը կեղծված ծխախոտներ։ ՊԵԿ-ի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը դեպքի առթիվ ձեռնարկել է համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Մասնավորապես, հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները Երևանում, ինչպես նաև մարզերում մանրածախ…
Ի պատասխան հանրային սննդի օբյեկտներում ծխախոտի օգտագործման վերաբերյալ բողոքների
Ի պատասխան հանրային սննդի օբյեկտներում ծխախոտի օգտագործման վերաբերյալ բողոքների՝ Առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Հաշվի առնելով, որ վերջին շրջանում առողջապահության նախարարությունը քաղաքացիներից ստանում է բազմաթիվ բողոքներ` արգելված վայրերում ծխախոտի օգտագործման վերաբերյալ, հայտնում ենք, որ համաձայն «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին…
Ծխախոտի վնասի նվազեցման ռազմավարության ներդրման և ծխողների թվի կրճատման միջազգային փորձը
2021թ․-ի Ասիայի Վնասի նվազեցման ֆորումի շրջանակներում գիտության, տեխնոլոգիայի և հանրային առողջապահության ոլորտներում միջազգային հեղինակություն ունեցող փորձագետները քննարկել են տարբեր երկրների՝ ծխախոտի վնասի նվազեցման ռազմավարությունները։ Օտտավայի համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Սուինորը խոսել է այն մասին, որ ծխելու հետ կապված ռիսկերը մարդկությանը հայտնի են տասնամյակներ ի վեր։ Հայտնի է նաև այն, որ ռիսկերի մեծ մասը կապված է ոչ…
Առավոտյան այցելեցինք սրճարան, օրենքն աշխատում է․ Արսեն Թորոսյան
Այսօրվանից հանրային սննդի բաց և փակ բոլոր հաստատություններում ծխելն արգելվում է, ըստ ավելի վաղ ընդունված օրենքի։ Այս թեմային Facebook-ի իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը։ Միրգ, որը կօգնի ազատվել քաղցրի նկատմամբ պահանջմունքից Պիտի վնասակար սովորություններից զերծ մնանք․ Ավանեսյանը՝ աղի գործածության մասին «2022 թվականի մարտի 15-ն է։ Այսօրվանից բոլոր հանրային սննդի հաստատություններում…
Բացի վիրուսներից, էլ ինչերը՞ կարող են գցել օրգանիզմի իմունիտետը
Պահպանեք ձեր առողջությունը: Այժմ քննարկենք այն հարցը, թե բացի վիրուսների, միկրոբների ազդեցությունից, ինչը կարող է նպաստել օրգանիզմի դիմադրողականության անկմանը: Առաջին տեղում է քրոնիկ քիչ քունը: Ամենաքիչը պետք է քնել 6 ժամ: Քիչ քնելու հետևանքով իջնում է արյան մեջ լեյկոցիտների քանակը, որի հետևանքով օրգանիզմը դժվարանում է պաշտպանվել: Հետազոտությունները ցույց են տվել,որ, եթե ցերեկվա ժամին 20-30 րոպե…
Գազի լիցքավորումից հետո վարորդը ծխախոտ է վառել սրահում, որից մեքենան պայթել է
Այսօր՝ հունվարի 14-ին, գիշերը Երևանի Տիչինայի փողոցում մեքենա է պայթել։ Այս մաին ահազանգը Ոստիկանություն ստացվել է 00:50-ի սահմաններում։ Այս մասին հայտնում է Shamshyan-ը։ Դեպքի վայր ժամանակ ոստիկանները պարզել են, որ ըստ նախնական տեղեկությունների՝ գազի բռնկման հետևանքով պայթյուն է տեղի ունեցել 26-ամյա Արթուր Ա.-ի կողմից վարած Toyota Prado մանիշի մեքենայում: Նշվում է, որ կրկին նախնական տեղեկություններով՝…
Այսօր Առանց ծխախոտի համաշխարհային օրն է
Մայիսի 31-ը` Առանց ծխախոտի համաշխարհային օրն է, իսկ տարվա կարգախոսը` «Ժամանակն է հրաժարվել ծխախոտի օգտագործումից»: Աշխարհում շուրջ 780 միլիոն մարդ ցանկություն է հայտնել դադարեցնելու ծխախոտի օգտագործումը, սակայն նրանցից միայն 30%-ի համար է հասանելի ֆիզիկական և հոգեբանական կախվածությունը հաղթահարելու աջակցությունը, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նշվում է, որ այս օրը տարբեր միջոցառումներ իրականացնելով` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը…
Նախնական վարկածով՝ «Հերացի» հիվանդանոցում հրդեհը բռնկվել է ծխախոտի պատճառով
Ինչպես հայտնի էր դարձել, այսօր «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի հիվանդասենյակներից մեկում հրդեհ էր բռնկվել։ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը Facebook-ի իր էջում այս դեպքի կապակցությամբ գրել է, որ նախնական վարկածի համաձայն, պացիենտի կողմից հիվանդանոցային անվտանգության կարգի խախտում է արձանագրվել ու հրդեհը բռնկվել է ծխախոտի պատճառով: «Բուժաշխատողները, մինչև համապատասխան մասնագետների ժամանումը, փորձել են մարել հրդեհը,…
Ծխախոտային արդյունաբերությունը շանտաժի է ենթարկում պետությանը․ Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարություն է տարածել, որը հրապարակվել է ԱՆ-ի պաշտոնական կայքում։ «Չէի ուզենա մեր երկրի համար այս ծանր ժամանակաշրջանում անդրադառնալ այս հարցին, բայց չեմ կարող: Ծխախոտային արդյունաբերությունը, ի դեմս մի շատ հայտնի միջազգային արտադրողի, որ իր ճիրանները փորձում է գցել բոլոր երկրների վրա, կրկին ակտիվացել է Հայաստանում: Ակտիվացել է մեր երկրի համար…
Երկրի համար ծանր այս իրավիճակում նման համախմբվածույթունը հսկայական նշանակություն ունի
Այսօր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ների աշխատակազմերը, արվեստի ու մշակույթի միությունների անդամները, անհատները Նկարիչների միության հյուրընկալությամբ Միության շենքում նախաձեռնել էին Արցախ ուղարկվող իրերի, նյութերի, սննդի (ապաստարաններում գտնվող հայրենակիցների համար), հագուստեղենի մեծ հավաք, որի համար ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Երկրի համար…
ՌԴ-ում հուլիսի 1-ից կգործի բժշկական օգտագործման դեղերի, ծխախոտի արտադրանքի և կոշկեղենի մակնշման պահանջը
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ նույնականացման միջոցներն ապրանքներին պետք է փակցվեն մինչև Ռուսաստանի Դաշնություն ներմուծելը։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2020թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու Ռուսաստանի Դաշնության տարածքում բժշկական օգտագործման դեղերի, ծխախոտային արտադրանքի և կոշկեղենի նույնականացման միջոցներով մակնշման պահանջը և չմակնշված արտադրանքի շրջանառության արգելքը: Օրենսդրական կարգավորումները…
ԱԺ պատգամավորների և նրանց հարազատների կողմից ծխախոտի արտահանման վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ մայիսի 12-ին Միքայել Մինասյանի` «Կրասնոդար քաղաքում ձերբակալվել է 40 տոննա քաշով հայկական առանց ակցիզ ծխախոտ» հրապարակման վերաբերյալ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում իրականացվել են ստուգողական գործողություններ։ Դրանց շրջանակում Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի միջոցով հարցում է ուղարկվել Ռուսաստանի Դաշնության ոստիկանություն՝ առգրավված ծխախոտի արտահանող, ստացող…
Երևանից-Վորոնեժ ծխախոտի արտահանման լուրի վերաբերյալ պարզաբանում. ՊԵԿ
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժինը պարզաբանում է տարածել: «Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ լրատվական կայքերում այսօր տարածվող Երևանից-Վորոնեժ ծխախոտի նոր խմբաքանակի արտահանման վերաբերյալ լուրը, որի աղբյուրը ռուսական vestivrn.ru կայքն է, նոր դեպքի մասին չէ: Այն վերաբերում է շուրջ 1 ամիս առաջ տեղի ունեցած լրատվական հրապարակմանը, որի վերաբերյալ արդեն իսկ ՊԵԿ-ը տրամադրել…














