ծննդյան տարեդարձ
Շնորհավոր ծնունդդ, Հենո․ Մխիթարյանը 33 տարեկան է
Հայաստանի ազգային հավաքականի ավագ ու տարիներ շարունակ առաջատար համարվող Հենրիխ Մխիթարյանն այսօր՝ հունվարի 21-ին, նշում է ծննդյան տարեդարձը։ Սրա վերաբերյալ Facebook-ի էջում շնորհավորանք է տարածել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ «Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն այսօր նշում է ծննդյան 33-րդ տարեդարձը։ Շնորհավոր ծնունդդ, Հենո», – ասված է շնորհավորանքում։ Նշենք նաև, որ Մխիթարյանի երեկ «Ռոմայի» կազմում անցկացրել…
ՀՖՖ-ն տեսանյութ է պատրաստել՝ Մխիթարյանի ծննդյան առթիվ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 32-ամյակը: ՀՖՖ TV-ն Մխիթարյանի ծննդյան տարեդարձի առթիվ պատրաստել է յուրահատուկ տեսանյութ՝ տարբեր բնագավառների ներկայացուցիչների շնորհավորանքներով և բարեմաղթանքներով: https://www.youtube.com/watch?v=HbkmCR2fX9o
Վարչապետը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ծննդյան տարեդարձի առթիվ
Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան տարեդարձի առթիվ։ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ, շնորհավորել նրան ծննդյան տարեդարձի առթիվ: Վարչապետն Արմեն Սարգսյանին մաղթել է հաջողություններ հանրապետության նախագահի պատասխանատու պաշտոնում՝ ի բարօրություն մեր պետության և ժողովրդի։ Նիկոլ Փաշինյանը նախագահին և նրա ընտանիքին մաղթել է…
Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-ամյակի կապակցությամբ տեղի կունենա ներկայացումների շարք
Այս տարվա փետրվարի 19-ին լրանում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-ամյակը: Ինչպես նաև փետրվարի 19-ը հայտարարված է գիրք նվիրելու օր: Այդ առիթով թանգարանը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ և ծրագրեր: Այս մասին տեղեկացնում են Թումանյանի թանգարանից և հայտնում միջոցառումների բովանդակությունն ու անցկացման վայրը: 10:30 – 16:00 «Թումանյանի կենացը» ավանդական հյուրասիրություն և խաղ-մրցույթ: 10:30…
Այսօր Ռոնալդուի և Նեյմարի ծննդյան օրն է
Կրիշտիանու Ռոնալդուն և Նեյմարը այսօր նշում են ծննդյան տարեդարձերը։ «Յուվենտուս»-ի հարձակվողը դառնում է 35 տարեկան, իսկ «ՊՍԺ»-ինը՝ 28։ Ռոնալդուի ծնողները նրան անվանակոչել են ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի պատվին: Նա ծնվել է Սանտու Անտոնիուում (Մադեյրա): Իր կարիերայի ընթացքում խաղացել է «Սպորտինգ»-ում, «Մանչեսթր Յունայթեդ»-ում, Մադրիդի «Ռեալ»-ում, իսկ այժմ հանդես է գալիս «Յուվենտուս»-ում։ Նեյմար դա Սիլվա Սանթոս Ջունիորը…
Սիրում եմ ձեզ․ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը երեկ նշեց իր ծննդյան 31-րդ տարեդարձը: Իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպանը Facebook-ի իր էջում շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար. «Ի սրտե շնորհակալ եմ բոլոր բարեմաղթանքների համար: Սիրում եմ ձեզ»,-գրել է Մխիթարյանը: https://www.facebook.com/HenrikhMkh/posts/2807409859319699
Ռոման և ՈՒԵՖԱ-ն ևս շնորհավորել են Մխիթարյանին
«Ռոման» և ՈւԵՖԱ-ն շնորհավորել են Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որն այսօր՝ հունվարի 21-ին, նշում է ծննդյան 31-րդ տարեդարձը։ 🎂 Oggi @HenrikhMkh compie 31 anni! 🎉 Tanti auguri! #ASRoma pic.twitter.com/lbJLcUPwXK — AS Roma (@OfficialASRoma) January 21, 2020 Ավելի վաղ, Հայաստանի հավաքականի ավագին շնորհավորել էին նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Լոնդոնի «Արսենալը», որին էլ պատկանում են…
ՀՖՖ-ն շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանի ծննդյան տարեդարձը
Այսօր՝ հունվարի 21-ին, Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ու իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան 31-րդ տարեդարձը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ևս շնորհավորել է ազգային հավաքականի ավագին։ «Այսօր Հայաստանի ութակի լավագույն ֆուտբոլիստ, Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը նշում է իր ծննդյան 31-րդ տարեդարձը։ Ծնունդդ շնորհավոր, Հենրիխ Մխիթարյանը»,- գրել է ՀՖՖ մամուլի…
Չեմ հավատում, որ արդեն 2 տարեկան ես․ Քիմ Քարդաշյանը շնորհավորել է դստերը
Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն Facebook-իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով դստեր՝ Չիկագոյի ծննդյան տարեդարձը: «Շնորհավոր ծնունդդ, իմ քաղցր աղջիկ Չիկագո: Չեմ հավատում, որ արդեն 2 տարեկան ես: Դու այնքան ուրախություն ես բերում մեր կյանք: Սիրում եմ տեսնել, թե ինչպես ես մեծանում ամեն օր: Իմ խելացի, կենսուրախ, խենթ…
Ուիլշերի զվարճալի շնորհավորանքը Դեկլան Ռեյսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Ջեք Ուիլշերը յուրահատուկ և զվարճալի ձևով է շնորհավորել իր թիմակցի՝ Դեկլան Ռեյսի ծննդյան տարեդարձը: Նա թաքնվել է լվացքի մեքենայի մեջ։ Երբ Ռեյսը անցել է մեքենայի կողքով, նա դուրս է եկել ճչալով՝ վախեցնելով հոբելյարին. https://www.instagram.com/p/B7S-4M1pJHf/?utm_source=ig_embed
Քիմ Քարդաշյանը նշում է ծննդյան տարեդարձը (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ամերիկյան Keeping up with the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանն այսօր՝ հոկտեմբերի 21-ին, տոնում է ծննդյան 39-ամյակը, սակայն նա իր ծննդյան տոնակատարությունները սկսել է մի քանի օր առաջվանից։ Այս մասին գրում է Metro-ն: Հոկտեմբերի 19-ին իրապատում շոուի աստղն Instagram-ի Stories բաժնում լուսանկարներ է հրապարակել, որտեղ իր հետևորդներին ներկայացրել է ծննդյան արարողությանն ընդառաջ մտերիմների շրջապատում…
Դավիթ Տոնոյանը 80-ամյա գեներալ-լեյտենանտին պարգևատրել է անվանական դաշույնով
Հոկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է վաստակաշատ զինվորականին ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ և պարգևատրել անվանական դաշույնով: Բարձր գնահատելով Լեոնիդ Մարտիրոսովի բազմամյա գործունեությունը զինված ուժերում և ներդրումը բանակաշինության, ենթակառուցվածքների ստեղծման և զինված ուժերի կայացման գործում, Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել կատարած հայրենանվեր աշխատանքի և…
Յուրա Մովսիսյանն այսօր դարձավ 32 տարեկան
Այսօր՝ օգոստոսի 2-ին, Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի ծննդյան տարեդարձն է: Ֆուտբոլիստը տոնում է իր 32-ամյակը: Ազգային հավաքականի կազմում նա մասնակցել է 35 խաղի և դարձել 14 գոլի հեղինակ: Մովսիսյանը հավաքականում իր նորամուտը նշել է 2010 թվականի օգոստոսի 11-ին՝ Իրանի հետ խաղում (1:3): Իր առաջին գոլը նա խփել է 2010 թվականի սեպտեմբերի 3-ին՝ Մակեդոնիայի…
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նուրսուլթան Նազարբաևին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ շնորհավորելով ծննդյան տարեդարձի առթիվ։ «Համոզված եմ, որ պետական գործունեության Ձեր բազմամյա փորձը, Ձեր էներգիան և նպատակասլացությունն առաջիկայում ևս կծառայեն բարեկամ Ղազախստանի բարգավաճմանը։ Վստահ եմ, որ մեր երկրների միջև հաստատված ավանդական բարեկամական հարաբերությունները հետագայում ևս կնպաստեն Հայաստանի և Ղազախստանի միջև փոխշահավետ համագործակցության խորացմանը»,-…
Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է
Այսօր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի նշանավոր հայ դերասան Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է։ Մհեր Մկրտչյանը ծնվել է 1930 թվականին՝ Գյումրիում։ Սովորել է տեղի նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-1946 թվականներին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս…