ծնունդ

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին ծննդյան օրվա կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է. « Ձերդ Գերազանցություն, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Ձեր ղեկավարմամբ Չինաստանի զարգացման և չին ժողովրդի բարգավաճման ապահովման գործը ձեռք է բերել հաստատուն ընթացք, որի փայլուն օրինակն է COVID-19 համավարակի հետևանքների հաղթահարմանն ուղղված՝ ՉԺՀ կառավարության…

    Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Չինաստանի նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում նշված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան 45-ամյակի առթիվ: Բարձր եմ գնահատում մեր միջև հաստատված կառուցողական երկխոսությունը: Կցանկանայի հաստատել սերտ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը՝ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների, ինչպես նաև ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում գործընկերության ամրապնդման ուղղությամբ:…

    Նիկոլ Փաշինյանի ծննդյան առթիվ շնորհավորական ուղերձ են հղել ԱՀ և ՌԴ նախագահները
  • Առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը տեսանյութ է հրապարակել Facebook-ում, որտեղ բուժաշխատողները շնորհավորում են մեկուսացված քաղաքացիներից մեկի ծննդյան օրը «Ծնունդդ շնորհավոր Մեկուսարաններից մեկում, որտեղ ես եմ ղեկավարում, թիմով այ այսպես ենք շնորհավորում մեր ժամանակավորապես մեկուսացված հայրենակցի ծննդյան օրը»,- գրել է Վանեսյանը: https://www.facebook.com/vanesyan.narek.official/videos/491398038405262/

    Բուժաշխատողները շնորհավորում են մեկուսացված քաղաքացու ծննդյան օրը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Facebook-ում գրել է. Սիրելի՛ հայրենակիցներ, Հիմնվելով արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման վրա՝ «Հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումները և արգելքները» կետի դրույթները մարտի 17-ի ժամը 12։00-ից որոշել եմ տարածել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի վրա։ Սա վերաբերում է հանրային միջոցառումների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցության արգելքին։ Այս որոշման իմաստով հանրային միջոցառումներ…

    Հանրային միջոցառումների սահմանափակում մարտի 17-ից. Տիգրան Ավինյան
  • Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քայլի Ջեները պատրաստվում է դստեր՝ Սթորմիի ծննդյան 2-րդ տարեդարձին: Այս առիթով 22-ամյա միլիարդատիրուհին պատվիրել է Ուեսթ Հոլիվուդի խաչմերուկներից մեկում ահռելի գովազդային վահանակ կանգնեցնել՝ ամբողջ աշխարհին հայտնելով մոտեցող ծննդյան օրվա մասին: Ինչպես նշում է Daily Mail-ը, որպես հեռատես կին գործարար՝ Ջեներն առիթը բաց չի թողել և վահանակի…

    Քայլի Ջենները գովազդային մեծ վահանակ է պատվիրել դստեր ծննդյան առթիվ
  • 2019 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում Կոտայքի մարզում գրանցվել է 151 ծնունդ (3 զույգ)` 77 տղա և 74 աղջիկ: Ծնունդների թիվն ըստ մարզի ծննդատների` • Չարենցավանի ծննդատուն՝ 20 ծնունդ • Նաիրիի ծննդատուն՝ 13 ծնունդ • Աբովյանի ծննդատուն՝ 70 ծնունդ (1 զույգ) • Հրազդանի ծննդատուն՝ 45 ծնունդ (2 զույգ): Այս մասին տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքից։

    Կոտայքի մարզում դեկտեմբերին ծնվել է 151 երեխա
  • Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Պարզվում է, ոմանք շուխուռ են հանել Արարատ Միրզոյանի՝ իր ծննդյան կապակցությամբ փակած 290 հազար դրամանոց հաշվի շուրջ: Թե բա «իր աշխատավարձով չէր կարա»: Պարզապես ասեմ, որ օրենքի համաձայն, ԱԺ նախագահը ստանում է մոտ 800 հազար դրամ մաքուր (հարկված) աշխատավարձ՝ գումարած պարգևավճարները…

    Ոմանք շուխուռ են հանել Արարատ Միրզոյանի փակած 290 հազար դրամանոց հաշվի շուրջ․ Իոաննիսյան
  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենան հոբելյանական համերգներ՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 80-ամյակին: Նոյեմբերի 23-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա «Այստեղ Հայաստանն է» խորագիրը կրող համերգը: Հանդես կգան Արցախի պետական ջազ նվագախումբը և Արցախի պետական երգչախումբը, ինչպես նաև Ստեփանակերտի Սայաթ Նովայի…

    Հոբելյանական համերգներ՝ նվիրված կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 80-ամյակին
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է. «Այս տարվա երկրորդ և երրորդ եռամսյակների ընթացքում Հայաստանում ծնված երեխաների թիվը գերազանցել է անցած տարվա նույն ժամանահակահատվածում արձանագրված ցուցանիշը: Եթե անցած տարվա այդ ժամանակահատվածում ծնվել էր 18 հազար 258 երեխա, ապա այս տարվա երկրորդ և երրորդ եռամսյանկների ընթացքում ծնված երեխանիրի թիվը կազմել է կազմել է 18…

    2018-ի համեմատ՝ ծնված երեխաների թիվն աճել է․ Նիկոլ Փաշինյան
  • Ամերիկյան Keeping up with the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանն այսօր՝ հոկտեմբերի 21-ին, տոնում է ծննդյան 39-ամյակը, սակայն նա իր ծննդյան տոնակատարությունները սկսել է մի քանի օր առաջվանից։ Այս մասին գրում է Metro-ն: Հոկտեմբերի 19-ին իրապատում շոուի աստղն Instagram-ի Stories բաժնում լուսանկարներ է հրապարակել, որտեղ իր հետևորդներին ներկայացրել է ծննդյան արարողությանն ընդառաջ մտերիմների շրջապատում…

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանկության ընկերոջ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի ծնունդին ուղղաթիռով Իջևան է գնացել: «Իրատեսի» աղբյուրի փոխանցմամբ՝ ծնունդին մասնակցելուց բացի Փաշինյանը հանդիպում է ունեցել Տավուշի մարզի անտառտնտեսության մի քանի մասնաճյուղերի տնօրենների ու պատասխանատուների հետ: Լավագույն ավանդույթներին հավատարիմ՝ ռեստորանում գտնվողների անդորրը հսկել են ոստիկանության ու անվտանգությունն ապահովող աշխատակիցների ավտոմեքենաները: «Ծնունդը նշել են հենց Ղալումյանի…

    Փաշինյանն ընկերոջ ծննդին ուղղաթիռով է գնացել Իջևան. Իրատես
  • Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ 2019թ. մայիսի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում ծնվել է 366 երեխա՝ 186 տղա, 180 աղջիկ: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը: https://www.facebook.com/Yerevanofficial/posts/2163549387027513

    Մայիսի 24-30-ը Երևան քաղաքում ծնվել է 366 երեխա
  • Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից՝ 2019թ. ապրիլի 26-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում ծնվել է 340 երեխա, որոնցից 183-ը տղա են, 157-ը՝ աղջիկ:  

    Երևանում ապրիլի 26-ից մայիսի 2-ը ծնվել է 340 երեխա
  • Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ 2018 թ. դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 39 երեխա, 24-ը՝ աղջիկ, 15-ը՝ տղա: Երեխաներից 28–ը ծնվել է Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում, 6-ը՝ Մարտակերտի, 4-ը՝ Մարտունու, 1-ը՝ Հադրութի շրջանային բուժմիավորումներում:

    Տոնական օրերին Արցախում ծնվել է 39 երեխա