կանխում
Նոր Նորքի ոստիկանները գողություն են կանխել
Սեպտեմբերի 25-ին, ժամը 23.00-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ հարևանի տանը գող կա, հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը Գյուլիքևխյան փողոցի նշված շենքում հայտնաբերեց և, գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման ենթարկեց 34-ամյա մի տղամարդու: Նա տվել է խոստովանական ցուցմունք, որ նշված բնակարանից փորձել է կատարել գողություն, սակայն բռնվել…
Կանխվել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը. ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը նոր տեղեկատվություն է հայտնում` հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին: Նա նշում է, որ գիշերը հակառակորդը դիվերսոն ներթափանցման փորձ է արել: «Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից…
ԱՄՆ-ում կորոնավիրուսը արգելափակող հակամարմին են հայտնաբերել. Fox News
Sorrento Therapeutics դեղագործական ընկերությունից ամերիկացի գիտնականները հակամարմիններ են հայտնաբերել: Նրանց խոսքով այդ հակամարմինները 100 տոկոսով արգելափակում են կորոնավիրուսը: Մասնագետները վերլուծել են միլիարդավոր հակամարմիններ, որոնց մեջ հայտնաբերել են կորոնավիրուսի վրա ազդելու ունակությամբ հարյուրավորների։ Դրանից հետո, գիտնականները առանձնացրել են տասնյակ հակամարմիններ, իսկ հետագա ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանցից մեկը՝ STI-1499-ը, ունակ է 100 տոկոսով պաշտպանել մարդու…
Apple-ի ու Google-ի նոր տեխնոլոգիան՝ կորոնավիրուսի տարածման դեմ. BBC
Աշխարհահռչակ Apple և Google ընկերությունները միասնական ուժերով աշխատում են մի տեխնոլոգիայի շուրջ, որը մարդկանց թույլ մտա իմանալ, որ վերջիններս, այսպես ասած, կոնտակտավոր են, այսինքն՝ շփվել են կորոնավիրուսով վարակակրի հետ։ BBC-ի հաղորդմամբ՝ նրանք ցանկանում են անել այնպես, որ տեխնոլոգիան լինի IOS և Android օպերացիոն համակարգերում ու անհրաժեշտ չլինի այլ հավելված ներբեռնել սարքավորման մեջ։ Նշվում է, որ…
Հայտարարություն է տարածել Ավստրիայի Հայաստանի դեսպանությունը
Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Facebook-ում. «‼️Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՎՍՏՐԻԱՅՈՒՄ և ՍԼՈՎԱԿԻԱՅՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Ավստրիայի Հանրապետության եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարարության ծանուցումը Երկուշաբթի օրվանից՝ 16.03.2020, ժամը 24:00-ից կդադարեցվի Շվեյցարիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի հետ օդային և երկաթուղային հաղորդակցությունը: Երեքշաբթի օրվանից՝ 17.03.2020 կդադարեցվի Միացյալ Թագավորության, Նիդերլանդների, Ռուսաստանի և Ուկրաինայի հետ օդային հաղորդակցությունը:…
Կարո Փալյանը կոչ է արել Թուրքիայում փակել դպրոցները
Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը, որից հետո «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը իր Twitter-ի էջում արձագանքել է այդ նորությանը: Փալյանը կոչ է արել պետական մարմիններին 15 օրով դադարեցնել մանկապարտեզների աշխատանքը և դպրոցներում ու ԲՈՒՀ–երում դասերը, որպեսզի հնարավոր լինի կանխել կորոնավիրուսի տարածումը և ապահովել քաղաքացինների անվտանգությունը: Նշենք, որ կորոնավիրուսի առաջին դեպքը Թուրքիայում հաստատվել…
«Արթիկ» ՔԿՀ-ում կանխվել է կասկածելի փաթեթի փոխանցումը
ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցները մարտի 10-ին՝ ժամը 11։40-ի սահմաններում, բնակելի տեղամասի շարահրապարակում շրջայց կատարելիս հայտնաբերել են դրսից ներնետված, կպչուն ժապավենով պարուրված փաթեթ։ Զննությամբ պարզվել է, որ օվալաձև պլաստմասե տարայում առկա է եղել ափիոն տեսակի թմրամիջոցի նմանվող, մուգ շագանակագույն, մածուցիկ զանգված, որի քաշը փաթեթով կազմել է 31,27 գրամ։ Փաստի առթիվ նախապատրաստվում…
Կանխվել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների շնորհիվ հակառակորդը, կորուստներ տալով, հետ է շպրտվել իր ելման դիրք, թողնելով զինամթերք և ականորսիչ սարք: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների արդյունքում թեթև վիրավորում է ստացել մեկ զինծառայող, դեպքի մանրամասները ճշտվում…
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը հայտարարություն է տարածել
Առողջության պահպանման նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը տեղեկություն է տարածել, որով կոչ է անում կորոնավիրուսի տարածման կանխման համար պահպանել մի քանի կանոն: «Հաշվի առնելով այն, որ առողջապահության ոլորտի պատասխանատուների կողմից հստակ տրվել են առողջության պահպանման, հնարավոր վիրուսի տարածման կանխմանն ուղղված ուղեցույցեր, խնդրում ենք նաև պահպանել հետևյալ պարզ կանոնները: 1. Երբեմն օրենսդրության չիմացության արդյունքում…
Զանգվածային սպանություն է կանխվել Կիրովի դպրոցներից մեկում
Կիրովում հաջողվել է կանխել զանգվածային սպանությունը դպրոցներից մեկում։ Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, հայտնել է ՌԴ ՆԳՆ ծայրահեղականության հակազդեցության վարչության պետի տեղակալ Վլադիմիր Մակարովը: Նրա խոսքով՝ օրերս ոստիկանությանը հայտնի էր դարձել, որ աշակերտներից մեկը հետաքրքրվում է դպրոցական բռնության թեմայով և հարձակում է ծրագրում սառը զենքի ու ինքնաշեն պայթուցիկ սարքի կիրառմամբ: Առայժմ այլ մանրամասներ…
Չվերթ-93․ սեպտեմբերի 11-ի ևս մեկ ահաբեկչություն կանխողները
Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Չվերթ-93 կամ պետականությունը առավել, քան սեփական կյանքը: Նկարում պատկերված Չվերթ-93 հուշահամալիրը նվիրված է 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ժամանակ գերեվարված 4-րդ ինքնաթիռի հերոսական անձնակազմին: Ինքնաթիռը չվերթ էր իրականացնում Նյու Յորքից դեպի Սան Ֆրանցիսկո: Գերեվարումից հետո ինքնաթիռի ուղղությունը փոխվում է դեպի Վաշինգտոն: Թիրախը կա՛մ Սպիտակ տունն է եղել, կա՛մ Կապիտոլիումը:…
Աննախադեպ կիբերհարձակում է եղել iPhone-ների վրա
Google-ի անվտանգության մասնագետները հայտնաբերել են հաքերների աննախադեպ զանգվածային հարձակում iPhone-ների վրա: Հայտարարվում է, որ այս գործողությունը տևել է 2.5 տարի, մինչև այն կանխվել է Google-ի փորձագետների կողմից 2019 թվականի հունվարին: Այս մասին գրում է The Guardian-ը: Հարձակման համար հաքերներն օգտագործել են վիրուսով վարակված մի քանի կայքեր, որոնք վնասակար ծրագրեր են տարածել iPhone-ում՝ տվյալ կայքեր մուտքագրելուց…
Բրիտանիան արտահանման արգելք է սահմանել 10 մլն ֆունտ արժողությամբ նկարի դուրսբերումը կանխելու համար
Մեծ Բրիտանիան արտահանման ժամանակավոր արգելք է սահմանել 19-րդ դարի հայտնի բրիտանացի նկարիչ Ուիլյամ Թըրների 10 մլն ֆունտ սթերլինգ արժողությամբ «Լյուցեռն լիճը» նկարի դուրսբերումը կանխելու համար։ Այս մասին հաղորդում է BBC News-ը: Մեծ Բրիտանիայի արվեստի նախարար Ռեբեկա Փոուն հայտարարել է, որ բրիտանական այս գլուխգործոցի դուրսբերումը սարսափելի կորուստ կլիներ ամբողջ երկրի համար: Արտահանման արգելքը կգործի մինչև ընթացիկ…
Կիբեր հարձակում՝ Պուտինի հետ ուղիղ կապի հավելվածի վրա
Ddos հարձակում է արձանագրվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ կապի հավելվածի վրա: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Այն հաջողվել է կասեցնել: Հարձակման պատճառով զանգերի հետ կապված խնդիրներ են եղել: Նշենք, որ այսօր՝ հունիսի 20-ին Պուտինի հետ ուղիղ կապ է անցկացվում։ ՌԴ նախագահը պատասխնում է իր երկրի քաղաքացիների բազմաթիվ հարցերին:
Իսպանիայում կանխվել է ահաբեկչությունը հովանավորող ընտանեկան կլանի գործունեությունը
Իսպանիայում ձերբակալվել է 10 մարդ, որոնք կասկածվում են Սիրիայում իսլամական ահաբեկիչների բջիջները ֆինանսավորելու և փողերի լվացման մեջ։ Այս մասին հայտնում է Life-ը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ին: Ձերբակալություններ և խուզարկություններ են կատարվել Մադրիդում, Վալենսիայում և Տոլեդոյում, գործողությանը մասնակցել է իրավապահ մարմինների 350 աշխատակից՝ ներառյալ Եվրոպոլի աշխատողներ: Ձերբակալվածներից բացի, կասկածվում է ևս 12 մարդ: Կազմակերպությունը ղեկավարել է ծագումով…