ԿԸՀ
ԿԸՀ պատվիրակությունը դիտորդական առաքելությամբ կմեկնի Աստանա
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ անդամ Ժիրայր Կարապետյանը նոյեմբերի 18-20-ը լինելու են Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում։ Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավերով ՀՀ ԿԸՀ անդամները միջազգային դիտորդական առաքելություն կիրականացնեն նոյեմբերի 20-ին Ղազախստանում սպասվող նախագահական ընտրություններում։
Ժամը 20։00-ի դրությամբ 18 համայնքներում քվեարկել է 119 469 քաղաքացի. ԿԸՀ
Հայաստանի 18 համայնքներում անցկացվող ՏԻՄ ընտրություններին ժամը 20։00-ի դրությամբ մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 236 հազար 724 քաղաքացիների 50.47 տոկոսը կամ 119 469 ընտրող։ Այդ մասին հայտնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Առավել ակտիվ են եղել Քաջարանի ընտրողները, մասնակցել է նրանց 77.77 տոկոսը, քվեարկությունների ամենափոքր թիվն արձանագրվել է Ջրվեժում՝ 27.20 տոկոս։
Հարավային Օսիայի ԿԸՀ-ն դադարեցրել է Ռուսաստանին միանալու հանրաքվեի աշխատանքները
Հարավային Օսիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) կասեցրել է Ռուսաստանի Դաշնությանը միանալու վերաբերյալ հանրաքվեի նախապատրաստումը նախագահ Ալան Գագլոևի՝ ավելի վաղ հրամանագրի հետ կապված։ Այս մասին չորեքշաբթի, հայտնել է ԿԸՀ նախագահ Էմիլիա Գագիևը։ Մայիսի 30-ին Գագլոևը կասեցրել է հանրապետության նախկին ղեկավար Անատոլի Բիբիլովի՝ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու մասին հանրաքվեի հրամանագիրը՝ մինչև Մոսկվայի հետ խորհրդակցությունների ավարտը։ «Երեքշաբթի…
Նազարբաևի դուստրը վայր դրեց մանդատը․ Խորհրդարանը հաստատեց հրաժարականը
Ղազախստանի Խորհրդարանի Ստորին պալատն հաստատել է Դարիգա Նազարբաևայի հրաժարականը պատգամավորական մանդատից և լիազորությունների վայր դնելը։ Այս մասին հայտնում է RIA-ն։ Նշենք, որ Նազարբաևան Նուրսուլթան Նազարբաևի ավագ դուստրն է։ Ավելի վաղ Նազարբաևան երկրի ԿԸՀ դիմում էր ուղարկել, ըստ որի՝ հանձնաժողովը վճռել էր միջնորդություն ներկայացնել Ստորին պալատ, որտեսզի դադարեցվի նրա լիազորությունները։ Հիշեցնենք նաև, որ դրանից առաջ, երբ…
Այսօր 5 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, Հայաստանի Հանրապետության մի քանի համայնքներում ընթանում են ՏԻՄ ընտրություններ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԸՀ պաշտոնական կայքից։ Այսօր համամասնական ընտրակարգով ընտրություններ են Ստեփանավան, Կապան և Իջևան համայնքներում, իսկ Լերմոնտովոյում և Արզնիում մեծամասնական ընտրակարգով ընտրություններ են։ Նշվում է, որ ընտրություններն անցկացնելու համար բացվել են 99 ընտրատեղամասեր։
ԿԸՀ-ն ամփոփել է 6 համայնքներում ընտրությունների նախնական արդյունքները
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է երեկ՝ հոկտեմբերի 17-ին, համամասնական ընտրակարգով 6 համայնքներում անցկացված ընտրությունների նախանական արդյունքների ամփոփումը։ Գյումրիի ընտրություններում ու քարոզարշավում հանցանքների վերաբերյալ 20 հաղորդում է ստացվել․ Դատախազություն 4 համայնքներում ընտրությունների առնչությամբ 11 հաղորդում է ստացվել. Դատախազություն Գորիս «Առուշ Առուշանյան» դաշինք – 6269 քվե, «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն- 282 քվե, «Քաղաքացիական պայմանագիր»- 3 568…
Պուտինի կուսակցությունը առաջատար է ՌԴ Պետդումայի ընտրություններում
Ռուսաստանի Դաշնությունում ավարտվել են Պետդումայի ընտրությունները ու այժմ ընթանում է քվեների հաշվարկը։ Դեռևս հաշվարկված է քվեաթերթիկների 60,06 տոկոսի արդյունքները, ըստ որոնք՝ Պետդումա են անցնում 5 կուսկացություններ։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԿԸՀ-ից։ Նշվում է, որ առաջատարը «Միասնական Ռուսաստանն» է (Единая Россия), որը ստացել է հաշվարկված քվեների 47,16 տոկոսը, հետո գալիս է Կոմունիստական կուսակցությունը՝ 20,89 տոկոս…
Վրաստանի ընտրողների ցուցակում, այնուամենայնիվ, կմնան մահացածների անուններ
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրապարակելու է թարմացված ընտրացուցակը։ Այս մասին հայտնել է ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիլին: Նա ասել է, որ նոր ցուցակներից հանված են մահացածների անունները, բայց որոշ թվով մահացածների անուններ դեռևս կմնան ցուցակներում, որովհետև դրանք հանելու համար պետք է հստակ ապացուցված լինի, որ այդ մարդը մահացել է։ Նրա խոսքով՝ մահվան փաստը պետք է…
Ես ԿԸՀ նախագահն եմ․ Մուկուչյանի պատասխանը՝ Աննա Մկրտչյանին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ԱԺ ամբիոնից ընդդիմադիր Աննա Մկրտչյանի դիտարկմանը։ Մկրտչյանը Մուկուչյանին հարց ուղղեց, թե նա՝ նախկի՞ն է, ներկա՞, թե՞ եկած ապագա։ «Ես ԿԸՀ նախագահն եմ», – ի պատասխան ընդդիմադիրի հարցին, ասաց Մուկուչյանը։ Մկրտչյանը նաև հիշեցրեց Մուկուչյանի արտահայտած այն միտքը, որ «ընտրություններն անվավեր ճանաչելը քաղաքական զենք է»։ Սրան էլ ի պատասխան Մուկուչյանը նշեց,…
ԱԺ-ում քննարկվում է ԿԸՀ-ի գործունեության մասին հաղորդումը
Ազգային ժողովում քննարկվում է արտահերթ ընտրությունների ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդումը։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ԱԺ ամբիոնից ասաց, որ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի համար ապահովվել է տեսահսկում իրականացնելու համար լայն հնարավորություն։ Մուկուչյանի խոսքով՝ քարոզչության մեկնարկի օրվանից բոլոր քաղաքական ուժերի համար ու թեկնածուների համար հնարավորություններն ու պայմանները հավասար են եղել։
Շամիրամում ու Ֆիոլետովոյում համայնքի նոր ղեկավար կընտրեն
Արագածոտնի մարզի Շամիրամ և Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքներում տեղի կունենան մեծամասնական ընտրակարգով համայնքի ղեկավարի հերթական ընտրությունները: Այս մասին հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ ԿԸՀ-ից հայտնել են նաև, որ ավագանու անդամի հերթական ընտրությունները կկայանան Շամիրամում, Ֆերիկում (Արմավիրի մարզ) ու Ֆիոլետովոյում։ Նշվում է, որ ընտրությունները կայանալու են այս տարվա հոկտեմբերի 17-ին։
Դատախազությունն առաջարկում է խստացնել արտահիվանդանոցային պետական վերահսկողությունը
Հուլիսի 27-ին ՀՀ դատախազությունը հաղորդագրություն է տարածել և առաջարկում է խստացնել արտահիվանդանոցային հարկադիր բուժման մեջ գտնվող անձանց տեղաշարժի, վարքագծի, հարկադիր բուժում ստանալու նկատմամբ պետական վերահսկողությունը։ «ՀՀ գլխավոր դատախազությունը պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության իր սահմանադրական լիազորության շրջանակում ստուգել է ՀՀ առողջապահության նախարարության «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում արտահիվանդանոցային հարկադիր բուժման մեջ…
Հայաստան դաշինքը վերցրել է մանդատները
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչն այսօր ԿԸՀ-ից վերցրել է իրենց պատգամավորների մանդատները: Այս մասին հայտնել են դաշինքից: Դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մանդատից հրաժարվել էր՝ միաժամանակ նշելով, որ պայքարից չի հեռանում:
ԿԸՀ-ն փոխեց նախօրոք նշանակված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը
Հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 14-ին Հայաստանում տեղի կունենան աննախադեպ մեծ ծավալի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Հուլիսի 22-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով պայմանավորված Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն 7 կողմ ձայնով որոշել է փոփոխության ենթարկել իր որոշումներից մեկում, համաձայն որի վերը նշված օրերի փոխարեն ընտրություններ էին նշանակվել 2021 թվականի սեպտեմբերի 26-ին և հոկտեմբերի 17-ին: «2020 թվականի…














