fbpx
Աշխարհ

Վրաստանի ընտրողների ցուցակում, այնուամենայնիվ, կմնան մահացածների անուններ

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրապարակելու է թարմացված ընտրացուցակը։

Այս մասին հայտնել է ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիլին:

Նա ասել է, որ նոր ցուցակներից հանված են մահացածների անունները, բայց որոշ թվով մահացածների անուններ դեռևս կմնան ցուցակներում, որովհետև դրանք հանելու համար պետք է հստակ ապացուցված լինի, որ այդ մարդը մահացել է։

Նրա խոսքով՝ մահվան փաստը պետք է գրանցվի հաամապատասխան գերատեսչություններում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին մեր հարևան երկրում ՏԻՄ ընտրություններ են։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ