ԿԺԴՀ
Մակրոնը հույս ունի, որ Չինաստանը կարող է խելամիտ դեր ունենալ Հս․ Կորեայի խնդրում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԿԺԴՀ-ին կոչ է արել խուսափել սադրիչ գործողություններից և հույս է հայտնել, որ Չինաստանը կկարողանա ռացիոնալ դեր ունենալ Կորեական թերակղզու միջուկային խնդրի կարգավորման գործում: Այս մասին նա հայտարարել է ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: «Ինչ վերաբերում է ԿԺԴՀ-ի խնդրին, ապա ես վստահ եմ, որ Չինաստանը ռացիոնալ և խելամիտ դեր…
Հայտնի է՝ երբ են սկսվելու ԿԺԴՀ-ԱՄՆ բանակցությունները
ԿԺԴՀ-ն և ԱՄՆ-ը աշխատանքային մակարդակով բանակցությունների ձեռնամուխ կլինեն հոկտեմբերի 5-ին: Այդ մասին հոկտեմբերի 1-ին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը (ԿԿՀԳ)՝ հղում անելով ժողովրդական հանրապետության արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ցոյ Սոն Հիին։ Նշվում է, որ կողմերը նախնական հանդիպումը կանցկացնեն հոկտեմբերի 4-ին, իսկ հաջորդ օրը ձեռնամուխ կլինեն աշխատանքային բանակցություններին: «Ես հույս ունեմ, որ առաջիկա բանակցությունները…
Հայտնի են ամենախիստ գրաքննությամբ տասը երկրները. Լրագրողների պաշտպանության կոմիտե
Մամուլի ամենախիստ գրաքննությամբ երկրների ցուցակում Էրիթրեան, ԿԺԴՀ-ն եւ Թուրքմենստանն առաջին երեք տեղերն են զբաղեցնում: Այդ մասին սեպտեմբերի 10-ին փոխանցել են Լրագրողների պաշտպանության կոմիտեում: Այդ ցանկում չորրորդ տեղն զբաղեցնում Է Սաուդյան Արաբիան, որին հաջորդում են Չինաստանը, Վիետնամը, Իրանը, Հասարակածային Գվինեան, Բելառուսը եւ Կուբան: Կազմակերպության զեկույցում ասվում է, որ այդ երկրներում մասամբ կամ ամբողջովին արգելված Է անկախ…
Հս․ Կորեան նոր հրթիռներ է մշակում
Հյուսիսային Կորեան զբաղված է նոր տեսմակի հրթիռների մշակմամբ, որոնց կալանումը հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգերի օգնությամբ կարող է դժվարանալ: Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, լրագրողների հետ զրույցում հայտնել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Տակեսի Իվայան: Անցած շաբաթ ԿԺԴՀ-ն փորձարկել է երկու հրթիռ, որոնք, Ճապոնիայի ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքով, գործողության փոքր շառավղով նոր տեսակի բալիստիկ հրթիռներ…
Ռուսաստանն ամենաշատ հիշատակվող երկիրն է Թրամփի Twitter-ում
Ռուսաստանը մյուս պետություններից առավել հաճախ է հիշատակվում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի թվիթներում: Ինչպես նշում է The Economist հանդեսը, ՌԴ-ն 2016 թվականին Թրամփի նախագահ ընտրվելու պահից նրա հաղորդագրություններում հիշատակվել է 297 անգամ։ Հրատարակության տվյալներով՝ Սպիտակ տան ղեկավարը 1384 անգամ է գրել 81 արտասահմանյան երկրի մասին: Թրամփի թվիթների թվով երկրորդը դարձել է ԿԺԴՀ-ն, որը նախագահի Twitter-ում հիշատակվել…
Հյուսիսային Կորեան ևս մի քանի հրթիռ է արձակել
Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը (ԿԺԴՀ) մի քանի հրթիռ է գործարկել: Այս մասին հայտնել է Yonhap գործակալությունը Հարավային Կորեայի ԶՈւ շտաբերի պետերի կոմիտեի վրա հղումով: Ըստ գերատեսչության՝ խոսքը հուլիսի 31-ի առավոտյան անհայտ արկերի արձակման մասին է: Դրանք արձակվել են Հարավային Համգյոն գավառի տարածքից, որը գտնվում է Հոդո թերակղզում: ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը հայտնել է գործակալությանը, որ Վաշինգտոնը տեղյակ…
ԱՄՆ-ը և Հարավային Կորեան քննարկել են ԿԺԴՀ-ի հետ երկխոսության վերսկսումը․ Yonhap
Yonhap գործակալության հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Փատրիկ Շանահանը և Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարար Չոն Գյոն Դունը հունիսի 3-ին Սեուլում հանդիպել են և քննարկել ԿԺԴՀ-ի միջուկային խնդիրն ու երկկողմ հարաբերությունների հրատապ հարցերը։ Աղբյուրի քննարկմամբ՝ նախարարները բանակցել են Փհենյանի հետ միջուկազերծման շուրջ երկխոսության վերականգնման վերաբերյալ, որը ընդհատվել է Թրամփի և Ընի՝ փետրվարին Հանոյում կայացած գագաթնաժողովից հետո։
ԿԺԴՀ-ն մեղադրել է ԱՄՆ-ին պայմանավորվածությունները խախտելու համար
ԿԺԴՀ-ն մեղադրել է ԱՄՆ-ին նոր հարաբերությունների կառուցման վերաբերյալ պայմանավորվածությունները խախտելու համար: Ըստ РИА Новости գործակալության՝ նման մեղադրանքը հնչեցվել է հյուսիսկորեական նավի կալանման պատճառով: ԿԺԴՀ-ում հայտարարել են, որ ԱՄՆ-ն շարունակում է Փհենյանին ծնկի իջեցնելու քաղաքականությունը: Ընդ որում Հյուսիսային Կորեան Վաշինգտոնից պահանջում է վերադարձնել կալանված նավը:
ԿԺԴՀ-ի բնակիչները նշում են գլխավոր ազգային տոնը՝ Արևի օրը
ԿԺԴՀ-ի բնակիչներն ապրիլի 15-ին նշում են Արևի օրը՝ երկրի գլխավոր ազգային տոնը՝ ժողովրդական հանրապետության հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան օրվա 107-րդ տարեդարձը: Վաղ առավոտյան Փհենյանում և հանրապետության մյուս քաղաքներում տասնյակ հազարավոր մարդիկ ուղղություն են վերցրել դեպի հուշահամալիրներ՝ մասնակցելու հանդիսավոր արարողություններին: ԿԺԴՀ-ի մայրաքաղաքում գլխավոր իրադարձությունները տեղի են ունենում Մանսուդե բլրին՝ որտեղ կանգնեցված են Կիմ Իր Սենի…
Կիմ Չեն Ընը վերընտրվել է ԿԺԴՀ Պետխորհրդի ղեկավարի պաշտոնում
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը վերընտրվել է ԿԺԴՀ-ի Պետխորհրդի ղեկավարի պաշտոնում: Այս մասին հայտնում Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը: Կիմ Չեն Ընի վերընտրությունը Երկրի պետական իշխանության բարձրագույն գործադիր մարմնի նախագահի պաշտոնում տեղի է ունեցել 14-րդ գումարման Գերագույն ժողովրդական ժողովի առաջին նստաշրջանի ընթացքում: Նստաշրջանի ընթացքում նշանակվել է նաև Հյուսիսային Կորեայի նոր վարչապետը: Պակ Պոն Ջուի…
Սեուլում առաջարկել են Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի նոր գագաթնաժողով անցկացնել
Հարավային Կորեան դիտարկում Է երկրի նախագահ Մուն Չժե Ընի և ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ընի գագաթնաժողովի անցկացման հնարավորությունն ապրիլի վերջին: «Ապրիլի 27-ին լրանում Է Մուն Չժի Ինի և Կիմ Չեն Ընի առաջին գագաթնաժողովի անցկացման մեկ տարին և խորհրդանշական կլիներ, եթե երկու ղեկավարները վերստին հանդիպեին ու ամփոփեին այդ ժամանակաշրջանի արդյունքները»,- հրատարակությունը մեջբերել Է աղբյուրի խոսքը:…
Ճապոնիան 2 տարով կերկարաձգի ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցները
Ճապոնիայի կառավարությունն ապրիլի 9-ին որոշում է կայացրել երկու տարով երկարաձգել ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված միակողմանի պատժամիջոցները, որոնց գործողության ժամկետը լրանում է ապրիլի 13-ին: Երկրի իշխանություններն այդ միջոցներին են դիմել Հյուսիսային Կորեայի հատուկ ծառայությունների կողմից առևանգված ճապոնացի քաղաքացիների հարցում որևէ առաջընթացի բացակայության պատճառով: Նաև Տոկիոյում նշում են, որ մոտ ժամանակներս հազիվ թե հաջողվի ԿԺԴՀ-ից հասնել լիակատար միջուկազերծման…
Կիմ Չեն Ընի քույրը ընտրվել է ԿԺԴՀ խորհրդարանի պատգամավոր
Կիմ Յո Չժոնը՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի կրտսեր քույրը, 14-րդ գումարման Գերագույն ժողովրդական ժողովի (ԳԺԺ) պատգամավոր է ընտրվել մարտի 10-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: Քվեարկության վերջնական արդյունքները մարտի 12-ին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ ԳԺԺ-ի պատգամավորների ընտրություններին մասնակցել է գրանցված ընտրողների 99,99 տոկոսը: Ընդ որում՝ նրանք բոլորն էլ քվեարկել են հաջակցություն…
Թրամփը ԿԺԴՀ-ին է մեղադրել ամերիկացի ուսանողի մահվան համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ-ին մեղավոր է ճանաչել ամերիկացի 22-ամյա Օտո Վոմբիերի մահվան համար: Այս մասին նա գրել է Twitter-ում: «Բնականաբար, ես ԿԺԴՀ-ին եմ պատասխանատու համարում Օտոյի նկատմամբ վատ վերաբերմունքի և նրա մահվան համար: Գլխավորն այն է, որ Օտո Վոմբիերը զուր չի զոհվել: Նա եւ նրա ընտանիքը դարձել են մեծագույն սիրո և ուժի վիթխարի խորհրդանիշ»,…














