կինոթատրոն
Տիտանիկը վերամշակված տարբերակով կվերադառնա կինոթատրոններ
«Տիտանիկ» ֆիլմի 25-ամյակի կապակցությամբ ֆիլմի նորացված տարբերակը կինոթատրոններում կհայտնվի 2023 թվականին՝ Սիրահարների տոնին ընդառաջ, գրում է Deadline-ը։ Հրատարակության տվյալներով՝ կինոժապավենի թարմացված տարբերակը հասանելի կլինի կինոթատրոններում 3D 4K HDR ձևաչափով և կադրերի բարձր որակով։ Միջազգային թողարկումը նախատեսված է 2023 թվականի փետրվարի 10-ին։ Չորեքշաբթի՝ հունիսի 22-ին, Բարսելոնայում Disney CineEurope-ի ներկայացման ժամանակ արտադրական գծով Քեմերոնի գործընկեր և Lightstorm…
Ոսկե ծիրանը կանցկացվի հոկտեմբերին
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 2021-ին տեղի կունենա հոկտեմբերի 3-10-ը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց փառատոնի մամուլի գրասենյակի ղեկավար Ռոզա Գրիգորյանը: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիրներն են կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, կինոքննադատներ Միքայել…
Մահացել է «Մոսկվա» կինոթատրոնի տնօրենը
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Facebook-ի պաշտոնական էջը գրում է, որ մահացել է «Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մարտուն Ադոյանը: «Ցավալի լուրն այսօր արձանագրեց տխուր իրողությունը: Կյանքի ու մահվան պայքարում մահը հաղթեց, ու Մարտուն Ադոյանը հրաժեշտ տվեց երկրային կյանքին: Մեր շատ սիրելի Մարտուն Ադոյանը՝ «Մոսկվա» կինոթատրոնի անփոխարինելի տնօրենը, հարգանք վայելող կինոպրոդյուսերն ու մշակութային գործիչը, Հայաստանի…
Երևանի քաղաքապետարանը կանանց միջազգային օրվա առիթով նվեր է պատրաստել
Այս տարի երևանաբնակ կանայք իրենց միջազգային տոնը նշելու յուրօրինակ հնարավորություն են ստացել Երևանի քաղաքապետարանի կողմից: Ըստ քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի, իրենց համար կարևոր է, որ կանանց կարողանան հրամցնել հետաքրքիր, բարձրաճաշակ մշակութային միջոցառումներ: Այդ միջոցառումներին կանայք կկարողանան մասնակցել անվճար տրամադրվող հրավիրատոմսերով: Փետրվարի 27-ից սկսած դրանք առկա կլինեն երևանյան բոլոր կինոթատրոնների տոմսարկղերում: Այս մասին հաղորդում են Երևանի…
Apple-ը ֆիլմերը սթրիմինգային ծառայությունում տեղադրելուց առաջ կցուցադրի կինոթատրոններում
Apple-ն իր ֆիլմերը սթրիմինգային ծառայությունում տեղադրելուց առաջ կցուցադրի կինոթատրոններում: Այդ մասին հայտնում է The Wall Street Journal (WSJ)-ը։ Ինչպես հայտնել են պարբերականին՝ այդպիսով ընկերությունը մտադիր է ներգրավել հայտնի ռեժիսորների և պրոդյուսերների և խուսափել Հոլիվուդի հետ տարաձայնություններից, որոնք առաջացել են Netflix-ի մոտ: Apple-ի ռազմավարությունն ավելի նման է Amazon-ի ռազմավարությանը, որն իր «Մանչեսթրը ծովի մոտ» ֆիլմը 3…
Տեղի ունեցավ «Կիլիկիա. Առյուծների երկիր» ֆիլմի պրեմիերան Բեյրութում
Հուլիսի 17-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում՝ «Մետրոպոլիս Էմփայեր Սոֆիլ» կինոթատրոնում, կայացավ «Կիլիկիա. Առյուծների երկիր» երեք պատմական ֆիլմ-ակնարկի փակ դիտումը: Ցուցադրությանը և քննարկմանը ներկա էին Լիբանանի կառավարության անդամներ, պատգամավորներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, մտավորականներ, մշակույթի գործիչներ։ Այս նախաձեռնությունը կյանքի է կոչվել «ԳՈՀԱՐ» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի հիմնադիր՝ Խաչատուրյան ընտանիքի, մասնավորապես, լիբանանահայ բարերար Հարութ Խաչատուրյանի աջակցությամբ: «Այս նախաձեռնությունը նպատակ…
Վրաստանյան կինոթատրոնները դադարեցրել են ռուսալեզու սեանսները
Քավեա և Ամիրանի կինոթատրոնների ցանցերը հայտարարել են, որ դադարեցնում են ռուսերենով ֆիլմերի ցուցադրությունները: Կինոթատրոնների ղեկավարները չեն մեկնաբանել՝ որոշումն ինչի հետ է կապված, միայն ասել են, որ այս փուլում ռուսերեն սեանսներ չեն լինի՝ անորոշ ժամանակով: Հաղորդում է aliq.ge-ն:
Շվեյցարիայում բացվել է երկտեղանոց մահճակալներով կինոդահլիճ
Ֆրանսիական Les Cinemas Gaumont Pathe կինոթատրոնների ցանցը Շվեյցարիայում բացել է նոր կինոթատրոն, որտեղ սովորական աթոռները փոխարինված են երկտեղանոց մահճակալներով: Այս մասին հայտնում է 20 Minuten պարբերականը: Նշվում է, որ VIP-Bedroom կինոդահլիճը գտնվում է Pathe կինոթատրոնում: Դահլիճում տեղադրված են երկտեղանոց 11 մահճակալներ, որոնց դիրքը կարելի է կարգավորել ըստ ցանկության, իսկ դահլիճ մուտք են գործում հողաթափերով: Կինոթատրոնի…
Ի՞նչ են քննարկում Հայկ Մարությանն ու Արթուր Մեսչյանը
Քիչ առաջ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Հայրենիք» կինոոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցի մասին ու կից հրապարակել լուսանկար հետևյալ գրությամբ. «Պարոն Մեսչյանի հետ քննարկում ենք «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցը»: https://www.facebook.com/photo.php?fbid=2084226221690448&set=a.427530480693372&type=3