կոմպոզիտոր
Երգահան Միքայել Ոսկանյանը քննադատում է․ Ոչ ավել, ոչ պակաս
Թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ «Ոչ ավել,ոչ սավոկ…. Դրա համար էլ աղբը կուտակվել ա տարիներով, ու մենք սովորել ենք ապրել աղբի մեջ, սիրել գաղջահոտը… Դրա համար Սևանը կանաչել ա, դե ոչինչ կսովորենք, ու հպարտորեն կնշենք, որ մեր հրաշալի Կանաչակ Սևանը աշխարհի ամենասիրուն լիճն ա ու կանցնենք առաջ… հ.գ. Սևանը ջրիմուռներից…
Նախագահ Սարգսյանը շարունակում է հեռավար զրույցները մշակույթի գործիչների հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հեռավար զրույցները Հանրապետության մշակութային, գիտակրթական և ակադեմիական հաստատությունների և կառույցների ղեկավարների, մշակույթի, արվեստի գործիչների հետ։ Նախագահը հեռախոսազրույց է ունեցել կոմպոզիտոր, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանի հետ: Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է ներկա իրավիճակում կոմպոզիտորի գործունեությամբ, մինչև կորոնավիրուսի համավարակը նախատեսված ծրագրերով և դրանց հետագա…
Մեր խոնարհումը Ձեր լուսավոր հիշատակի առջև, սիրելի մաեստրո․Արայիկ Հարությունյան
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել․ «Կյանքից հեռացավ լեհ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր և մանկավարժ Քշիշտոֆ Պենդերեցկին: Նրա նորարական երաժշտական լեզվի, էքսպրեսիվ երաժշտական ձևերի, նրա արվեստի հոգևոր բովանդակության մասին շատ է գրվել և ավելի շատ է գրվելու ապագայում: Երախտագիտության խորին զգացումով ենք հիշելու նրա այցերը Հայաստան՝ «Երևանյան հեռանկարների», Արամ Խաչատրյանի անվան մրցույթի,…
Նիկոլ Փաշինյանը պետական պարգև է հանձնել Ռոբերտ Ամիրխանյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյակին նվիրված «Այստեղ Հայաստանն է» խորագիրը կրող հոբելյանական համերգին։ Համերգին մասնակցել են Արցախի պետական ջազ նվագախումբը, Արցախի պետական երգչախումբը, ՀՀ Զինված ուժերի երգչախումբը, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանին կից վարժարանի «Ծիածան» մանկական երգչախմբի մենակատարները: Ներկայացվել…
13-ամյա Մոցարտի դիմանկարը Փարիզում աճուրդի կհանվի
Նոյեմբերի 27-ին Փարիզի Christie’s աճուրդում վաճառքի կհանվի 13-ամյա Մոցարտի դիմանկարը: Դա այն հազվադեպ դիմանկարներից է, որը պատանի կոմպոզիտորը ունեցել է կենդանության օրոք: Այս մասին հայտնում է France Info-ն: Նկարի հեղինակը Ջամբետինո Չինյարոլին։ Մեկնարկային գինը կազմում է 800 հազարից 1 մլն երկու 200 հազար եվրո։ «Մասնագետները վիճում են կլավեսինի վրայի նոտաների առիթով։ «Ոմանք կարծում եմ, որ…
Մինչև սեպտեմբերի 13-ը Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչելու են Մանսուրյանի ստեղծագործությունները
«Մանսուրյան -80» հոբելյանական միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 1-ից մինչ սեպտեմբերի 13-ը Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչելու են ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները։ Այս մասին Facebook-ի գրառմամբ հայտնում է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ -ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ 2019 թվականը հոբելյանական-մշակութային է ու մանսուրյանական։ https://www.facebook.com/khachatryan.tatev/posts/2384457744942404
Արցախում տեղի կունենա Ռոբերտ Ամիրխանյանի հոբելյանական երեկոն
ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 28-ին Ստեփանակերտում տեղի կունենա կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի «Այստեղ Հայաստանն է» խորագրով համերգային երեկոն՝ նվիրված իր 80-ամյա հոբելյանին: ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո այս մասին այսօր «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը: Կոմպոզիտորի խոսքով՝ ինքն Արցախում բացահայտել է շնորհաշատ մի շարք մեներգիչների,…
Կապույտ թռչուն. Աշխարհահռչակ ջութակահար Սամվել Երվինյանի կատարմամբ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Աշխարհահռչակ ջութակահար Սամվել Երվինյանը կատարում է «Կապույտ թռչուն» ստեղծագործությունը։ «Կապույտ թռչուն»-ը հեղինակել է հանրահայտ և տաղանդաշատ կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանը։ Հիշեցնենք, որ մենք անդրադարձել էինք մաեստրոյի «Արի՛, իմ սոխակ» ժողովրդական երգի սեփական կատարմանը։
Աննա Հակոբյանն այցելել է կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 19-ի երեկոյան այցելել է անվանի կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին: Հանդիպմանը, որ կայացել է կոմպոզիտորի հրավերով, քննարկվել են դասական երաժշտության ներկա վիճակն ու խնդիրները: «Այն հաշվետվությունը, որ դուք ներկայացրեցիք «Իմ քայլը» հիմնադրամի կողմից, այնքան մանրակրկիտ, այնքան բազմաժանր՝ մարդիկ, կազմակերպություններ,…
Մահացել է կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը
Հայաստանի կոմպոզիտորների միությունից տեղեկացնում են, որ մահացել է ՀԿՄ անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ստեփան Շաքայրյանը: «Խորին ցավով տեղեկացնում ենք, որ մահացել է ՀԿՄ անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը: Հոգեհանգստի և հուղարկավորության մանրամասները կտեղեկացվեն ավելի ուշ»,- ասված է հաղորդագրության մեջ: https://www.facebook.com/arm.composers/posts/2292205844362954
Յարոսլավում կայացած փառատոնի գալա համերգին ներկայացել է կոմպոզիտոր Արման Գուշչյանը
Յարոսլավում նախօրեին կայացել է աշխարհահռչակ ալտահար և դիրիժոր Յուրի Բաշմետի գեղարվեստական ղեկավարությամբ անցկացվող 11-րդ միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ գալա համերգը։ ՏԱՍՍ-ը տեղեկացնում է, որ առաջին անգամ հանդիստեսին ներկայացվել է ալտի, հարվածային և լարային գործիչների համար գրված «Letters and wave» ստեղծագործունը, որի կոմպոզիտորն է Արման Գուշչյանը։ Երիտասարդ կոմպոզիտոր Արմեն Գուշչյանը Մոսկվայի կոնսերվատորիայի երիտասարդ կոմպոզիտոների ակումբի համահիմնադիրն է։…
Մայիսի 11-ից 13-ը կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 6-րդ մրցույթը
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և «Էդվարդ Միրզոյան» հիմնադրամի գործընկերությամբ` 2019 թ. մայիսի 11-13-ը կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 6-րդ մրցույթը: Մրցույթին իրավունք ունեն մասնակցելու մինչև 18 տարեկան հայազգի ստեղծագործողներ: Մրցույթը կանցկացվի երկու տարիքային խմբերում. կրտսեր խմբում կընդգրկվեն մինչև 13…
Մահացել է ռոք-երաժիշտ Արեգ Նազարյանը
55 տարեկանում մահացել է ռոք-երաժիշտ, կոմպոզիտոր, կինոռեժիսոր, ձայնային ռեժիսոր, մարզիկ, «Ոստան Հայոց» խմբի հիմնադիր ու առաջնորդ Արեգ Նազարյանը: Նրա մահվան կապակցությամբ երաժիշտ Գիսանե Պալյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Սիրտս ցավաց` Ուստան-Արեգը ռոքի նվիրյալ էր ու մեծատառով երաժիշտ… Դեռ էնքան բան կունենար ասելու… Հազար ափսոս… Խաղաղությամբ հանգչիր…»:















