կոնգրեսական
60 կոնգրեսականներ կոչ են անում պատասխանատվության ենթարկել Բաքվին
ԱՄՆ Կոնգրեսի 60 կոնգրեսական Բաքվում ՄԱԿ-ի COP29 կլիմայական գագաթնաժողովի նախաշեմին կոչ են անում ԱՄՆ ղեկավարությանը պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ռազմական հանցագործությունների, պատանդներ վերցնելու և Հայաստանի տարածքի ապօրինի օկուպացիայի համար։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ Նշվում է, որ հայտարարությունը նախաձեռնել են դեմոկրատ Ֆրենկ Փալոնեն և հանրապետական Էդ Մարկին։ «Քանի որ համաշխարհային առաջնորդները պատասխանատվություն չեն…
ԱՄՆ կոնգրեսականը աջակցություն է հայտնել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման պատճառով տառապող մարդկանց
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուն Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը: «Ես աջակցում եմ հազարավոր մարդկանց, որոնք տառապում են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի ապօրինի շրջափակման պատճառով: Ես հպարտորեն միանում եմ Ադամ Շիֆին և մեր գործընկերներին նախագահ Բայդենին ուղղված նամակում՝ կոչ անելով նրան քայլեր…
Կոնգրեսական Փալոնը դիմել է նախագահ Բայդենին՝ ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը իր գործընկերների հետ դիմել է երկրի նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը: «Գործընկերներիս հետ նամակ եմ հղել նախագահին՝ կոչ անելով նրան գործողություններ ձեռնարկել՝ ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունն այն բանից հետո, երբ Ադրբեջանն արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, վտանգի տակ դնելով հազարավոր մարդկանց»,- գրել…
ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Ադրբեջանին անվտանգության ոլորտում օգնություն ցուցաբերելը. կոնգրեսական
Ադրբեջանը արգելափակել է մուտքն Արցախ և դադարեցրել գազի մատակարարումը՝ զրկելով այնտեղ բնակվող հայերին սննդի, ջերմության, տաք ջրի և էլեկտրականության հիմնական աղբյուրից՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբիգեյլ Սփանբերգերը: «Մենք պետք է դադարեցնենք Ադրբեջանին անվտանգության ոլորտում օգնություն ցուցաբերելը՝ քաղաքացիական բնակչության դեմ այս ագրեսիան հաշվի առնելով»,- գրել է կոնգրեսականը։
Նենսի Փելոսին վերընտրվել է որպես կոնգրեսական
Ներկայացուցիչների պալատի ներկայիս խոսնակ Նենսի Փելոսին ընտրությունների արդյունքներով կմտնի Կոնգրեսի նոր կազմ, կանխատեսել է NBC News-ը։ Ինչպես նշել է հեռուստաալիքը, Սան Ֆրանցիսկո քաղաքի իր օկրուգում Փելոսին ձայների 82 տոկոսով հաղթում է հանրապետական թեկնածուին։ Փելոսին Ներկայացուցիչների պալատում է 1987-ից, Կոնգրեսում հաջորդ ժամկետի վերջին նա կլինի 84 տարեկան, որոնցից 37-ը՝ օրենսդրի գործունեություն իրականացնելով։ Եթե հանրապետականները պալատում զբաղեցնեն…
ԱՄՆ կոնգրեսականները ներկայացրել են Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու բանաձև
ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը Հայաստանի հարցերով հանձնախմբի անդամներ Ադամ Շիֆի, Ֆրենկ Փալոնի և Աննա Էշուի հետ պաշտոնապես Կոնգրեսին է ներկայացրել Հայաստանի և հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիան և ռազմական հանցագործությունները դատապարտող բանաձև: Բանաձևի հեղինակներն անդրադարձել են սեպտեմբերի 13-ից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ապօրինի և չհրահրված ագրեսիային, այդ թվում՝ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքը թիրախավորելուն: Այդ…
Կոնգրեսականը ներկայացրել է Ադրբեջանին պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու բանաձև
Կոնգրեսական Ջեքի Սփեյերն Ադրբեջանին պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու մասին բանաձև է ներկայացրել: Այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը:
ԱՄՆ-ն պետք է անմիջապես դադարեցնի ռազմական աջակցությունն Ադրբեջանին․ կոնգրեսական
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Գրեյս Նապոլիտանոն դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան: Այս մասին նա գրել է «Twitter»-ի իր միկրոբլոգում: «Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի վերջին հարձակումները Հայաստանի դեմ։ Սա հրադադարի ուղիղ խախտում է և վերահաստատում է այն, ինչ մենք միշտ իմացել ենք. մենք պետք է անմիջապես դադարեցնենք ռազմական աջակցությունն Ադրբեջանին»:
Մեծ պատիվ է․ ԱՄՆ կոնգրեսականը ՀՀ պետական շքանշանով է պարգևատրվել (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Կոնգրեսական Բրեդ Շերմանը ՀՀ նախագահի հրամանագրով՝ պետական շքանշանով է պարգևատրել, որը Շերմանին հանձնել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը։ Այս մասին տեղեկանում ենք Շերմանի Facebook-ի էջից։ Նա նշել է, որ իր մեծ պատիվ է ստանալ այդ շքանշանը Սիմոնյանին ու Մակունցից։ Նրա խոսքով՝ այն նվիրված է Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև դիվանագիտական…
Ադրբեջանը ակնհայտորեն խախտում է եռակողմ համաձայնագիրը․ կոնգրեսական
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ Դեյվիդ Սիսիլինը Twitter-ի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի հարձակմանը Հայաստանի սահմանի ուղղությամբ։ Նա նշել է, որ այդ հարձակումը նախորդ տարվա եռակողմ համաձայնագրի ակնհայտ խախտում է, որը հանդուրժել չի կարելի։ Սիսիլինը գրում է, որ նախորդ տարի հակամարտությունը խլել է 6000 մարդու կյանք ու այս վեճի հետևանքով…
Մակունցն ԱՄՆ կոնգրեսականին ներկայացրել է Արցախի շուրջ իրավիճակը
Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում ունեցավ Կոնգրեսի House Democracy Partnership հանձնաժողովի նախագահ կոնգրեսական Դեյվիդ Փրայսի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դեսպանության Facebook-ի պաշտոնական էջից։ ԱՄՆ նախագահի ուղերձը՝ Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ Ուզում եմ առանձնահատուկ նշել հայ ժողովրդի ուժը․ ԱՄՆ դեսպանը շնորհավորել է Անկախության տոնը «Դեսպանն իր երախտագիտությունը հայտնեց կոնգրեսականին`…
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպել է Միշել Սթիլի հետ
Օգոստոսի 5-ին Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունը հայտնել է, տեղի է ունեցել հեռավար հանդիպում Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանն և ԱՄՆ կոնգրեսական Միշել Սթիլի միջև, որը ներկայացնում է Հարավային Կալիֆորնիայի Օրանջ մարզի ափամերձ շրջանով ձգվող 48-րդ կոնգրեսական ընտրաշրջանը։ Դեսպան Բայբուրդյանը շնորհավորել է կոնգրեսական Սթիլին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ընտրվելու և կոնգրեսական…
Ադրբեջանցիները պետք է անհապաղ դուրս գան ՀՀ տարածքից․ ԱՄՆ կոնգրեսական
ԱՄՆ կոնգրեսական Քեթրին Քլարկը աջակցել է Հայաստանին։ Նա Twitter-ում գրել է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է անհապաղ հետ քաշվեն Հայաստանի Հանրապետության տարածքից ու դադարեցնեն բռնությունը, որի հետևանքով արդեն բազմաթիվ մարդիկ են զոհվել։ Անդրադառնալով Ադրբեջանին տրամադրվող ԱՄՆ ռազմական օգնությունը սահմանափակելու Ֆրենկ Փալոնի օրենսդրական փոփոխությանը, նա հպարտությամբ փաստել է, որ կողմ է քվեարկել դրան։
Ադրբեջանը ծրագրում է զավթել հայկական հողը․ ԱՄՆ կոնգրեսական
Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսական Ֆրենկ Փալոուն խոսել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նկրտումների մասին։ Նա հայտարարել է, որ Ադրբեջանը ծրագիր ունի զավթել հայկական հողն ու քայքայել հայաստանյան ժողովրդավարությունը և դրա համար հարձակվում է Հայաստանի վրա։ Փալոուն շեշտել է, որ եթե ԱՄՆ-ն շարունակի անտեսել ադրբեջանական ագրեսիան, ապա Ադրբեջանն անդադար հարձակումների է գնալու։
ԱՄՆ կոնգրեսականը գոհունակություն է հայտնել՝ ՀՀ-ին 50 մլն դոլար տրամադրելու իր առաջարկին աջակցելու համար
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիերը հայտարարել է, որ գոհ է իր կոնգրեսական գործընկերներից, ովքեր աջակցություն են հայտնել՝ ԱՄՆ-ի կողմից Հայաստանի 50 միլիոն դոլար տրամադրելու առաջարկին։ Նա նշել է, որ այս աջակցությունը կօգնի տնտեսության զարգացմանը, օրենքի գերակայության հաստատմանը, ինչպես նաև Արցախյան վերջին պատերազմում տուժած հայերին։ Սփիերը հայտարարել է նաև, որ ԱՄՆ-ն…